Jump to content

պայծառ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պայծառ

վանկեր՝ պայ•ծառ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Ածական

  1. վառ լույս արձակող, վառ լույսով փայլող
  2. վառ, ուժեղ՝ ամբողջապես լուսավորող՝ ցոլացող
  3. լուսավորված, լույսով ողողված
  4. արևոտ ու պարզ, անամպ ու արևոտ
  5. վճիտ, հստակ, մաքուր փայլ ունեցող
  6. շողարձակ, շողշողուն, փայլուն
  7. ոչ մուգ, բաց, հիմնական գույնի բաց փայլ ունեցող, հիմնական գույնով ոչ շատ տոգորված
  8. մաքուր, հստակ, թափանցիկ (հեղուկների մասին)
  9. հստակ՝ թափանցիկ՝ չափազանց մաքուր ջուր ունեցող
  10. խնդուն, ուրախ
  11. երջանկավետ, երջանիկ
  12. անբասիր, մաքուր, անարատ
  13. ցնծալից, ցնծություն՝ երջանկություն՝ բարեբաստիկություն խոստացող, երջանկացող, երջանկության հույս ներշնչող
  14. ուրախություն՝ ցնծություն՝ գոհունակություն, ուրախության՝ գոհունակության փայլ ունեցող
  15. վառվռուն, վառ փայլ՝ երանգավորում ունեցող
  16. զվարթության՝ լավատեսության ոգով տոգորված, լավատեսություն արտահայտող
  17. դրական՝ լավագույն հատկություններով օժտված, սիրելի
  18. վեհ, վսեմ
  19. պարզ ու փայլուն, ջինջ
  20. տրամաբանորեն ու խելացի դատողության ընդունակ, լավ մտածելու՝ դատելու՝ կշռադատելու ընդունակ
  21. գործածվում է որպես մակդիր լավի՝ դրականի գեղեցիկի նշանակությամբ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. լուսավոր, լուսափայլ, վառ, վառվռուն
  2. արևոտ, պարզ, անամպ, անմեգ, անմշուշ, անշամանդաղ, (փխբ․)՝ արևաժպիտ, արևազարդ, արեգազարդ, արեգակնազարդ, արփիազարդ, ճեր (գվռ․)
  3. վճիտ, հստակ, ջինջ, մաքուր, ականակիտ, պարզ
  4. շողշողուն, շողարձակ, փայլուն, փայլփլուն
  5. զվարթ, կայտառ, կենսախինդ, կենսուրախ, կենսածիծաղ, խնդուն, ծիծղուն, շենշող, շեն, ցնծուն, ժպտուն, բերկրուն, խնդաբարո, զվարդաբարո (հզվդ․), զվարթուն, խրախ, խնծավոր (գվռ․), խնդլիկ, ժանիքը բաց (հեգն․), խնդմնադ, խնդվտուն, բաց սիրտ
  6. գոհ, գոհունակ
  7. տե՛ս ուրախալից
  8. տե՛ս ուրախադեմ
  9. տե՛ս կենսալից
  10. տե՛ս պայծառ
  11. տե՛ս դուրական
  12. տե՛ս անբասիր, անարատ
  13. տե՛ս ցնծալից
  14. տե՛ս երջանիկ, երջանկավետ
  15. վեհ, վսեմ, բարձր, մեծ, վես, ընտիր, լավագույն, բարձրագույն, գերագույն
  16. տե՛ս սքանչելի
  17. տե՛ս վեհապանծ
  18. տե՛ս սեգ
  19. տե՛ս վսեմ
  20. տե՛ս սիրելի

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. պայծառ աստղի տակ ծնվել- նույնն է՝ բախտավոր աստղի տակ ծնվել
  2. պայծառ նայել
    1. լավատեսորեն նայել, լավատեսություն ցուցաբերել
    2. բարյացակամորեն նայել՝ դիտել, բարյացակամ լինել

Աղբյուրներ

[խմբագրել]