ԿԱՐԴԻՆԱԼ (լատ. cardinalis – գլխավոր), բարձրագույն տիտղոս (Հռոմի պապից հետո) կաթոլիկ եկեղեցու աստիճանակար– գում: Կ–ի տիտղոսը շնորհում է պապը, իսկ 1179-ի Լատերանի ժողովի որոշմամբ Կ–ները իրենց միջից ընտրում են պապին: Կ–ները զբաղեցնում են զանազան բարձ– րագույն պաշտոններ, առանձին երկըր– ներում գլխավորում կաթոլիկ եկեղեցին: Գոյություն ունի Կ–ի երեք աստիճան՝ Կ.-եպիսկոպոսի, Կ.–քահանայի U Կ.-սար– կավագի: Մինչև XX դ. կեսը Կ. դառնալու իրավունք ունեին գերազանցապես իտա– լացիները: 1946-ին Կ–ի տիտղոս շնորհվեց Գ. Աղաշանյանին: Պողոս VI պապի որոշ– մամբ (1970) 75-ամյա Կ. թոշակավորվում է՝ պահպանելով պատվաստիճանը:
ԿԱՐԴԻՈՍԿԼԵՐՈձ (< հուն. xap6Ca– սիրտ և axXiipcoaig – կարծրացում), սըր– տամկանի ախտաբանական վիճակ, պայ– մանավորված է սրտամկանում շարակցա– կան հյուսվածքի գերաճումով, որով փո– խարինվում է ֆունկցիոնալ մկանային հյուսվածքը: Կ. որպես կանոն առաշանում է սրտի որևէ քրոնիկական կամ սուր հի– վանդության (պսակաձև անոթների ան– բավարարություն, սրտամկանի բորբոքում ևն) հետևանքով: Այն կարող է լինել տ ա– ր ա ծ ու ն (դիֆուզ) և օ ջ ա խ ա յ ի ն: Հիմնական և ամենավաղ ախտանշաննե– րից է հևոցը: Հիվանդության զարգացման հետ մեկտեղ ի հայտ են գալիս սրտային անբավարարության ախտանշանները՝ պւ>լսի հաճախացում, ոտքերի այտուց, լյարդի մեծացում, շնչարգելություն: Հա– ճախ խանգարվում է սրտի գործունեու– թյան ռիթմը, մեծանում են սրտի չափերը: Սրտի փականներում շարակցական հյուս– վածքի աճը կարող է սրտի արատների պատճառ դառնալ: Բ ու ժ ու մ ը. սրտա– մկանի արյան շրջանառության լավացում (անոթալայնիչներ, հակամակարդիչներ), սրտի անբավարարության (ստրոֆանտին, դիգիտալիս, միզամուղներ) և առիթմիայի վերացում (քինիդին, նովոկաինամիդ), սննդի ռեժիմի պահպանում: Վ. Մարէոիրոսյան
ԿԱՐԴԻՏ (Cardiff), քաղաք–կոմսություն Մեծ Բրիտանիայում: Ուելսի մայրաքաղա– քը: Գտնվում է Բրիստոլի ծոցի ափին: 278,2 հզ. բն. (1971): Մտնում է Հարավ– Արևելյան Ուելսի կոնուրբացիայի մեշ: Արդ. խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց և նավահանգիստ: Զարգացած է սև մետալուրգիան, մեքենաշինությունը, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերությունը: Կ–ում են գտնվում Ուելսի համալսարանի կոլեջները: Կան թանգարաններ: Պահ– պանվել են XI–XV դդ. ճարտ. հուշարձան– ներ: Կ ԱՐԴՅԱՆ Նադեժդա Գրիգորի (14.4. 1882, Աստրախան –20.9.1957, Երևան), հայ երգչուհի (մեցցո սոպրանո), մանկա– վարժ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1945): 1913-ին ավարտել է Պետերբուր– գի կոնսերվատորիան: Մինչև 1917-ը Պե– տերբուրգում հանդես է եկել որպես օպե– րային և համերգային երգչուհի: 1917– 1921-ին ձայնամշակում է դասավանդել Աստրախանի երաժշտական դպրոցում, 1921–35-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիա– յին կից երաժշտական ուսումնարանում, 1935–57-ին՝ Երևանի կոնսերվատորիա– յում (պրոֆեսոր՝ 1939-ից): Աշակերտնե– րից են՝ Ս. Լեմեշևը, Լ. Խաչատուրովդ Լ. Օռլովան, Լ. Լազարևան, Ե. Խաչիկյա– նը, Ա. Պետրոսյանը, Կ. Մարկոսյանը, Մ. Չմշկյանը, Ե. Միքայելյանը: Կ. Մարկոսյան
