Jump to content

ամբողջ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ամբողջ

վանկեր՝ ամ•բողջ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Հին կազմություն՝ ամբ- (հնդեվրոպական ambhi-՝ «շուրջը, երկու կողմից», համեմատել հունարեն άμφί՝ «շուրջը, երկու կողմից, բոլոր կողմերից», լատիներեն amb-) և հայերեն ողջ։

Ածական

  1. առարկան՝ երևույթը և այլն իր բոլոր մասերով, լրիվ, ողջ, բոլոր ◆ Մի ժամից հետո ամբողջ դաշտը կարծես վարած էր գութանով։ Հովհաննես Թումանյան ◆ Ռադիոկայան է իմ հոգին հիմա ամբողջ Աշխարհի ու մարդկանց հանդեպ։ Եղիշե Չարենց ◆ Բունըդ շինիր էն հին ծառին, Մեզ մոտ մնա ամբողջ տարին։ Հովհաննես Թումանյան
  2. առանց պակասորդի կամ մնացորդի
  3. առանց ընդհատման շարունակվող
  4. ընդհանուր, հանուր

Մակբայ

  1. ամբողջովին, ամբողջապես ◆ Իսկույն թաքչելով թփերի ետև, Ամբողջ բռնված ակամա դողով… Ես ականջ դնել սկսա ագահ։ Հովհաննես Թումանյան

Գոյական

  1. ամբողջություն ◆ Հետո լռեց ամբողջը: Եղիշե Չարենց
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. (նորբ․) բոլոր, ամեն, ամենայն, բովանդակ, ողջ, համայն, հանուր, համակ, համորեն, լրիվ, լոխ, դիփ, լման, սալար, չիմ (բրբ․)
  2. տե՛ս ընդհանուր
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. ամբողջ թիվ - միավորից կամ միավորներից բաղկացած թիվ (առանց կոտորակի)
  2. ամբողջ հոգով՝ սրտով - ամբողջովին, ամբողջ էությամբ
Թարգմանություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։