լալ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [lɑl]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ լալ
լալ1
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն՝ պարսկերեն lāl:
Գոյական
[խմբագրել]- (նորբ․) շամփյուղա, սուտակ
- գեղեցիկ պայծառ կարմիր գույն
- բաց կապույտ գույն
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
լալ2
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *lā- բնաձայնական արմատից. հմմտ. լատիներեն lamentum «լաց, հեկեկանք», իսլանդերեն lōmrir «ճիչ, գանգատ»։
Բայ
[խմբագրել]- լաց լինել, արտասվել ◆ Լալիս է Անուշն երեսին ընկած, կանգնած են շուրջ կանայք հարևան։ Հովհաննես Թումանյան
- արտասուքի նման վազել, ծորել, կաթկթել (ծառերի ավիշի մասին) (փխբ․) ◆ Աղը լալիս է։
- խոնավություն առնել, ջրակալել (ժղ․) ◆ Կանաչը է նորից․ ծիծառը երգում, վազը հրճվանքից լալիս է այգում
- բուռն վիշտ արտահայտել
- տխրագին հնչել
- թախծել, տխրել, վշտանալ ◆ Ինք որ այնքան ցավածներու վրա լացած էր, օր մը գրաշարը մտքեն անցուցած չուներ։ (Արփիար Արփիարյան) ◆ Մինչ ես կուլամ, կուլա հոգիս, կուլան լարերն իր բոլոր։ (Միսաք Մեծարենց)
- ավաղել, ափսոսալ, վիշտն արտահայտելի մի կորստի, դժբախտության առիթով
- ողբալ, սգալ մի բան ◆ Եվ մահամերձն ալ կուզե երկու բան, նախ կյանքը, հետո լացող մը յուր վրան։ Պետրոս Դուրյան
տխրություն, թախիծ պատճառել, արտահայտել ◆ Հյուղն աներազ կուլա ժպիտը մը դաժան։ ◆ Հովը պոնդեր կուտա տամուկ գիշերին, որ կուլա խոլ թրթռուն։ (Միսաք Մեծարենց)
Հոմանիշներ
[խմբագրել]- արտասվել, լացել, հեկեկալ, հեծկլտալ (ընդհատ-ընդհատ շունչը քաշելով), լացակնքել, լալագնել, լացակրկնել, լացակումել (թեթևակի), հեծեծել (վշտից հառաչել), փղձկալ (զսպված), կոծել, կականել (բարձրաձայն, կուրծքը ծեծելով), ջայլել (խմբովին, բազմությամբ), (ժղ․)՝ ժնգալ, ժնգժնգալ, ժնգացնել, ժանգժնգալ, նժնժալ, ճնգալ, ճննալ, ճզճզալ, ճզճստալ, ճզալ (հիվանդագին), թնձկալ, թզկալ, թնգալ, թնգթնգալ, նվալ, նվնվալ (երեխաների, առանց արտասունքի), թնթնալ, թսթսալ, թռսխել, թռխսոտել, թռսխոտել, թսկել, թռսնել (երկարատև լացից հետո, ցածրաձայն), տկտկկալ, մնկմնկալ, ճնկլտալ, սնգռտալ, վնկալ, վնկվնկալ, վրվնջալ, քնքռտալ, (փխբ․)՝ բվալ, վռալ, զռզռալ (երեխայի՝ բարձրաձայն, երկարատև), տզզալ, տզտզալ, ղնջղնջալ, կծխտվել (երեխայի՝ կիսատ), (փխբ․)՝ կռալ, կռավել (չարագուշակ), լացուկոծել (լաց ու կոծ անել), լաց լինել, լացը դնել, լաց տալ, զուզան գցել, աչքերը թացանալ (թաց անել)՝ թրջել (թրջվել), աչքերից արտասուք (արցունք), արյուն-արտասուք քամել, աչքերը արտասուքով (արցունքով) լցվել, աչքերը չչորացնել, աչքերից թափ(վ)ել, աչքերից թափել (թափվել), աչքերից վեր ածել, աչքերը թրջել, արտասուք թափել, արտասուք չափել, արտասուքով լվանալ, աչքերը ծովանալ՝ ծով դառնալ, մալանչ–մալանչ գալ, մարիկ-մարիկ գալ, ժանգ-ժանգ անել, ճղիկ-ճղիկ գալ, ճղիկ-ճղիկ ելնել, ճղիկ-ճղիկ կոտրատվել, արցունք-արցունք թափել, աղի արցունք թափել (աղիողորմ), լացուկոծ անել, լացուկոծ դնել, լացուկոծ բարձացնել (բարձրաձայն)
- տե՛ս ողբալ, սգալ
Արտահայտություններ
[խմբագրել]- լալ մի աչքով - առանց արտասունքի լալ, ձևականորեն ափսոսալ, առտաքուստ վիշտ ցույց տալ, առանց վշտանալու
- լալ երերալ - դառնագին լալ
- սև օրը լալ
Խոնարհում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
լալ3
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Ածական
[խմբագրել]- համր, խուլ, խոսելու կարողությունից զուրկ (ժղ․)
Հոմանիշներ
[խմբագրել]- տե՛ս խուլահամր
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ
[խմբագրել]Թարգմանություն
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն նորաբանություններ
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Քաղվածք/Արփիար Արփիարյան
- Քաղվածք/Միսաք Մեծարենց
- Քաղվածք/Պետրոս Դուրյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- «Նորածանոթ բառերի բացատրական բառարան» գրքից
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բայեր
- Հայերեն ածականներ
- Հայերեն պալինդրոմներ