SpaceX
SpaceX | |
---|---|
Տեսակ | ինքնաթիռաշինական ընկերություն, launch service provider? և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | մարտի 14, 2002[1] |
Հիմնադիր | Իլոն Մասկ |
Վայր | Hawthorne, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[2] |
Տնօրեն | Իլոն Մասկ |
Արդյունաբերություն | space industry? |
Աշխատողների թիվ | ▲12 000 մարդ (ապրիլ 2022) |
Սեփականատեր | Իլոն Մասկ |
Կայք | spacex.com(անգլ.) |
SpaceX Վիքիպահեստում |
Space Exploration Technologies Corporation (SpaceX), ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հոտորն քաղաքում գտնվող գլխավոր գրասենյակում տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերություն։ 2020 թվականի մայիսի 30-ին այս ընկերությունը տիեզերք է արձակել Falcon 9 հրթիռով ֆրյու Դրագոն տիեզերանավը։ SpaceX ընկերության այս նվաճումը բացառիկ է այն առումով, որ տիեզերագնացության պատմության ընթացքում առաջին անգամ մասնավոր ընկերությունն է տիեզերական թռիչք իրականցրել[3]։ Պլանավորում է վեց տարում հասնել Մարս մոլորակ՝ Երկրագնդի և Մարսի սինխրոնիզացիայի ժամանակ[4]։
Հիմնադրվել է 2002 թվականին PayPal-ի նախկին սեփականատեր և Tesla Motors-ի նախկին CEO Իլոն Մասկի կողմից տիեզերք թռչելու ծախսերը կրճատելու նպատակով՝ ուղի բացելով Մարսի գաղութացմանը։ Ընկերությունը մշակել է հրթիռ-կրիչներ Falcon 1-ը և Falcon 9-ը՝ ամենասկզբից նպատակ ունենալով դարձնել դրանք բազմանգամյա օգտագործման, ինչպես նաև Dragon տիեզերանավ՝ Միջազգային տիեզերական կայանը համալրելու համար։ Dragon V2-ի ուղևորային տարբերակը տիեզերագնացներին Միջազգային տիեզերական կայան տեղափոխելու համար գտնվում է մշակման եզրափակիչ փուլում։ 2015 թվականից սկսած՝ մասնակցում է նաև Հիպերլուփ վակուումային գնացքի նախագծի իրագործմանը։
Որակի և արժեքի վերահսկողության նպատակով արտադրանքի բաղադրիչների մեծամասնության արտադրությունը, վերամշակումը և թեստավորումը իրագործվում է՝ սեփական ռեսուրսների վրա հիմնվելով՝ ներառյալ Merlin, Kestrel, DracoDraco և SuperDraco հրթիռային շարժիչները, որոնք օգտագործվում են Falcon կրող հրթիռների և Dragon տիեզերանավի վրա։ Դա թույլ է տալիս SpaceX-ին առաջարկել ամենացածր գները շուկայում, ինչպես նաև նշանակալիորեն նվազեցնում է արտադրության ժամանակը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]SpaceX-ը հիմնադրվել է 2002 թվականի հունիսին PayPal վճարային համակարգի բաժնետեր Իլոն Մասկի կողմից։
Ընկերությունը հիմնվել է այն բանի համար, որպեսզի նպաստի մարդու կողմից տիեզերքի յուրացմանը։ Դա մեր գոյության գլխավոր պատճառն է։ |
2006 թվականի մարտի 24-ին իրականացվեց ընկերության համար առաջին Falcon 1 կրող հրթիռի թռիչքը, որն ավարտվեց վթարով[5]։
2006 թվականի օգոստոսին ընկերությունը դարձավ ՆԱՍԱ-ի Commercial Orbital Transportation Services (COTS) ծրագրի հաղթողը և մոտավորապես 396 մլն ֆինանսավորում ստացավ Falcon 9 կրող հրթիռի և Dragon տիեզերանավի վերամշակման և ներկայացման համար[6][7]։ Ըստ COTS-ի ծրագիրը բաժանվեց 40 փուլերի, որոնցից յուրաքանչյուրը վճարվում էր առանձին։ Դրա կատարումը երկարաձգվեց մինչև 2020 թվականը[8]։
2008 թվականի սեպտեմբերի 28-ին կայացավ Falcon 1 կրող հրթիռի հաջող բացթողնումը և օգտակար բեռի դուրսբերումը ուղեծիր։
