Technorama
Technorama | |
---|---|
Տեսակ | տեխնոլոգիայի թանգարան և գիտական կենտրոն |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Տեղագրություն | Oberwinterthur? |
Վայր | Hegmatten? |
Մասն է | list of cultural properties in Winterthur/district 2? |
Հասցե | Technoramastrasse 1, 8404 Winterthur[1]8404[1] |
Հիմնադրվել է | 1982 |
Տնօրեն | Remo Besio?[2] |
Կայք | technorama.ch |
Շվեյցարիայի գիտական կենտրոն Technorama (հայերեն՝ Տեխնորամա) (երբեմն պարզապես Technorama), Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքի միակ գիտական կենտրոնը։ 6500 մետր խորանարդ տարածք ունեցող ցուցահանդեսին կան 500 փորձարարական կենտրոններ, որոնց օգնությամբ կարելի է ինքնուրույն և հեշտ անել և տեսնել այս կամ այն ֆիզիկական երևույթները։
Շվեյցարիայի գիտական կենտրոն Technorama-ն ղեկավարում է Technorama հիմնադրամը[3], աջակցելով ուրիշ ընկերությունների և ինստիտուտների հետ[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեխնորաման առաջին հերթին համարվում է ցուցահանդես, բաժանված մի քանի բաժինների (օրինակ ձգողականության բաժնի)։ Դրան հասնելու համար, ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի վեց լաբորատորիաներ անցկացրել են սեմինարներ։ Ամեն օր ցուցադրվում են էլեկտրականության և գազերի օգտագործման հետևանքները։ Կան հատուկ ցուցահանդեսներ, որոնցից առանձին էքսպոնատները ինտեգրվում են էքսպոզիաների համար։
Technorama-ն օգտագործվում է նաև որպես արտադասարանական խոշորագույն ուսումնական հաստատություն դպրոցների կանոնավոր պարապմունքների համար։ 2012 թվականին Technorama-ի այցելուների քանակը հասել է մինչև 270 000 մարդու, որը համարվում է երրորդ լավագույն արդյունքը գիտական կենտրոնի ավելի քան 30 տարվա պատմությունում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին հիմնադրվել է Շվեյցարիայի Տեխնիկական թանգարանի զարգացման և առաջխաղացման ասոցիացիան։ 1969 թվականին Շվեյցարական Technorama հիմնադրամը որոշել է ներկայացնել ցուցահանդեսի տեսքով էքսպոզիցիա, որի նպատակն էր ցուցադրել գիտության և տեխնիկայի վերաբերող աշխույժ շոու։ Այս ցուցահանդեսը որպես սովորական ցուցադրություն ցուցադրվել է 1982 թվականին։ 1990 թվականին ցուցահանդեսը սկսել են վերափոխել այնպիսի էքսպոզիցիայի, որտեղ կարելի է ինքնուրույն անցկացնել փորձեր։ Կոնվերսիան ավարտվել է 2000 թվականին։
Տեխնորաման համարվում է հետաքրքրական գիտությունների էտալոնային կենտրոններից մեկը, որի մասնագետները ակտիվորեն համագործակցում են ամբողջ աշխարհի էքսպլորատորիումաերի հետ։ 2018 թվականին Լախտա կենտրոնում (Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան) ծրագրավորվում է «Գիտության աշխարհ» կենտրոնի բացումը, որտեղ օգտագործվելու է նաև Տեխնորամայի փորձը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ † Remo Besio — 2016.
- ↑ name="technorama-überuns">«Über uns» (German). Official website. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Jigme Garne, Elisabetta Antonelli (2014 թ․ նոյեմբերի 20). «Technorama vermehrt auf Sponsoring angewiesen» (German). Der Landbote. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hans-Erhard Lessing: Naturschön - Phänomene im Technorama. Verlag Huber, Frauenfeld 2006, ISBN 978-3-7193-1388-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Technorama» հոդվածին։ |