Jump to content

Donda

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Donda
Քանյե Ուեսթի Ստուդիական ալբոմ
Թողարկվածօգոստոսի 29, 2021
ՁայնագրվածՆոյեմբերի, 2019 - այժմ
Ժանրհիփ հոփ, գոսպել և փոփ
Տևողություն6539 s
ԼեզուԱնգլերեն
Լեյբլ
Պրոդյուսեր
Քանյե Ուեսթի ալբոմների ժամանակագրություն
Jesus Is King
(2019)
Donda
(2021)

«Donda» (անգլ. թարգմանաբար՝ «Աստծո երկիր»), ամերիկացի երգերի հեղինակ, երաժիշտ և ձայնագրման պրոդյուսեր Քանյե Ուեսթի սպասվելիք տասերորդ ստուդիական ալբոմ, որի թողարկումը նախատեսվում է 2020 թվականի վրա։

2018 թվականի սեպտեմբերին Ուեսթը հայտարարել է, որ սկսել է ձայնագրել իր իններորդ՝ «Yandhi» ստուդիական ալբոմը[1]։ 2019 թվականի հունվարին նա ձևավորել է իր Sunday Service Choir գոսպել խումբը[2]։ Ուեսթն ասում է, որ նա «արմատապես փրկվել է» 2019 թվականի ապրիլին, իսկ ավելի ուշ անձնական պաստոր է վարձել Աստվածաշնչի շաբաթական ուսումնասիրության համար[3]։ 2019 թվականի օգոստոսին Ուեսթի իններորդ ստուդիական ալբոմի մասին հայտարարվել է արդեն «Jesus Is King» անվանմամբ[4]։ 2019 թվականի սեպտեմբերին Ուեսթը հայտարարել է, որ այլևս չի զբաղվում աշխարհիկ երաժշտությամբ, և որ «Jesus Is King» ալբոմում երգերի ակնհայտ տեքստեր չեն լինի[5]։ «Jesus Is King»-ը վերջնականապես թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին[6], իսկ ավելի ուշ լույս է տեսել դրան ուղեկցող՝ «Jesus Is Born» գոսպել ալբոմը[7]։ 2019 թվականի նոյեմբերի 18-ին Ուեսթն իր թվիթթերյան կայքէջում հայտարարել է, որ աշխատել է Dr. Dre-ի հետ «Jesus Is King Part II» անվանմամբ նախագծի վրա[8]։ Հայտարարությունն արվել է «Jesus Is King» ալբոմի թողարկումից երեք շաբաթ անց[9]։

Կինեմատոգրաֆիստ Արթուր Ջաֆան վաղաժամ բացահայտել է նախագիծը 2020 թվականի մայիսի 25-ին Ինստագրամի ուղիղ հեռարձակման ժամանակ՝ մոդելավորող Միշել Լամիի հետ զրույցում։ Եթերի ընթացքում Ջաֆան հայտնել է, որ աշխատում է Ուեսթի հետ տեսանյութի վրա վերջինիս «God's Country» (ի սկզբանե ալբոմի անվանումն այդպես էր) անվանմամբ սպասվելիք ալբոմի սինգլի համար[10]։ 2020 թվականի հունիսի 26-ին Ուեսթի Yeezy նորաձևության ընկերության և Gap հագուստի բրենդի համագործակցության մասին հայտարարությունից հետո երգիչը Թվիթթերում մեկնարկել է #WESTDAYEVER գովազդային արշավը՝ հունիսի 26-ին այլ նախագծերի մասին հայտարարելու համար։ Նախագծերից մեկը Ջաֆայի կողմից նկարահանված երաժշտական տեսահոլովակն էր «Wash Us in the Blood» երգի համար[11]։ Այն թողարկվել է չորս օր անց, հետևելով թիզերին Թվիթթերում, որտեղ Ուեսթը պաշտոնապես հայտարարում է, որ ալբոմի անվանումը «God's Country» է[12]։

2020 թվականի մարտին Ուեսթը նոր երաժշտություն է ձայնագրել է Մեքսիկայի Կաբո Սան Լուկաս քաղաքում, ինչից հետո վերադարձել է ընտանիքի հետ Ուայոմինգ COVID-19 համավարակի պատճառով[13]։ Նույն ամսին ամերիկացի ռեփեր Փուշա Թին հայտնել է Դիսքորդի հարցազրույցում, որ վերջերս Ուեսթի հետ երգ է ձայնագրել[14]։ 2020 թվականի մարտի 16-ին երգիչները պետք է հանդիպեին նախագիծն ավարտելու համար, սակայն որպես ուշացման պատճառ նրանք նշել են «թռիչքների դանդաղեցումը»[14]։

«Donda: With Child» ալբոմի երեք երգերի շապիկները պատրաստել է GQ[15][16][17][18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Maicki, Salvator (2018 թ․ սեպտեմբերի 18). «Kanye West announces new project Yandhi». The Fader. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  2. Lake Schatz (2019 թ․ հունվարի 7). «Kanye West leads Sunday Service featuring gospel versions of his songs: Watch». Consequence of Sound. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  3. D'Souza, Shaad (2019 թ․ հոկտեմբերի 9). «Kanye West's pastor worked on Jesus Is King, says Kanye was "radically saved"». The Fader. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  4. Holmes, Charles (2019 թ․ օգոստոսի 29). «Kim Kardashian Teases Track List for New Kanye West Album 'Jesus Is King'». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  5. Lake Schatz (2020 թ․ սեպտեմբերի 30). «Kanye West says he's done making secular music, new album features no cursing». Consequence of Sound. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  6. Leight, Elias (2019 թ․ հոկտեմբերի 25). «Kanye West Releases 'Jesus Is King,' Capping Hectic Rollout Saga». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  7. Brendan Klinkenberg (2019 թ․ դեկտեմբերի 25). «Kanye West Releases New Album 'Jesus Is Born'». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  8. Orwitz, Edwin (2019 թ․ նոյեմբերի 18). «Kanye West and Dr. Dre Announce 'Jesus Is King Part II'». Complex. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Hannah Frishberg (2019 թ․ նոյեմբերի 19). «Kanye West, Dr. Dre announce 'Jesus Is King Part II' album». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  10. GQ staff (2020 թ․ մայիսի 25). «Kanye West Is Working On A New Album Titled 'God's Country'». GQ Australia. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  11. West, Kanye [@kanyewest] (June 26, 2020). «YZY GAP BEGINS MOWALOLA JOINS AS YZY GAP DESIGN DIRECTOR KSG CARTOON MURAKAMI CUDI JESUS IS KING FILM ON APPLE JAMES TURRELL YZY SPLY DOC NICK KNIGHT FOAM RUNNER RELEASE MADE IN USA JESUS IS KING DR. DRE VERSION WASH US IN THE BLOOD VIDEO ARTHUR JAFA #WESTDAYEVER» (Թվիթ). Արխիվացված օրիգինալից June 26, 2020-ին. Վերցված է June 29, 2020-ին – via Թվիթթեր.
  12. West, Kanye [@kanyewest] (June 29, 2020). «KANYE WEST ARTHUR JAFA PROJECT 02 WASH US IN THE BLOOD FROM THE FORTHCOMING ALBUM GOD'S COUNTRY TODAY STILL #WESTDAYEVER» (Թվիթ). Արխիվացված օրիգինալից June 29, 2020-ին. Վերցված է June 29, 2020-ին – via Թվիթթեր.
  13. Christina Binkley (2020 թ․ մարտի 25). «The Creation and the Myth of Kanye West». The Wall Street Journal. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  14. 14,0 14,1 Trace William Cowen (2020 թ․ մարտի 24). «Pusha-T Talks Working on 3 New Projects, Collabing With Madlib, and More in Discord AMA». Complex. Արխիվացված է օրիգինալից 2020-03-25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  15. Viral MVP (2020 թ․ մարտի 17). «Kanye West – LA Monster (Mixed by Dr. Dre)». OnSmash. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  16. M. Stephens (2020 թ․ հունվարի 16). «Dr. Dre and Kanye West New Song "Up From The Ashes" Leaked Online». Urban Islandz. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  17. R. Gelenidze (2020 թ․ փետրվարի 20). «LISTEN: Kanye West's "Up From The Ashes," prod by Dr. Dre surfaces online (Full)». Southpawer. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  18. Will Welch (2020 թ․ ապրիլի 16). «Inside Kanye West's Vision for the Future». GQ.