Jump to content

բանվոր

Վիքիբառարան-ից

Հայերեն

«բանվոր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ բանուոր

վանկեր՝ բան•վոր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. Ղարաբաղ՝ արտադրական աշխատանքով զբաղվող և բանվոր դասակարգին պատկանող քաղաքացի ◆ Գործարանի մուտքի առաջ խմբվում էին հերթափոխի եկած բանվորները։ (Բոգդան Վերդյան)
  2. երկրում արտադրության միջոցներից զուրկ և իր աշխատուժի վաճառքով ապրող քաղաքացի ◆ Բաքվի նավթատերերն էլ լեզու էին գտել բանվորների հետ։ (Անահիտ Սահինյան)
  3. (հնց․) գյուղատնտեսության մեջ վարձու աշխատող ◆ Այգիները մնացել էին անխնամ, ագարակները կորցրել էին իրանց սիրելի բանվորներին։ (Րաֆֆի)
  4. Նոր Նախիջևան՝ աղախին
  5. Ղարաբաղ՝ օրավարձով աշխատող, լվացք անող, խմոր հունցող և այլն

Ածական

  1. բանող, աշխատող (անձ) ◆ Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ, հինգ հազար բանվոր մշակ նրանց հետ։ Հովհաննես Թումանյան
  2. հասարակական կյանքով ապրող կենդանիների մեջ, աշխատող, օգտակար աշխատանք կատարող ◆ բանվոր մեղուներ (կենս․)
  3. բանվորական, բանվորներին հատուկ, բանվորներից բաղկացած

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. աշխատավոր, մշակ, սարակ, պրոլետար (արտադրական աշխատանքով զբաղվող մարդ) (փխբ․), (հնց․)

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։