Jump to content

You Don't Own Me

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«You Don't Own Me»
«You Don't Own Me» սինգլի շապիկը (Լեսլի Գոր, 1963)
Լեսլի Գորի սինգլը
«Lesley Gore Sings of Mixed-Up Hearts» ալբոմից
«Բ» կողմ"Run Bobby, Run"
Թողարկված1963 թվականի հոկտեմբեր
Ֆորմատ7" single
Ձայնագրված1963
Ժանր
Տևողություն2:31
ԼեյբլMercury
ՊրոդյուսերՔուինսի Ջոնս
Լեսլի Գորի սինգլների ժամանակագրություն
«She's a Fool»
(1963)
«You Don't Own Me»
(1963)
«That's the Way Boys Are»
(1964)

«You Don't Own Me» (հայերեն՝ Ես քեզ չեմ պատկանում), ամերիկյան հայտնի երգ, որը ձայնագրվել է 1964 թվականին երգչուհի Լեսլի Գորի կողմից։

1964 թվականին ամերիկյան ազգային փոփ հիթ-շքերթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ Բիթլզի «I Want to Hold Your Hand» երգից հետո[1]։ Հետագայում երգի քավեր տարբերակները կատարել են «The Tremeloes»-ը, Դասթի Սպինգֆիլդը, «Rasputina»-ն, Քլաուս Նոմին, Ջոան Ջետը և «The Blow Monkeys», իսկ Դալիդան կատարել է երգի ֆրանսերեն տարբերակը՝ «Je ne sais plus»[2]:

1987 թվականին երգը հնչել է «Կեղտոտ պարեր» երաժշտական ֆիլմում, իսկ մեկ տարի անց, որպես երաժշտական թեմա, օգտագործվել է Ջոն Ուոթերսի «Մազերի լաք» ֆիլմում։ 1996 թվականին «Առաջին կանանց ակումբ» ֆիլմի եզրափակիչ մասում երգը կատարել են Բեթ Միդլերը, Գոլդի Հոունը և Դայան Քիթոնը[3]։ 2012 թվականին «Ամերիկյան սարսափ պատմություն։ Հոգեբուժարան» սերիալի երկրորդ եթերաշրջանում օգտագործվել է որպես սաունդթրեք, որի հնչողության ներքո պարել է դիվահար քույր Մերի Յունիսը։ 2016 թվականին որպես սաունդթրեք հնչել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում։

2010 թվականին ռեփեր Էմինեմը երգի սեմփլն օգտագործել է իր «Recovery» ալբոմի «Untitled» երգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Allmusic song info
  2. DALUIDO (2012 թ․ փետրվարի 29). «DALIDA. Je ne sais plus». Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  3. Amazon.com: The First Wives Club: Music From The Motion Picture: Various Artists: Music