շատ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ʃɑt]
Դասական ուղղագրութեամբ՝ շատ
վանկեր՝ շատ
շատ1
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն իրանական աղբյուրից՝ *šāt. հմմտ. սողդերեն š’t, պարսկերեն šād «հարուստ, շատ, առատ», šādāb «շատաջուր, հյութեղ»։
Ածական, մակբայ
[խմբագրել]- մեծ քանակությամբ, բազմաթիվ, բազում ◆ Շատ մարդիկ, աշակերտներ։
- ըստ տարածության երկար, մեծ երկարությամբ կամ լայնությամբ ◆ Դեռ շատ ճանապարհ կա գնալու։
- ըստ ժամանակի, երկարատև, երկար ժամանակի ◆ Դեռ շատ պիտի սպասենք։
- սաստիկ, ուժեղ, խիստ ◆ Շատ խիզախ մարդ էր մեր հրամանատարը։
- հաճախակի, հաճախ ◆ Վերջերս նա շատ է գալիս մեր մոտ։
- մեծ քանակությամբ առարկաներ մարդիկ ◆ Շատեր ինձ են ատել, շատերին ես օտար եմ։ Ռափայել Պատկանյան
- մեծ մասը, մեծամասնությունը ◆ Շատը գնացել է, քիչն է մնացել։
Հոմանիշներ
[խմբագրել]- բազում, բազմաթիվ, բյուր, բազմաքանակ, բյուրավոր, մեծաթիվ, մեծաքանակ, մեծ, հոլով (հնց․), հոլովաքանակ, հոլովակ, հոլովակի, հոլովաթիվ, հոգնաքանակ, հոգնաթիվ, բազմաբյուր
- առատ, ճոխ
- հաճախ, հաճախակի
- սաստիկ, խիստ, հույժ, կարի, մեծապես
- ավել, ավելի
Արտահայտություններ
[խմբագրել]- շատ բարի, շատ գեղեցիկ, շատ լավ - համաձայնության կամ գոհունակության արտահայտություն որևէ մեկի ասածի կամ արածի առթիվ
- շատ թե քիչ - որոշ չափով
- շատից քչից - փոքր ինչ, որոշ չափով
- շատ համարել - խնայել, արժանի չհամարել
Թարգմանություններ | |
շատ2
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն՝ պարսկերեն šād:
Ածական
- ուրախ
շատ2
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն՝ իրանական աղբյուրից՝ šāt «ուրախ» իմաստից փոխաբերությամբ։
Ածական
- քաղաք (տեղանուններում)
Բաղադրյալ բառեր | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։