Էլվիս Փրեսլի
Էլվիս Փրեսլի |
---|
Էլվիս Ահարոն Փրեսլի (8 Յունուար 1935[1][2][3][…], Թուփելօ, Միսսիսիպի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4][3] - 16 Օգոստոս 1977[1][2][3][…], Մեմֆիս, Թենեսի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5][6][7]), առաւել յայտնի պարզապէս որպէս Էլվիս, 20-րդ դարու ամենայայտնի եւ նշանաւոր ամերիկացի երգիչներէն։ Փրեսլիին յաճախ կը կոչէին «Ռոքն'ռոլի արքայ» ("King of Rock and Roll")։ Անոր փառքը կը շարունակուի մահէն ետք։ Եղած է նաեւ շարժապատկերի դերասան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թուփելօ, Միսիսիփի, ապա ընտանիքին հետ տեղափոխուած է Մեմֆիս, Թենեսի, երբ ան 13 տարեկան էր։ Անոր երաժշտական գործունէութիւնը սկսաւ 1954-ին, երբ սկսաւ աշխատիլ Սեմ Ֆիլիփսի՝ Sun Records-ի հիմնադիրին հետ։ Աշխատելով կիթառահար Սքոթի Մուրի եւ պասկիթառահար Պիլ Պլեքի հետ՝ Փրեսլին դարձաւ ռոք երաժշտութեան վաղ տարածողներէն մէկը։ RCA Victor-ը պայմանագիր կնքեց իր հետ շնորհիւ գնդապետ Թոմ Փարքերի, որ կը զբաղէր երգիչի գործերով աւելի քան երկու տասնամեակ։ Փրեսլիի առաջին RCA ձայներիզը՝ «Heartbreak Hotel», որ լոյս տեսաւ 1956 թուականի Յունուարին, ԱՄՆ-ի համար մէկ հիթն էր։ Ան դարձաւ ռոքն ռոլի արքան շարք մը հեռատեսիլի հաղորդումներէն եւ հիթ-շքերթներէն ետք։ Երգերու իր առանձնայատուկ կատարումը եւ գրաւիչ ներկայանալու ոճը՝ համադրուած արտասովոր, ազդեցիկ գունաւոր գիծերու միախառնման հետ, որ համընկաւ քաղաքացիական իրաւունքներու շարժման անկման հետ, իրեն դարձուցին հռչակաւոր եւ հակասական։
1956 թուականի Նոյեմբերին, ան առաջին անգամ հանդէս եկաւ «Love Me Tender» ֆիլմին մէջ։ 1958-ին կը զօրակոչուի բանակ։ Ան կը վերսկսի իր ձայնագրման ասպարեզը երկու տարի ետք՝ ներկայացնելով իր ամենայաջող աշխատանքը, նախքան 1960-ականներուն իր ժամանակը տրամադրելով հոլիուուդեան ֆիլմերուն եւ ատոնց մէջ հնչող երգերու ձայնասկաւառակներու ստեղծման, որոնցմէ շատերը քննադատաբար ծաղրանքի կ'ենթարկուէին։ 1968-ին, կենդանի կատարմամբ համերգներու 7-ամեայ դադարէ ետք, ան բեմ վերադարձաւ բուռն կերպով, Էլվիսը, որ մեծ համերգ ունեցաւ Լաս Վեկասի մէջ եւ գլխաւորեց ամենաեկամտաբեր շրջագայութիւններու շքերթը։ 1973-ին Փրեսլիի համերգը ճանչուեցաւ արբանեակի միջոցով աշխարհի վրայ ամենաշատ հեռարձակուած համերգը ՝ Այոուայէն մինչեւ Հաուայեան կղզիներ: Մի քանի տարի շարունակ թմրանիւթերոպ կախուածութիւնը հանգեցուց անոր առողջական վիճակի վատթարացումը, եւ ան մահացաւ 1977 թուականին 42 տարեկան հասակին։
Փրեսլին 20-րդ դարու ամենանշանաւոր երաժիշտներէն մէկն է։ Յաջողութեան հասնելով շարք մը ժանրերու մէջ՝ ներառեալ փոփ, պլուզ եւ կոսփըլ, ան ամենավաճառուած մենակատարն է երաժշտութեան պատմութեան մէջ[8][9][10][11]՝ ավելի քան 600 միլիոն օրինակ ալպոմներու վաճառքով ամբողջ աշխարհի վրայ[12]: Ան առաջադրուած է Կրեմմիի 14 անուանակարգերուն մէջ եւ յաղթած երեքը՝ ստանալով Կրեմմի «Կեանքի նուաճում» մրցանակը 36 տարեկանին, որ բազմիցս ներկայացուած է հռչակաւոր երաժշտական դահլիճներուն մէջ[13][14]:
