Jump to content

դելտա

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ դել•տա 

Ստուգաբանություն

[խմբագրել]

< дельта < հուն․ delta հունարեն այբուբենի 4-րդ տառը

Գոյական

  1. (աշխգր․) գետաբերանում գետի բացվածքներից գոյացած հարթություն, որ բազմաթիվ ճյուղավորումների է բաժանվում գետի բազուկներով և ունի եռանկյունու և դելտա տառի ձևը
  2. (պաշտանվ․) եռանկյունաձև գետաբերան
  3. հունարեն այբուբենի 4-րդ տառը
  4. նյութի վիճակներից մեկը
  5. (ջրբերկ․) գետաբերանի ծովափնյա հատվածում գետի բերվածքներից առաջացած հովհարաձև կամ կոնաձև կուտակումներ, որոնց չափերն ու ձևերը կախված են գետի կոշտ հոսքի չափերից ու ռեժիմից, ափամերձ գոտու ռելիեֆի բնույթից, նորագույն ու ժամանակակից շարժումների ինտենսիվությունից, մակընթացության-տեղատվության չափերից, ալեբախությունից և այլն

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. դելտա ճառագայթներ (ֆիզ․) տիեզերական ճառագայթների հոսքի և ռադիոակտիվ ճառագայթման ատոմից անջատվող էլեկտրոններ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Աշոտ Հայրապետյան, Օտար բառերի բառարան («Նաիրի» հրատարակչություն), Երևան, «հեղինակային հրատարակություն», 2011 — 643 էջ։
  • Ավետիսյան Վ․Ա․ և ուրիշներ, Ջրաերկրաբանական և ինժեներաերկրաբանական ռուս-հայերեն բացատրական բառարան (Գիտություն), Երևան, 1995 — 351 էջ։