Jump to content

մաս

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ մաս 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. ամբողջի հատված՝ բաժին
  2. ամբողջի առանձանցրած հատվածներից՝ բաժիններից յուրաքանչյուրը, կտոր ◆ Խնձորը հինգ մաս արեց։
  3. մեկ միասնություն կազմող ամբողջության՝ համակարգի՝ մեխանիզմի և այլ բաղադրիչներից՝ բաղկացուցիչ տարրերից յուրաքանչյուրը ◆ Մեքենայի՝ ժամացույցի մաս:
  4. ժամանակի՝ տարածության հատված ◆ Տարվա՝ ճանապարհի մաս:
  5. բաժին, փայ ◆ Օրհնած հացեդ ինձ մաս արա։ (Ավետիք Իսահակյան)
  6. հիմնարկության՝ ձեռնարկության՝ ընդհանուր գործի բաժանմունք ◆ Համալսարանի ուսումնական մաս:
  7. շինության բաժանմունք, որ հատկացված է որոշ նպատակի ◆ Շենքի աջ մասն զբաղեցնում են հիմնարկությունները։
  8. ընդարձակ խոսքի (ճառի, զեկուցման, գրվածքի և այլնին) որոշ ամբողջություն և ինքնուրույնություն կազմող հատված ◆ Զեկուցման ներածական մաս:
  9. ստեղծագործության՝ գրական երկի՝ գիտական աշխատության և այլնի կառուցվածքային որոշ ինքնուրույնություն ու ամբողջություն կազմող ընդարձակ բաժանումներից յուրաքանչյուրը ◆ Վեպը բաղկացած է երեք մասից:
  10. որևէ բանի բնորոշ հատկանիշների ամբողջություն, երկի՝ զեկուցման՝ ստեղծագործության և այլնին որևէ կողմը ◆ Ներկայացման երաժշտական մասը թույլ էր։
  11. բնակավայրի վարչական կամ տերիտորիալ բաժանում ◆ Նա բնակարան է ստացել քաղաքի երրորդ մասում:
  12. մի քանի վարչությունների՝ բաժանմունքների անվանում ◆ Միլիցիայի 10-րդ քաղաքային մաս:
  13. բնագավառ, գործունեության՝ ուսման՝ զբաղմունքի որևէ ասպարեզ ◆ Օրիորդը ցույց տվավ երաժշտական մասում յուր հմտությունը։ (Մուրացան)
  14. մասնակցություն ◆ Այդ բոլորի մեջ նա մաս չունի։
  15. առանձին զորական միավորում
  16. (եկեղ․) հաղորդություն
  17. (պաշտանվ․) ամբողջի որևէ կտոր՝ առանձնացված կամ չառանձնացված, բաղադրիչներից յուրաքանչյուրը
  18. (երաժշտ․) երաժշտական ստեղծագործության կազմի մեջ մտնող պիեսներից յուրաքանչյուրը, ցիկլային ձևի ինքնուրույն բաժիններից յուրաքանչյուրը, որն ունի յուրահատուկ տեմպ, տոնայնություն և որոշակի ձև, նշանակվում է հերթական համարով, տեմպի անունով, ժանրի անունով

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. բաժին, հատված, բեկոր (ամբողջին)
  2. կտոր
  3. բաժին, մասնաբաժին, փայ
  4. տե՛ս բաժանմունք
  5. տե՛ս գլուխ
  6. տե՛ս բնագավառ
  7. տե՛ս մասնակցություն
  8. տե՛ս զորամիավորում
  9. տե՛ս հաղորդություն, հանգանակ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. մաս հանել - մաս՝ բաժին տալ
  2. մաս որ, (գվռ․) - երդման խոսք՝ աստված վկա

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։