ԿԱՐԴՌ ԵՎ ԴԵԿՈՒՄԱՆՈ (լատ. cardo – առանցք, decumanus – բառացի՝ տաս– նորդական), հին հռոմեական կանոնավոր հատակագծված քաղաքի երկու փոխուղղա– հայաց մայրուղիների անվանումները, կարդոն՝ հս–հվ., դեկամանոն՝ արլ–արմ.: Որոշ քաղաքներ ունեին մեկից ավելի Կ. և դ. (Հերկուլանումը ունի երեք կարդո և վերին ու ներքին դեկումանո– ներ): Որպես քաղաքաշինական սկզբունք փոխառնվել է զինվորական ճամբարի հա– տակագծումից, կիրառվելով Հին Հռոմի ամբողջ պատմության ընթացքում: Հռոմի պետական և զինվորական հստակ կա– ցութաձևը իր դասական արտահայտու– թյունն է ստացել ճամբարի կանոնավոր, ռացիոնալ հատակագծման մեջ: Հարթ տեղանքի վրա խրամատների և հողա– կույտերի միջոցով պատնեշում էին ուղ– ղանկյուն տարածք, առանցքներով տե– ղադրված՝ ըստ աշխարհի կողմերի: Այս– պիսի կողմնորոշումը շեշտվում էր փոխուղ– ղահայաց երկու ճանապարհներով (Կ. և դ.), որոնց հատման հանգույցում հրապա– րակն էր՝ ընդհանուր ժողովատեղին, վար– չական և պաշտամունքային կենտրոնը: Այստեղ էին զորահրամանատարների, քրմերի վրանները, զորարշավային զոհա– սեղանը, գանձատները ևն: Կ. և դ–ից բացի ճամբարը հատվում էր մի շարք ավելի նեղ Փողոցների կանոնավոր ցանցով: Նվաճ– ված կարևոր տարածքների կենտրոննե– րում կառուցվում էին մշտական ճամբար– ներ, որոնք Հռոմի տիրապետության պատ– վարներն էին: Դրանք արդեն քարաշեն պարսպով, զորանոցներով ևն ամրություն– ներ էին, բարեկարգ ճանապարհներով կապված մետրոպոլիսներին: Մշտական ճամբարները հետզհետե կառուցապատ– վելով շրջակա բնակելի աներով (զինվոր– ների ընտանիքների, արհեստավորների և առևտրականների)՝ դառնում էին նորա– ստեղծ քաղաքների կորիզը: Եվրոպայի և Միջերկրայինի բազմաթիվ քաղաքներ ծա– գել են հռոմեական ճամբարներից: Գբկ. Bceo6ma.si HCTopaa apxHTeKTyphi, t. 2, M., 1973, c. 423-29.
ԿԱՐԴՈՒՁՉԻ (Carducci) Ջոզուե (1835– 1907), իտալացի բանաստեղծ: «Առ Սա– տանան» (1865) պոեմում երգում է ազա– տությունը, երկրային ուրախությունները, «Ցամբեր և էպոդներ» (1865–79) ժողո– վածուում ողբում Իտալիայի համար ըն– կածներին: Հրատարակել է նաև «Նոր բանաստեղծություններ» (1861–87) և «Բարբարոսական ներբողներ» (1877–89) ժողովածուները: Արժանացել է նոբելյան մրցանակի (1906):
ԿԱՐԵԼԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ
ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Կ ա ր և լ ի ա, ՌՍՖՍՀ կազմում: 1920-ի հունիսի 8-ին ստեղծված Կարելական աշ– խատանքային կոմունան (ինքնավար մար– զային միավորումը) 1923-ի հուլիսի 25-ին վերակազմվել է Կարելական Սովետա– կան Սոցիալիստական Ինքնավար Հան– րապետության: Արլ–ից ողողվում է Սպի– տակ ծովով, հվ–ից՝ Լադոգա և Օնեգա լճե– րով, արմ–ից սահմանակից է Ֆինլանդիա1 յին: Տարածությունը 172,4 հզ. կմ2 է, բն. 736 հզ. (1979): Ունի 15 շրջան, 12 քա– ղաք, 45 քտա: Մայրաքաղաքը՝ Պետրո– զավոդսկ: Պետական կարգը: Կարելական ԻՍՍՀ սոցիալիստական համաժողովրդական պետություն է, սովետական ինքնավար հանրապետություն: Պետ. իշխանության բարձրագույն մարմինը՝ միապալատ Գե– րագույն սովետը, կազմում է հանրա– պետության կառավարություն՝ Մինիստր– ների խորհուրդ, ընտրում Գերագույն դա– տարան: ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազ– գությունների սովետում Կարելական ԻՍՍՀ ներկայացնում են 11 դեպուտատ: Պետ. իշխանության տեղական մար– մինները ժողովրդական դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետներն են: Կարելական ԻՍՍՀ դատախազին նշանակում է ՍՍՀՄ Կարդո և դեկումանո քաղաքաշինական սկզբունքով հատա– կագծված քաղաք (Հերկուլանում)