Jump to content

թուր

Վիքիբառարան-ից

Հայերեն

թուր

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ թուր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *tōr-` *ter(ə)- «տրորել, շփել, շփելով մաշեցնել, ծակել» արմատից. հմմտ. հունարեն τείρω` «մաշեցնել, ուժասպառել», τορεύω` «ծակել, կտրել», τόρος` «դուր», լատիներեն terō «տրորել, փշրել, աղալ», ռուսերեն тереть «տրորել»։

Գոյական

  1. կտրելու և խոցելու պողպատյա սառը զենք ՝ ուղիղ կամ քիչ կոր ծայրով՝ սովորաբար մեկ սայրով, սուր
  2. (ժղ․) թրաձև երկար փայտ, որով միացնում՝ կապում են գութանի կամ արորի էշը առատամի հետ
  3. (ժղ․) կիսաշրանաձև փայտ, որ գտնվու՝մ է ոստայնի ստորրի մոտ և որով ամրացնում են թելերը
  4. (ժղ․) ջրաղացի ոտքի վրա, ամրացրած թրաձև փայտ, որը բարձրացնելով կամ իջեցնելով կանոնավորում են ալյուրի նրբությունը
  5. {(ժղ․) սայլի ճախարակի երկու թևերը իրար հետ միացնող փայտ
  6. (փխբ․) այն, ինչ որ կտրելու կամ խոցելու պես սուր ցավ՝ կսկիծ է պատճառում տախտակների լայն արանքներից հարվածում են ցրտի թրերը
  7. նույն է՝ թրախոտ
  8. տե՛ս սրբած թուր
  9. (փխնն․) թրով զինված մարտիկ, թրով կռվող ◆ Մարտի մեջ էին մտել ավելի քան չորս հազար թուր ու սվին։
  10. թուր առնել-կովի ելնել թուր բարձրացնել
  11. թրով սպառնալ
  12. կռվի ելնել
  13. թուր կախել-մեկի վրա ճնչում գործադրել, բռնադատել
  14. թուր կեծակի տե՝ս թուր կեծակի թուր ճռնել շարժել-թրով սպառնալ թուրը արորի՝ խոփի փոխել -թրերից արոր կռել, խաղաղ աշխատանքի դիմել , պատերազմական դրությանը վերջ տալ թուրը բանել մեկի վրա-մեկին հաղթել՝ ընկճել ՝ իրեն ենթարկել թուրը թե աջ է կտրում , թե ձախ -ուժեղ՝ազդեցիկ է, ինչ ուզի կանի
  15. թուրը կտրուկ անել-զորեղ հաղթական դարձնել թուրը կտրուկ լինել -ամեն ցանկություն կատարել կարողանալ թուրը խաչաձևել, տե՝ս խաչաձևելի տակ թրի երկու բերանն էլ կտրել -զոռբա՝ զորեղ լինել
  16. մեկի թրի տակ խոնարհվել՝ թրի տակով անցնել -հպատակվել, հնազանդվել
  17. հողահերձ, ձևիչ
  18. կկոց, մագոգ, բարակ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (նորբ․) սուր, սուսեր, (հին) վաղակավոր, խադ, խարբ, յաթաղան, շիմշիր, նրան

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։