2008 թվականի դեկտեմբերի 22-ին SpaceX-ի և ՆԱՍԱ-ի միջև կնքվեց պայմանագիր Commercial Resupply Services (CRS) ծրագրի շրջանակներում Միջազգային տիեզերական կայանը 1,6 մլրդ դոլարի չափով մատակարարելու համար[9]։ Սկզբնապես պլանավորված 12 առաքելություններին առավել ուշ ավելացվեցին ևս երեքը[10]։
2010 թվականի հունիսի 4-ին իրականացվեց Falcon 9 կրող հրթիռի առաջին արձակումը, ուղեծիր բաց թողնվեց Dragon տիեզերանավի մակետը[11]։ 2010 թվականի դեկտեմբերի 8-ին ուղեծիր արձակվեց Dragon տիեզերական նավը։ 2012 թվականի մայիսի 25-ին Dragon տիեզերանավը առաջին անգամ կցվեց Միջազգային տիեզերական կայանի Հարմոնիա մոդուլին[12]։
2011 թվականին SpaceX-ը սկսեց մասնակցել ՆԱՍԱ-ի կողմից իրականացվող Commercial Crew Program.-ին։ Այդ ծրագրի շրջանակներում պայմանագիր կնքեց 2011 թվականին 75 մլն.$-ով տիեզերանավ վերամշակելու համար[13] և 440 մլն.$-ով 2012 թվականին[14][15]։ 2014 թվականի սեպտեմբերի 16-ին NASA-ն հայտարարեց SpaceX ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին Commercial Crew Program ծրագրի շրջանակներում Dragon V2 տիեզերանավի օգնության Միջազգային տիեզերական կայան տիեզերագնացներ փոխադրելու գծով։ Պայմանագրի արժեքը 2,6 մլրդ դոլար էր[16]։
2015 թվականի հունիսի 28-ին SpaceX CRS-7-ով ՄՏԿ-ն համալրելու առաքելության շրջանակներում տեղի ունեցավ վթար Dragon տիեզերանավի հետ Falcon 9 կրող հրթիռի արձակման ժամանակ։ Կրող հրթիռը ջախջախվեց օդում արձակումից 2 րոպե 19 վայրկյան հետո[17]։
2016 թվականի հունվարի 14-ին NASA-ն ընտրեց SpaceX ընկերությանը ՄՏԿ-ն Commercial Resupply Services 2 (CRS2) համալրելու ծրագրի երկրորդ փուլի երեք հաղթողներից մեկը՝ Dragon տիեզերանավի համար 6 երաշխավորված առաքելություններով և անհրաժեշտության դեպքում պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ[18][19]։
2016 թվականի ապրիլի 27-ին ընկերությունը ստացավ իր առաջին EELV[en]-պայմանագիրը ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հետ մասին պետական անվտանգության ապահովման համար առավել կարևոր արբանյակները տիեզերք ուղարկելու, GPS 3-2 նավիգացիոն արբանյակը բացթողնելու ծրագիրն իրականացնելու համար։ Պայմանագրի արժեքը կազմեց 82,7 մլն դոլար[20][21]։
2018 թվականի փետրվարի 6-ին SpaceX-ն անցկացրեց Falcon Heavy գերծանր կրող հրթիռի առաջին արձակումը[22][23]։
2018 թվականի ապրիլի 19-ին SpaceX-ն իրականացրեց TESS տիեզերական աստղադիտակի՝ հաջորդ սերունդի էկզոմոլորակներ որոնողի արձակումը։ Վերջինս իրականացվեց Falcon 9 կրող հրթիռի օգնությամբ, որը սկսեց գործողությունը Կանավերալ հրվանդանից։ TESS աստղադիտակը իր հիմնական գիտական առաքելությունն իրականցնելու ժամանակ կհետևի ավելի քան 200 հազար ամենավառ աստղերին, որ գտնվում են Արեգակնային համակարգի հարևանությամբ, և կփնտրի մոլորակներ՝ օգտագործելով ավանդական տարանցիկ մեթոդը[24]։
Արձակման արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]SpaceX-ի ներկայացուցիչների հայտարարությամբ՝ մասշտաբի էֆեկտի և վերադարձվող աստիճանների կրկնակի օգտագործման շնորհիվ՝ ընկերությունը կկարողանա ապագայում նվազեցնել մեկ արձակման գինը մինչև $5–7 մլն[25][26]։ Մասկը նաև խոստացավ, որ կազմակերպությունը կկարողանա ուղեծիր հասցվող օգտակար բեռի կիլոգրամի համար արժեքը նվազեցնել մինչև $1100[27]:
- Առևտրային պատվիրատուների համար.
