փուշ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [pʰuʃ]
Դասական ուղղագրութեամբ՝ փուշ
վանկեր՝ փուշ
Ստուգաբանություն
[խմբագրել]Ծագումն անհայտ է։
Գոյական
- որոշ բույսերի բնի, տերևների, ցողունի, պտուղների և այլնի վրա գոյացող սրածայր ասեղանման փոքրիկ հավելված ◆ Վարդի, մասրենու, տատասկի փուշ
- ձկան բարակ ասեղանման սրածայր ոսկոր
- ոզնու մորթը պատող ասեղնաձև ստևը
- կարիճի, մեղվի և այլնի խայթոցը, կիճ, խայթոց
- փշավոր թփաբույսերի ընդհանուր անունը
- սրածայր ասեղնաձև գոյացություն ներկայացնող բուսական որևէ գործարան կամ դրա մի մասը (տերև, ցողուն, ոստ և այլն) (բսբ․) ◆ Մախիի տերևները փշեր են
- մարդու կամ կենդանու մարմնի որևէ մասը խրված փայտի փչանման փոքրիկ ծեղ
- մետաղյա փոքրիկ կերտվածք՝ զանազան գործողությունների համար (ժղ․)
- ցավ, տառապանք, դժվարություններ պատճառող հանգամանք (փխբ․) ◆ Ամեն մի հաջողություն իր փշերն ունի
- ցավ, վիշտ, տառապանք (փխբ․) ◆ Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը, անցած փշերը դառնորեն խոցեն Եղիշե Չարենց
- խղճի խայթ (փխբ․) ◆ Երկնքի վճռին հանձնի՛ր դու նրան, և այն փշերին, որ բնակվում են նրա կրծքի մեջ
- տե՛ս հայկական ձայնագրություն
Ածական
- վշտալից, դժվարություններով, դառնություններով, տանջանքներով լի (փխբ․) ◆ Այնքա՜ն մոռացման վարդեր կթափես հուշերի վրա իմ փուշ մանկության
Հոմանիշներ
[խմբագրել]- տատասկ, պսեմ, փշենի
- խայթ, ոսկոր, ողնահար (ձկան)
- քիստ (ձկան, հասկի)
- խոչք (ոզնու)
Արտահայտություններ
[խմբագրել]- փուշ պսակ - տե՛ս փշապսակ
- դժբախտություն, չարիք բերող հաջողություն, փառք
- նախանձի առարկա, մեկի աչքը ծակող, նախանձ շարժող հաջողություն, փառք
- փուշ ունենալ - խիստ բնավորություն ունենալ
- փուշ ու տատասկ - դժվարություն, տառապանք
- փուշ քաղել - ցավ, վիշտ, դառնություն ճաշակել
- փուշը թողնել
- բարկությունն իջեցնել, մեղմանալ
- խեղճանալ, կոտրվել
- փուշը մատից հանել մեկի - նեղության պահին օգնության գալ
- փուշը տալ - տե՛ս փուշը թողնել
- փուշը/փշերը ցույց տալ
- խստություն բանեցնել
- մեկին հակառակ կանգնել, հակաճառել, հլու կերպով չենթարկվել
- փշե գեղեցկուհի - կակտուս
- փշերի վրա լինել/նստել/նստած լինել
- անհանգիստ, անապահով դրության մեջ զգալ իրեն
- անհանգիստ լինել, հանգիստ մնալ չկարողանալ
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
- Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր բուսաբանական իմաստով
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Հայերեն ածականներ
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Երաժշտական բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան» գրքից