Motörhead
Motörhead | |
---|---|
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | մետալ և հարդ ռոք |
Գործունեություն | 1975 - դեկտեմբերի 29, 1997 |
Լեյբլ | SPV Epic Sanctuary |
Կայք | imotorhead.com imotorhead.com imotorhead.com |
Նախկին անդամներ | |
Յան Ֆրեզեր Քիլմիսթր Ֆիլ Քեմպբել Միքի Դի Լարի Ուոլիս Էդի Քլարկ Բրայան Ռոբերթսոն Միկ Բյորթսոն Լուկաս Ֆոքս Ֆիլ Թեյլոր Փիտ Գիլ | |
Motörhead Վիքիպահեստում |
Motörhead, բրիտանական հևի մետալ խումբ, մեծ ազդեցություն է թողել ծանր երաժշտության զարգացման վրա՝ հատկապես սպիդ-մետալ ժանրի առաջացման գործընթացում, թեև նրանց երաժշտությունը այդ ժանրի հետ ընդհանուր քիչ բան ունի[1]։ Խմբի երաժշտությունը կարելի է բնութագրել որպես հարդ ռոք, փանկ ռոք և պրոտո թրեշի համադրություն[2]։
Խումբը կազմավորվել է 1975 թվականին բասիստ, վոկալիստ և բառերի հեղինակ Յան Ֆրեզեր Քիլմիսթրի կողմից, ով հայտնի և նաև Լեմի մականունով (Ian Fraser «Lemmy» Kilmister)։ Լեմին խմբի բոլոր ժամանակների միակ մշտական անդամն է։ Խումբը սովորաբար ներկայանում էր եռյակով։ Խումբը հայտնի է դարձել 1980-ական թվականների սկզբին, երբ Ace of Spades ալբոմը ստացել է ոսկե կարգավիճակ՝ բրիտանական հիտ պարադում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը և երբ իր թողարկումից 5 օր հետո No Sleep 'til Hammersmith համերգային ալբոմը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ Վերոնշյալ ալբոմները Overkill և Bomber ալբոմների հետ միասին խմբին պարգևել են բրիտանական հիմնական հարդ ռոք խմբի համբավը։
Չնայած որ Motörhead-ի երաժշտությունը հաճախ դասում են հևի մետալ, սպիդ մետալ կամ թրեշ մետալ ժանրերի շարքին, Լեմին նախընտրում է իր երաժշտությունը համարել ռոքնռոլ[3]։ Խումբը հիմանակնում երգում է պատերազմի, չարի և բարիի հակամարտության, իշխանության չարաշահման, անկանոն սեռական հարաբերությունների և թմրանյութերի չարաշահման մասին։ Խմբի տարբերանշանի վրա պատկերված է այսպես կոչված «War-Pig»-ը որն առաջին անգամ հայտնվել է 1977 թվականին (պատկերը առաջին անգամ ստեղծվել է ռոք միջավայրում հայտնի նկարիչ Ջո Պետանյոի կողմից) ալբոմի շապիկի վրա և այդ պահից սկսած զանազան տարբերակներով պատկերված է նաև խմբի մյուս ալբոմների շապիկներում[4]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն ամենից հետո ինչ Լեմիին թմրանյութեր չարաշահելու պատճառով վռնդել են Hawkwind խմբից, նա որոշել է նոր խումբ հիմնել Bastard («Տականք») անվանումով, սակայն խմբի մենեջերը նրան այդ մտքից հետ է քաշել, պատճառաբանելով որ խումբը այդ անվանումով դժվար թե հայտնի դառնա։ Այդ կերպ Լեմին որոշել է խմբին անվանել Motörhead (Hawkwind խմբի համար նրա հեղինակած երգի անունով)։
Ace of Spades (Intro) | |
Ամերիկական ժարգոնով «Motorhead» նշանակում է «ամֆետամինային թմրամոլ»[5]։ Լեմին հայտարարել է թե խումբը պետք է դառնա «աշխարհի ամենակեղտոտ ռոքնռոլ խումբը» («the dirtiest rock n' roll band in the world»)։ Խմբի առաջին կազմը բացի Լեմիից (բաս կիթառ և վոկալ) ներառում էր Լարի Ուոլիսին (կիթառ), և Լուկաս Ֆոքսին (հարվածային գործիքներ)։ Խումբը առաջին անգամ ելույթ է ունեցել 1975 թվականի հուլիսի 20-ին։ Առաջին ալբոմի ձայնագրության ժամանակ Ֆոքսի փոխարեն նվագել է Ֆիլ Թեյլորը (առավել հայտնի է «կեղտոտ կենդանի» մականունով)։ Այնուամենայնիվ United Artists Records-ը դժգոհ է մնացել ձայնագրությունից և On Parole դեբյուտային ալբոմը լույս է տեսել 1979 թվականին, այն ամենից հետո ինչ խումբը Overkill և Bomber ալբոմներից հետո հայտնի էր դարձել։ Որոշելով որ խմբին երկրորդ կիթառիստ է անհրաժեշտ, Լեմին խումբ է հրավիրում Էդի Կլարկին, սակայն Ուոլիսը շուտով հատարարել է որ լքում է խումբը։ Այդպիսով կիթառիստերից խմբում մնացել է միայն Կլարկը իսկ երկու կիթառիստենրի մասին միտքը այդպես էլ չի իրագործվել։ Խումբը մեծ հաջողությունների է հասել իր «դասական» կազմով, որի մեջ էին մտնում Լեմին, Կլարկը և Թեյլորը։ Հենց այդ տրիոն էլ Ace Of Spades և համերգային No Sleep 'til Hammersmith ալբոմների թողարկումներից հետո հասել է իր հաջողության գագաթնակետին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Motörhead — 1977
- Overkill — 1979
- Bomber — 1979