2013 թվականի դրությամբ՝ Falcon 9 կրող հրթիռի վրա բեռի դուրսբերումը արժե $56,5 մլն[25] (այլ տվյալներով՝ 58-65 մլն)[28]։
Սկսած 2014 թվականի հունիսից՝ կրող հրթիռի արձակման նվազագույն արժեքը առևտրային պատվիրատուի համար կազմում էր $61,2 միլիոն[29]։
2016 թվականի մայիսից սկսած՝ առաջին աստիճանի վերադարձ իրականացնել թույլ տվող, օգտակար բեռ ունեցող արձակումների նվազագույն գները․ Falcon 9-ի համար՝ $62 մլն, Falcon Heavy-ի համար՝ $90 մլն[30]։
Ընկերության ներկայացուցչի հավաստմաբ՝ առաջին աստիճանի վերադարձման օգտագործմամբ արձակումը կարժենա 30 % առավել էժան, ինչը կկազմի $40 միլիոն[31]։
- ՆԱՍԱ-ի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար․
Ի տարբերություն առևտրային հարաբերությունների՝ ԱՄՆ-ում կառավարական և ռազմական արձակումները պահանջում են լիազորման հատուկ գործընթաց, ինչը էականորե, տասնյակ միլիոնավոր դոլարներով, բարձրացնում է արձակման ինքնարժեքը[32][33]։
ՄՏԿ բեռ հասցնելու համար Commercial Resupply Services նախագծի շրջանակներում ընկերությունը յուրաքանչյուր առաքելության համար ՆԱՍԱ-ից ստանում է $120 միլիոն․ այդ գնի մեջ է մտնում նաև Dragon տիեզերանավի համար վճարը[34]։
2016 թվականին SpaceX-ը $82,7 մլն արժողությամբ պայմանագիր է կնքել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ GPS արբանյակը Falcon 9 կրող հրթիռով արձակելու համար[20]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության աշխատակիցների քանակը պարբերաբար աճում է. 2005 թվականի նոյեմբերի 160-ից այն հասել է մոտավորապես 4000-ի՝ 2015 թվականի հուլիսի դրությամբ։ Աշխատակիցների քիչ քանակությունը, այլ նման ընկերությունների համեմատ, կապված է արձակումները առավելագույնս էժանացնելու հետ։ Դա, ինչպես և Մարս մարդկանց տեղափոխումը[35], հանդիսանում է կազմակերպության հիմնական նպատակը[36]։
Կազմակերպության հիմնադրման պահից արձակումների և վայրէջքների վիճակագրություն.
- Falcon 1
- Falcon 9
- Աստիճանական վայրէջք
- Dragon
- Falcon Heavy
Սեփականատերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի տվյալներով՝ կազմակերպության 2/3-ը պատկանում է Իլոն Մասկին[37]։
Կազմակերպության 10 %-ը պատկանում է Google և Fidelity Ventures ընկերություններին։ Սեփականատերերի թվում են նաև Draper Fisher Jurvetson-ը, Founders Fund-ը, Valor Equity Partners-ը, Capricorn-ը և այլք[38]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.spacex.com/about
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ «SpaceX now operates the world's biggest commercial satellite network». MIT Technology Review (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «SpaceX». SpaceX (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Fuel leak apparently doomed Falcon 1» (անգլերեն). spaceflightnow.com. 2006 թ․ մարտի 25.
