Jump to content

Travel Service

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Travel Service Airlines (նաև Travel Service) , չեխական ավիաընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է Պրահայում։ Ընկերությունն իրականացնում է չարտերային և կանոնավոր (ֆիրմային անվանումը SmartWings[1]) չվերթներ, ինչպես նաև հնարավորություն է տալիս վարձակալության վերցնել ինքնաթիռներ այլ ավիաընկերություններին։ Նա ունի մի շարք դուստր ձեռնարկություններ ( Լեհաստանում, Հունգարիայում և Սլովակիայում

Travel Service Airlines
Изображение логотипа
ՕՏՄԱ
QS
ՔԱՄԿ
TVS
Պայմանականչ
SKYTRAVEL
Հիմնադրվել է1998
ԿենտրոններՎացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայան (Պրահա)
ՄասնաճյուղերSmartWings?[2], Czech Airlines[3], Smartwings Poland?[2] և Smartwings Slovakia?[2]
ԻնքնաթիռներBoeing 737-800[2], Boeing 737-900ER?[2], Boeing 737-700?[2], Cessna Citation Sovereign?[2] և Բոինգ 737 ՄԱՔՍ
Նպատակակետեր46
ԳլխամասՉեխիա, Պրահա
ՂեկավարությունՌոման Վիկ
Շրջանառություն19 444 028 246 չեխական կրոն
Աշխատակիցներ1580
travelservice.aero

Սեփականատերերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 30-ին ավիաընկերության 49,92 % բաժնետոմսերի սեփականատեր է դարձել CEFC ընկերությունը[4]։

2007-ին ընկերությունը փոխադրել է 2,2 մլն ուղևոր, իսկ 2008-ին արդեն 2,3 մլն ուղևոր։

Travel Service ավիաընկերության Շտաբ-կենտրոնը, Պրահա:

2007 թվականի սեպտեմբերի 18-ին Icelandair խումբը գնել է ավիաընկերության բաժնետոմսերի 50%-ը և սկսել է ձեռք բերել ավիաընկերության լրացուցիչբաժնետոմսեր, որպեսզի իր բաժնեմասը հասնի մինչև 80 %՝ 2008 թվականի ապրիլին։ 2008 թվականի դեկտեմբերին Icelandair-ը կրճատել է իր մասնաբաժինը մինչև 66 %՝ բաժնետոմսերը այլ սեփականատերերի վաճառելու հանապրհով։ 2009 թվականին նրանց համամասնությունը նվազել էր մինչև 50,1 % ՝ նոր բաժնետոմսերի թողարկման միջոցով։ Այժմ նրանց մասնաբաժինը կազմում էավիաընկերության բաժնետոմսերի 30%-ը։

Travel Service Airlines-ի Ֆինանսական արդյունքները
Թվեր չափվում են մլն չեխական կրոնայով 2005 2006 2007 2008 2009
Գործառնական եկամուտներ 4,391 4,844 5,818 6,511 7,006
Շահույթ հիմնական գործունեության 40 73 205 384 344
Զուտ շահույթը հարկումից հետո (25) 15 156 4 212
Ակտիվները 1,074 1,205 1,564 2,226 1,653
Կապիտալ 70 62 237 158 409
Պարտավորությունները 1,004 1,143 1,327 2,068 1,245

2015 թվականին ընկերությունը ձեռք է բերել České aerolinie, ա.s ավիաընկերության 34 % մասնաբաժինը[5]։

2018 թվականին ընկերությունը České aerolinie, ա.s. - ում հասցրել է իր մասնաբաժինը մինչև 97,7 %։

Boeing 737-800-ը ռռչում է Բռնոյի օդանավակայանից:(2009)
Boeing 737-800 Travel Service ավիաընկերություն: (2009)

Travel Service-ի նավատորմը (այդ թվում ՝ մասնաճյուղերի) բաղկացած է հետևյալ ինքնաթիռներից (2013 թ-ի հունվարի դրությամբ).

Ընկերություն Ինքնաթիռ Օգտագործված Պատվիրված Ընտրանքներ
Travel Service Airlines Boeing 737-800Boeing 787[6][./https://ru.wikipedia.org/wiki/Cessna_Citation_680_Soveriegn(չաշխատող հղում) Cessna Citation]Boeing 737 MAX 8Airbus A320 140301 01130 01000
Travel Service Hungary Boeing 737-800 2 0 0
Travel Service Poland Boeing 737-800

Airbus A330-200[7]

1

1

0

0

0

0

Travel Service Slovakia Boeing 737-800 2 0 0
SmartWings Boeing 737-800

Boeing 737-700

2

3

0

0

0

0

Ընդամենը 28 1 0

13.01.18 Մոսկվայի Շերեմետևո միջազգային օդանավակայանում Boeing 737 Smart Wings օդանավը դուրս է եկել թռիչքուղուց՝ ընթացքի ժամանակ։ Ինքնաթիռը քարշակով դուրս է բերվել, ուղևորները տարհանվել են, ոչ ոք չի տուժել։

  1. O SmartWings
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.travelservice.aero/attachments/72/annual-report-2016-en.pdf
  3. տարեկան հաշվետվություն
  4. «E15», «Číňané převzali téměř polovinu Travel Servisu», 31 марта 2016(չեխ.)
  5. «iDNES.cz», «ČSA padly do soukromých rukou, Travel Service koupil třetinu akcií», 31 марта 2015(չեխ.)
  6. «Jiří Šimáně: Zisk tvoříme v zahraničí, český trh je deformovaný — E15.cz / euro». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  7. «C-GTSN Travel Service Poland Airbus A330-200 - cn 369». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին.