Jump to content
Քլարինէթ
Քլարինէթ
Տեսակ երաժշտական գործիքի տեսակ? եւ երաժշտական գործիքների դաս?
Որակաւորում վերադաշնակող երաժշտական գործիքներ? եւ single clarinets with cylindrical bore, with fingerholes?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ 422.211.2-71
Հնարող Johann Christoph Denner?[1][2][3][…]
Ձայնանմուշ
Քլարինէթ (իտալերէն՝ clarinetto, լատ.՝ clarus - պարզ հնչիւն), փայտէ փողայիններու ընտանիքի երաժշտական գործիք։ Ստեղծուած է Շալյումոյ։
Կազմուած է եռամաս փողէն (590-680 մմ) եւ կտուցաձեւ ծուանէն, որուն վրայ ամրացուած է եղեգնեայ պիպիչը։ Ժամանակակից Քլարինէթը ունի մօտ 20 կափոյր եւ 7 անցք։ Քլարինէթները եղած են տարբեր լարուածքի, առաւել օգտագործուած են սի-պեմոլ եւ լա Քլարինէթները։
Քլարինէթը ստեղծուած է 1700 ական թուականներուն Գերմանիոյ Նիւրնպերկ քաղաքին մէջ, որոշ պատմական աղբիւրներու վկայութեամբ գործիքի ստեղծման տարեթիւը նշուած է1690 թուականը, իսկ այլ հետազօտողներու վկայութեամբ Քլարինէթի ստեղծումի տարեթիւ  համարուած է 1710 թուականը։
Քլարինէթի ստեղծողը  համարուած է Եոհան Քրիստոֆ Դենները ։
Եոհանը զբաղած է Ֆրանսական Շալյումո գործիքի կատարելագործմամբ ։ Բարելաւելով հին գործիքը՝ Եոհանը գորշիքի ետեւի մասին աւելցուցած է փականը, որուն շնորհիւ հնարաւոր դարձած է  անցնիլ երկրորդ օգտաւին։ Այս միջոցաւ է որ Քլարինէթը տարբերուած է Շալյումոյէն։
Հետագայ զարգացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հետագային , 1760 թուականին, աւստրիացի վարպետ Պաուրը առկայ 2 փականներուն ավելցուց 3-րդ փականը, բելգիացի վարպետ Ռոտենբուրգը ՝ 4-րդը, անգլիացի Ջոն Հեյլը 1785 թուականին ավելացրեց 5-րդ , իսկ մօտաւորապես  1790 թուականին ֆրանսացի երգահան եւ Քլարինէթահար Ժան Քսավիե Լեֆեւրը ստեղծեց արդէն ներկայիս Քլարինէթի օրինակը՝ 6 փականով։ Փողային նուագարաններու շարքին Քլարինէթը ունի իր տեղը շնորհիւ իր ձայնային տուեալներուն
Քլարինէթը աւելի հայտնի դարձաւ հատկապես  18-րդ դարու կեսերուց, երբ սկսան գրել ստեղծագործութիւններ Քլարինէթի համար։
Քլարինէթի ձեւաւորման եւ կատարելագործման վրայ աշխատած են նաեւ Ատոլֆ Սաքսը՝ Սաքոֆոնի գիւտարարը եւ Եուջին Ալբերտը։
Քլարինէթներու համար օգտագործուած են  փայտի որոշ տեսակներ, մետաղներ, Էբոնիտ։
Էբոնիտէ Քլարինէթները աւելի քիչ  զգայուն են ջերմութեան եւ խոնաւութեան նկատմամբ, աւելի մատչելի են։
Տարատեսակներն են՝ փոքր Քլարինէթը, ալթային կամ թենորային Քլարինէթ (յայտնի է բասետհոռն անուանումով), պաս-Քլարինէթ, քոնտրապասային Քլարինէթ։
Քլարինէթը բաղկացած է 5 առանձին մասերէ։
Կիրառութիւն եւ տարածում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1940 ական թուականներուն Քլարինէթը համարուած էր ճազի լաւագոյն նուագարաններէն մէկը։
Քլարինէթը այսօր ալ լայն տարածում ունի աշխարհի շարք մը երկիրներուն մէջ, մասնաւորապէս  ասիական շարք մը երկիրներուն մէջ, Հարաւային Ամերիկայի մէջ, Պալգաններու մէջ։
Քլարինէթը տարածուած է նաեւ կովկասեան ժողովուրդերու մօտ։
Հայաստանի մէջ ան ունի մեծ ճանաչում։ Յայտնի հայ Քլարինէթահարներէն են Աբգար Մուրադեանը, Եղիշ Մանուկեանը, Վաչէ Հովսէփեանը, Յովհաննէս Վարդանեանը եւ այլք։
1. Г. Риман Кларнет // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 632–633.
2. Н. Соловьев Кларнет // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XV. — С. 297.
3. Г. Риман Деннер // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 453.