Jump to content

իրարանցում

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [iɾɑɾɑnˈt͡sʰum]

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ իրա•րան•ցում 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. մարդկանց հապճեպ` արագ այս ու այն կողմ գնալ գալը` շարժվելը, վազվռտուք, խուռներամ շարժում ◆ Բանակները զետեղված էին առանձին խումբերով, և յուրաքանչյուր խումբի մեջ տեսնվում էր շարժում, իրարանցում և աղմուկ: (Րաֆֆի) ◆ Պալատին մեջ իրարնցումը սակայն չեր դադրած և գրեթե բոլոր պալատականները ոտքի վրա էին: Երվանդ Օտյան
  2. ընդհանուր խուճապ, տագնապահար` խառնաշփոթ վիճակ ◆ Սուգ, վայնասուն, իրարանցում, / Բառաչում են մեծ ու պուճուր, / Իրար գրկած գետը լցվում: Հովհաննես Թումանյան
  3. հուզում, հուզմունք ◆ Ամենից շատ իրարանցման մեջ Էր կաթողիկոսը: Դերենիկ Դեմիրճյան ◆ Հակառակ խիստ գաղտնապահության մը` գեղացիները իմացավ էին, թե բոլոր այդ իրարնցումը այդ կղզիացած տան վարձակալին համար էր: Երվանդ Օտյան
  4. եռուզեռ, շարժում, կյանք ◆ Կարծես ես ուզում եմ նիրհել, նիրհել բնության ծոցում, հեռու մարդկային իրարանցումից: (Շիրվանզադե)
  5. դեպք, եղելություն ◆ Բայց գիտես ինչ իրարանցում է եղել այսօր տիկին Բերնարի կարանոցում. Ելենայի ծնողները գնացել են այնտեղ, պահանջել են իրենց աղջիկը: (Րաֆֆի)
  6. մեկին դիմավորելու, մեկի տարեդարձը տոնելու կամ մի որևէ տոնակատարություն անելու և այլնի համար եռուն նախապատրաստություն` ցուցադրական հանդես` ճառեր` ընդունելություններ և այլն ◆ Կուզեմ, որ ամեն բան տեղի ունենա առանց իրարանցումի ու աղմուկի: Երվանդ Օտյան
  7. իրերի` առարկաների խառնակում ◆ Կիրճի մեջ սկսվեց մի աղմկալի իրարանցում և բարձրացավ խուլ դղրյուն: (Րաֆֆի)
  8. վեճ, կռիվ, գզվռտոց, աղմուկ-աղաղակ, խառնակություն ◆ Կրնայի իրարանցումներ առաջ բերել և խոչընդոտ հադիսանալ իրեն պաշտոնավարության: Երվանդ Օտյան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ժխոր, խառնակություն, վայնասուն, ապշոտ, աղմուկ, աղաղակ, աղմուկ-աղաղակ, թոհուբոհ, եռուզեռ, գոռում-գոչյուն, գոռում-գոչում, ղժժոց, ղժղժոց, ղժվժոց, ղժվժյուն, ղռվռոց, վժոց, վժվժոց, վժվյուն, վժժոց, վժլտոց, վժրտոց, իրարանց, իրարանցություն, գառնագոում, բարդակոլոն, դմբրտոց, տնկլոց, ուլուլոց, հրարախառնություն, թոհբոհ, թոհուբոհ, թոհ և բոհ, էշի հարսանիք
  2. տե՛ս խուճապ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. իրարանցում գցել
    1. խուճապ առաջացնել ◆ Մինչև անգամ թշնամու բանակի մեջ իրարանցում գցելու անհաջող փորձեր էլ են անում: (Վահան Տերյան)
    2. իրար խառնել, կռվեցնել, գժտություն առաջ բերել
    3. հուզում՝ շփոթություն` խառնաշփոթություն առաջացնել
  2. իրարանցում ընկնել
    1. խառնաշփոթություն առաջանալ ◆ Մի առավոտ էլ գյուղում անսովոր իրարանցում ընկավ: (Ակսել Բակունց)
    2. վեճ՝ կռիվ՝ աղմուկաղաղակ սկսվել
    3. եռուզեռ սկսվել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։