«Move That Dope» (խմբագրված՝ «Move That Doh»), ամերիկացի ռեփեր Future-ի երգն է, որում իրենց մասնակցությունն ունեն նաև Ֆարելը, Փուշա Թին և Casino-ն։ Երգը թողարկվել է 2014 թվականի փետրվարի 8-ին՝ որպես Future-ի «Honest» անվանումը կրող երկրորդ ալբոմի չորրորդ սինգլ[1]։ Երգը գրվել է Futue-ի, Ֆարելի, Փուշա Թիի, Mike Will Made It-ի և P-Nasty-ի կողմից։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Բենի Բումը, ներկայացվել է 2014 թվականի մարտի 6-ին Future-ի VEVO ալիքում[2]։ Այդ տեսահոլովակում ռեփեր Casino-ի հատվածը բացակայում է, սակայն մարտի 13-ին տեսահոլովակի մեկ այլ տարբերակ է տեղադրվում համացանցում, որտեղ նրա ունի իր մասնակցությունը[3]։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև Սքուլբոյ Քյուն, Վիզ Խալիֆան, Tyler, The Creator-ը և երգի պրոդյուսեր Mike Will Made It-ը[2]։