- ↑ «NASA Selects Crew and Cargo Transportation to Orbit Partners» (անգլերեն). nasa.gov. 2006 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Statement of William H. Gerstenmaier Associate Administrator for Space Operations before the Committee on Science, Space and Technology Subcommittee on Space and Aeronautics U.S. House of Representatives» (PDF) (անգլերեն). science.house.gov. 2011 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Commercial Orbital Transportation Services (COTS) Program, էջ. 6» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «NASA Awards Space Station Commercial Resupply Services Contracts» (անգլերեն). nasa.gov. 2008 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «NASA lines up four additional CRS missions for Dragon and Cygnus» (անգլերեն). nasaspaceflight.com. 2015 թ․ մարտի 3.
- ↑ «SpaceX Falcon 9 rocket enjoys successful maiden flight» (անգլերեն). bbc.com. 2010 թ․ հունիսի 4.
- ↑ «First commercial cargo ship arrives at space station» (անգլերեն). spaceflightnow.com. 1012 թ․ մայիսի 25.
- ↑ Space Exploration Technologies Corp. Commercial Crew Development Round 2 (CCDev2) Space Act Agreement
- ↑ SpaceX Commercial Crew Integrated Capability (CCiCap) Space Act Agreement
- ↑ Commercial Crew Program — The Essentials
- ↑ «American Companies Selected to Return Astronaut Launches to American Soil» (անգլերեն). nasa.gov. 2014 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Dragon SpX-7 Mission Updates» (անգլերեն). spaceflight101.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Orbital, Sierra Nevada, SpaceX Win NASA Commercial Cargo Contracts» (անգլերեն). spacenews.com. 2016 թ․ հունվարի 14.
- ↑ «Dream Chaser, Dragon and Cygnus All Awarded NASA CRS2 Space Station Resupply Contracts» (անգլերեն). americaspace.com. 2016 թ․ հունվարի 14.
- ↑ 20,0 20,1 «Falcon 9 rocket wins landmark U.S. Air Force launch contract» (անգլերեն). spaceflightnow.com. 2016 թ․ ապրիլի 27.
- ↑ «SpaceX wins $82 million contract for 2018 Falcon 9 launch of GPS 3 satellite» (անգլերեն). spacenews.com. 2016 թ․ ապրիլի 27.
- ↑ «SpaceXն առաջին անգամ արձակել է Falcon Heavy գերծանր հրթիռը». Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Ինչու՞ Իլոն Մասկը ուղարկեց Tesla մեքենան տիեզերք։». Аргументы и Факты. 2018 թ․ փետրվարի 7.
- ↑ "SpaceX successfully launches NASA's next-gen exoplanet-hunter" New Atlas, April 19, 2018
- ↑ 25,0 25,1 «The Rocketeer» (անգլերեն). foreignpolicy.com. 2013 թ․ դեկտեմբերի 9.
- ↑ «Shotwell: Reusable Falcon 9 Would Cost $5 to $7 Million Per Launch» (անգլերեն). parabolicarc.com. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Forget Apple, SpaceX is the most important company of 2009» (անգլերեն). evadot.com. 2019 թ․ հունիսի 12.
- ↑ «China to Hold Long March Pricing Steady» (անգլերեն). parabolicarc.com. 2013 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Capabilities & Services. Արխիվացված է 2014 թվականի հունիսի 7-ի տվյալներից։» (անգլերեն). spacex.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Capabilities & Services». spacex.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ The Elon Musk special: 30 % off your flight in a used SpaceX rocket // Quartz.com
- ↑ «SpaceX books first two launches with U.S. military» (անգլերեն). spaceflightnow.com. 2012 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «NASA Selects Launch Services Contract for Jason-3 Mission» (անգլերեն). nasa.gov. 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «SpaceX Says Falcon 9 To Compete For EELV This Year» (անգլերեն). aviationweek.com. 2014 թ․ մարտի 10.
- ↑ «MarsNow 1.9 Profile: Elon Musk, Life to Mars Foundation» (անգլերեն). spaceref.com. 2001 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «A Bold Plan to Go Where Men Have Gone Before» (անգլերեն). nytimes.com. 2006 թ․ փետրվարի 5.
- ↑ «How Elon Musk Became A Billionaire Twice Over» (անգլերեն). forbes.com. 2012 թ․ մարտի 12.
- ↑ «SpaceX Confirms Google Investment» (անգլերեն). spacenews.com. 2015 թ․ հունվարի 20.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «SpaceX» հոդվածին։ |
|