- Ace of Spades — 1980
- Iron Fist — 1982
- Another Perfect Day — 1983
- Orgasmatron — 1986
- Rock 'N' Roll — 1987
- 1916 — 1991
- March ör Die — 1992
- Bastards — 1993
- Sacrifice — 1995
- Overnight Sensation — 1996
- Snake Bite Love — 1998
- We Are Motörhead — 2000
- Hammered — 2002
- Inferno — 2004
- Kiss of Death — 2006
- Motörizer — 2008
- The Wörld Is Yours — 2010
- Aftershock — 2013[6]
- Bad Magic — 2015
Տրիբյուտ ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականից սկսած, Motörhead-ի պատվին թողարկվել է տրիբյուտ ալբոմներ, որոնք թողարկվել են տարբեր ժամանակներում տարբեր կատարողների կողմից։ Ժանրերը որոնցում ստեղծագործում էին երաժիշտները տատանվում էին պանկ ռոքից, հարդ ռոքից և ռոքից մինչև բլեք, դեֆ և ինդուստրիալ[7][8][9][10]
- Built for Speed: A Motörhead Tribute[7]
- A Motorhead Tribute[8]
- Tribute to Motorhead[9]
- Dead Forever: Tribute to Motörhead[10]
- Killed By Death: 1997, MAKE 'EM DEAF FOREVER — A TRIBUTE TO THE LOUDEST BAND IN THE WORLD — MOTORHEAD[11]
- Homenaje a Motörhead
- Remember Me Now… I’m Motörhead[12]
- Motörmorphösis — A Tribute to Motörhead Part 1[13]
- Saint Valentine’s Day Massacre — Tribute to Motorhead[14]
- Strength to Endure — A Tribute to Ramones and Motorhead[13]
- Sheep In Wolves' Clothing 2008[15]
Խմբի կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ժամանակագրական աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сосновский, Дмитрий (2012 թ․ հոկտեմբերի 12). «Motorhead: Изобретатели экстремального рок-н-ролла». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Documentary Lemmy Kilmister Motorhead 2010» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Lemmy on heartbreak, ageing and his penchant for Nazi memorabilia» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին. «We were not heavy metal," he snaps. "We were a rock'n'roll band. Still are. Everyone always describes us as heavy metal even when I tell them otherwise. Why won't people listen?»
- ↑ «Маскоты рок и метал-групп» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ White Line Fever. The autobiography. Lemmy Kilmister, 2002
- ↑ «MOTÖRHEAD Preparing To Enter Studio». Blabbermouth.net. 2012 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 7,0 7,1 «Built for Speed: A Motorhead Tribute». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
- ↑ 8,0 8,1 «A Motorhead Tribute». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
- ↑ 9,0 9,1 «Tribute to Motorhead». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
- ↑ 10,0 10,1 «Dead Forever: Tribute to Motörhead». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
- ↑ «M.O.T.O. Releases». indiepages article. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
- ↑ «New MOTÖRHEAD Tribute Album Out Now - June 5, 2005». Blabbermouth.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
- ↑ 13,0 13,1 (անգլերեն). Motörhead // Motörheadbangers. — 2007. — Т. 27. — № 78. — С. 2—18.
- ↑ «American Dog-Promotional». American Dogs. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Motorheadbangers World Fan Club». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Лидер рок-группы Motorhead скончался в возрасте 70 лет от рака». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆիլային։
- Valerie Potter All Hail the Power of Motörhead(անգլ.) // Music Week : magazine. — London: United Business Media International, 2005. — С. 9—18. — ISSN 0265-1548. Архивировано из первоисточника 2 Նոյեմբերի 2021.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Motörhead-ը Encyclopaedia Metallum-ում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- «Motörhead-ը MySpace.com-ում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- «Motorhead-ի սկավառակագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Motörhead» հոդվածին։ |
|