սուզվել
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [suzˈvɛl]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ սուզ•վել
Ստուգաբանություն
[խմբագրել]Բայ
- սուզել բայի կրավորականն ու չեզոքը
- որևէ բանի մեջ պարուրվել՝ ընկղմվել, որևէ բանով պատվել ◆ Ծովը լի է մերկ մարմիններով, որոնք մերթ փայփլում են արեգակի տակ և մերթ սուզվում ջրի մեջ որպես դելֆիններ։ (Շիրվանզադե) ◆ Տեղ-տեղ ալիքների վրա կոհակների մեջ սուզվում, դուրս էր լողում ճայի գլուխը։ Դերենիկ Դեմիրճյան
- (փխբ․) խորասուզվել, ընկղմվել, անձնատուր լինել մի բանի ◆ Ես նրա մեջ հայացքով, հոգով սուզվեցի կորա։ Հովհաննես Թումանյան
- (փխբ․) իջնել, դեպի ցած տարածվել ◆ Սասմա աստղիկը սուզվեց խավարում։ Հովհաննես Թումանյան ◆ Կանաչներով շրջապատված գյուղերը հետզհետե սուզվում էին երեկոյան մութի մեջ։ (Ակսել Բակունց)
- (փխբ․) անհետանալ, աներևութանալ, կորչել
Հոմանիշներ
[խմբագրել]- ընկղմվել, խորասուզվել, ջրասուզվել, (ժղ․) սկել, սկվել, ընկլուզվել, (հնց․), (գվռ․)՝ մխլճվել, ատկենալ
- տե՛ս պարուրվել
- տե՛ս ներթափանցել
- տե՛ս անհետանալ
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն բայեր
- Քաղվածք/Շիրվանզադե
- Քաղվածք/Դերենիկ Դեմիրճյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից