ցավ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [t͡sʰɑv]
Դասական ուղղագրութեամբ՝ ցաւ
վանկեր՝ ցավ
Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *k՛sā-po-` *k՛sā- «այրել» արմատից։
Գոյական
- մարմնական ցավագին զգացում՝ վերքի, հիվանդության և այլնի պատճառով
- (ժղ․) հիվանդություն
- վիշտ, հոգեկան տառապանք
- (փխբ․) հոգս, մտահոգություն
- (փխբ․) պատուհաս, փորձանք, չարիք
Վերաբերական
[խմբագրել]- արտահայտում է զայրույթ՝ սրտնեղություն մեկի նկատմամբ ◆ Ցա՜վ, ամոթը երեսդ բռնի։ (Հրանտ Մաթևոսյան)
- բորբոքման դասական նշաններից մեկը
Հոմանիշներ
[խմբագրել]- խոցտուկ, կոտտանք, խշխշուկ (գվռ․), խշխիշ, խժխժա, կրկուտ, կրկտանք, ցոլքոց, ցոլցունք, ուֆու, ուֆուն (մանկ․),
- տե՛ս հիվանդություն
- տե՛ս վիշտ
- տե՛ս հոգս
- տե՛ս պատուհաս
- տե՛ս երկունք
- տե՛ս ափսոսանք
Արտահայտություններ
[խմբագրել]- ցավ ի սիրտ (հին) (գրք․) - սրտի ցավով, ցավ զգալով
- ցավ հասնել
- աղետ՝ չարիք՝ փորձանք գալ
- հիվանդություն դիպչել
- ցավ տալ
- ցավել
- ցավ հասցնել՝ պատճառել
- ցավ քաշել
- ծանր ցավ ունենալ՝ տանել
- հիվանդություն ունենալ, ծանր հիվանդությամբ տառապել
- նեղություն՝ չարչարանք կրել
- մեկի՝ մի բանի համար ցավել
- ցավս գլուխդ, հորս ցավը - արհամարհանքի արտահայտություն
- մեծ ցավի գաս՝ գա (գաք, գան) - մեռնես, մեռնի և այլն (անեծք)
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | ցավ(ը) | ցավեր(ը) |
Սեռ. | ցավի | ցավերի |
Տր. | ցավի(ն) | ցավերի(ն) |
Հայց. | ցավ(ը) | ցավեր(ը) |
Բաց. | ցավից | ցավերից |
Գործ. | ցավով | ցավերով |
Ներգ. | ցավում | ցավերում |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Հովհաննես Մակարյան, Կիմ Աբելյան, Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Ստամպա», 2002 — 256 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն վերաբերականներ
- Քաղվածք/Հրանտ Մաթևոսյան
- Հայերեն բառեր գրքային իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան» գրքից