Ֆաթիմա Զահրա Հայդին ծնվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում, ծագումով մարոկկացի ֆրանկոկանադացիների ընտանիքում։ Հանրաճանաչություն ձեռք է բերել 2016 թվականին, երբ թողարկել է իր դեբյուտային «Printemps blanc» սինգլը ֆրանսիացի ռեփեր Նիրոյի հետ համագործակցությամբ[3]։ 2021 թվականին թողարկել է իր «Tu t'en iras» սինգլը, որը պարբերաբար հեռարձակվել է ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Սինգլը պլատինե հավաստագիր է ստացել Ազգային հնչյունագրական սինդիկատի (SNEP) կողմից։ Նույն թվականին երգչուհին առաջադրվել է NRJ երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա ֆրանկոֆոն հայտնություն» անվանակարգում՝ մասամբ իր դեբյուտային «Traîtrise» ալբոմի հաջողության շնորհիվ[5]։ 2023 թվականի փետրվարի 12-ին ֆրանսիական France Télévisions հեռուստառադիոընկերության կողմից ընտրվել է որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում «Évidemment» սինգլով[4]՝ դառնալով երկրորդ կանադացի երգչուհին, որը ներկայացրել է երկիրը։ Եզրափակչում քսանվեց երկրներից զբաղեցրել է տասնվեցերորդ հորիզոնականը՝ վաստակելով 104 միավոր։