հրաման
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [hɾɑˈmɑn]
Դասական ուղղագրութեամբ՝ հրաման
վանկեր՝ հ(ը)•րա•ման
հրաման1
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Իրանական փոխառություն՝ պարսկերեն farmān:
Գոյական
[խմբագրել]- պետական իշխանության մարմնի՝ հիմնարկի՝ հիմնարկության պետի պաշտոնական կարգադրություն, որ պարտադիր է ենթակաների համար
- (ռազմ․)՝ զինվորական պետի անառարկելիորեն կատարելի կարգադրությունը ստորադրյալներին
- հիմնարկության՝ ձեռնարկության պետի՝ հիմնարկի ներքին գործերի մասին արած կարգադրության գրավոր ձևակերպումը, որ ստորագրվում է պետի կողմից
- գրավոր կարգադրությունը պարունակող թուղթ՝ գրություն, հրամանաթուղթ
- տե՛ս հրամանագիր
- (փխբ․)՝ թելադրանք, կարգադրություն, հրամայաբար տրված պատվեր
- թույլտվություն, բարեհաճություն
- (պաշտանվ․) հրամանատարի գրավոր կամ բանավոր կարգադրումը, որն ուղղված է ենթականերին և պահանջում է պարտադրաբար որոշակի գործողությունների կատարում, այս կամ այն կանոնների պահպանում կամ սահմանում է որոշակի կարգ, վիճակ
- (նորբ․) հրովարտակ, ֆարման
Հոմանիշներ
[խմբագրել]- հրամանատրություն, հրամանատվություն, կարգադրություն, հրահանգ
- հրամանագիր, հրամանաթուղթ, հրովարտակ
- թելադրանք, կարգադրություն, հրահանգ
- թույլտվություն, բարեհաճություն
Արտահայտություններ
[խմբագրել]- հրաման առնել - թույլտվություն ստանալ
- հրաման արձակել - հրաման տալ
- հրաման տալ
- հրամայել, կարգադրել
- հրամանով ձևակերպել, գրավոր հրաման կազմել և ստորագրել
- թույլատրել, թույլ տալ, իրավունք տալ
- հրաման չկա - արգելված է
- հրամանը կոտրել - հրամանը չկատարել
- հրամաններ ծախել - իշխանություն բանեցնել, զգալ տալ, որ ինքը կարող է հրամայել
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | հրաման(ը) | հրամաններ(ը) |
Սեռ. | հրամանի | հրամանների |
Տր. | հրամանի(ն) | հրամանների(ն) |
Հայց. | հրաման(ը) | հրամաններ(ը) |
Բաց. | հրամանից | հրամաններից |
Գործ. | հրամանով | հրամաններով |
Ներգ. | հրամանում | հրամաններում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
հրաման2
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Ածական
[խմբագրել]- հրով մանված՝ հյուսված, արևի շողերից հյուսված, արևի շողերով ողողված
Հոմանիշներ
[խմբագրել]- կրակաման
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
- Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։
- Արծրուն Խանջյան, Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան, Երևան, 2009 — 39 էջ։
- Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն բառեր ռազմական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր պաշտպանական-անվտանգային իմաստով
- Հայերեն նորաբանություններ
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան» գրքից
- «Նորածանոթ բառերի բացատրական բառարան» գրքից
- Հայերեն գոյականներ
- Հայերեն ածականներ