Jump to content

տուն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Արտասանություն

ՄՀԱ: [tun]

Գոյական

վանկեր՝ տուն 

  1. բնակության կամ տարբեր հիմնարկների ու ձեռնարկությունների օգտագործման համար կառուցված շենք, շինություն, կառույց ◆ Հեռվից երևում էին քաղաքի տները:
  2. բնակարան ◆ Գարեգինը տնից դուրս էր գալիս աքլորականչին Սերո Խանզադյան
  3. մարդու մշտական բնակավայրը (հայրենի գյուղը՝ քաղաքը՝ երկիրը) ◆ Նա տուն էր գալիս կարմիր բանակից (Նաիրի Զարյան)
  4. ընտանիք, գերդաստան ◆ Միակ նեցուկն էր նա տան՝ բոլորին պահող Եղիշե Չարենց
  5. տնային տնտեսություն ◆ Տան գործերում բոլորովին անընդունակ էր Սերո Խանզադյան
  6. կուլտուր-լուսավորական, գիտական, կենցաղային ևն հաստատություն, ինչպես և դրա շենքը ◆ Պիոներական տուն, արվեստի աշխատողների տուն:
  7. առևտրական հիմնարկություն՝ հաստատություն ◆ Առևտրի տուն:
  8. (պատմ․) ազնվական տոհմ Նախարարական տներից շատերը վայելում էին առանձին արտոնություններ (Րաֆֆի):
  9. (պատմ․) թագավորական տոհմ, Հարսաություն, դինաստիա: Արշակունյաց տուն:
  10. (գրականագիտություն): հանգերի համակարգով և ընդհանուր առոգանությամբ կամ միայն առոգանությամբ (առանց հանգավորման) միավորված մի քանի չափածո տողերի միասություն, որ չափական ստեղծագործության մեկ կառուցվածքային հատվածն է կազմում: Քառատող տուն, ութտողանի տուն:
  11. զանազան խաղերի մեջ (նարդի, դամա ևն)՝ խաղատախտակի բաժանմունքներից յուրաքանչյուրը:
  12. սենյակ: Իրիցկինը ներքի տնից դուրս վազեց (Ա. Բակունց):
  13. (փոխաբերական) գյուղ՝ քաղաք կամ երկիր, որպես բնակիչների ընդհանուր կացարան՝ օջախ: Ամեն օր ծեգին... դիտում (եմ) մեր քաղաքամայր տունը նորակերտ (Սարմեն):
  14. երգ, ծուխ: Գյուղն ուներ ութսուներեք տուն (Գ. Սարյան):
  15. (գվռ․):գութանի լծերի ամեն մի բաժանմունքը:
  16. (գվռ․): ջուլհակի բանկահի նետի տակ գտնվող փայտը:
  17. (գվռ․): մի զգեստ կարելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
  18. (կրոն.): աստվածաշնչի մեջ փոքրիկ հատված, որ առանձին թվահամար է կրում:
  19. (փխբ․), (ժղ․) խելք, միտք: Տան մը հարկր պակաս է:
  20. (ժղ․) կին:
Հոմանիշներ
  1. բնակարան,օթևան,պալատ,դղյակ,դաստակերտ,առանձնատուն,մենատուն,վրան,տաղավար
  2. ազգ,ազգատոհմ,ցեղ
  3. երկիր,աշխարհ
Արտահայտություններ
  1. տնե տուն ընկնել, տնից տուն ընկնել
  2. տանը մնալ
  3. տունդ քանդվի
  4. տունս (դ) քանդվեց
  5. տուն ու տեղ դնել
  6. տուն-տեդ, տուն ու տեղ
  7. տունդ շինվի՝ չքանդվի
  8. տուն դառնալ