Կեանք Եւ Ասպարեզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաղ Տարիներ (1935-1953)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանկութիւնը Թուփելոյի Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փրեսլին ծնած է 8 Յունուար 1935-ին Միսիսիփիի նահանգի Թուփելօ քաղաքին մէջ՝ Կլետիս Լովի (նախապէս՝ Սմիթ; 25 Ապրիլի 1912 - 14 Օգոստոս 1958) եւ Վերնոն Փրեսլիի (10 Ապրիլի 1916 - 26 Յունիս 1979)[15] ընտանիքին մէջ, երկուսենեականոց փայտէ տան, որ կառուցած էր Վերնոնի հայրը՝ երեխայի ծննդեան առիփով։ Ճես Կարոն Փրեսլին՝ Էլվիսի երկուորեակ եղբայրը, ծնած է մահացած Էլվիսի ծնունդէն 35 վայրկեան առաջ[16]: Որպէս միակ երեխայ՝ Փրեսլին մտերիմ յարաբերութիւններ ունեցած է իր ծնողներու հետ եւ կապուած եղած է յատկապէս մօրը հետ։ Ընտանիքը յաճախ եկեղեցի կ'այցելէր, ուր Էլվիսը գտաւ իր սկզբնական ոգեշնչման աղբիւրը[17]:
Փրեսլին ծագումով արեւմտաեւրոպական ազգերու խառնուրդ է. Ան ունի սքոտլանտա-իրլանտական, սքոտլանտական,[18] գերմանական[19] եւ որոշ ֆրանսական արմատներ։ Կլետիսի մեծ մօրը մեծ մայրը՝ Մորնինկ Տաւ Ուայթը, հաւանաբար Չերոքի հնդիկ ցեղի բնիկ ամերիկացի էր[20]: Ազգականներու եւ ընկերներու կողմէ Կլետիսը կը համարուէր իր փոքր ընտանիքի գլուխը, իսկ Վերնոնը՝ Փրեսլիի հայրը, պատահական գործէ մը միւսին կ'անցնէր՝ ցուցաբերելով ոչ պատուախնդիր բնաւորութիւն։ Ընտանիքը յաճախ յոյսը կը դնէր հարեւաններու եւ կառավարութեան կողմէ տրամադրուած մթերքի օժանդակութեան վրայ։ Փրեսլիները փրկուեցան 1936 թուականի F5 պտուտահողմէն: 1938 թուականին անոնք կորսնցուցին իրենց տունը, քանի որ Վենոնը մեղաւոր ճանչուած էր սեփականատիրոջ փասթաթուղթը կեղծելու մէջ։ Սեփականատէրը Օրուիլ Ս.Պինն էր՝ անասնապահ մը, որուն մօտ այդ ժամանակ կ'աշխատոէր Վենոնը։ Վենոնը բանտին մէջ մնաց ութ ամիս, իսկ Կլետիսն ու Էլվիսը տեղափոխուեցան ազգականներու մօտ[21]:
1941 թուականի Սեպտեմբերին Փրեսլին առաջին դասարան գնաց, ուր ան ՛միջակի՛ համբաւի արժանացաւ[22]: Ուսուցիչը իրեն խրախուսեց մասնակցիլ երգի մրցոյթի, երբ ան տպաւորեց առաւօտեան աղօթքին Ռետ Ֆոլեյի "Old Shep" երգի կատարմամբ։ Մրցոյթը տեղի ունեցաւ Միսիսիփի-Ալաւամա տօնավաճառին մէջ 3 Հոկտեմբեր 1945-ին. ատիկա տասնամեայ Փրեսլիի առաջին հանրային ելոյթն էր։ Ան քաուպոյի զգեստով էր եւ կանգնեցաւ աթոռին բարձրախօսին հասնելու համար։ Այս մրցոյթին ան գրաւեց 5-րդ տեղը[23]: Քանի մը ամիս ետք Փրեսլին առաջին կիթառը ստացաւ իր ծննդեան օրը, սակայն ան այլ բան կ'ակնկալէր՝ տարբեր տուեալներով, հեծանիւ կամ հրացան[24][25]: Այդ տարի ան կիթառի հիմնական դասեր ստացաւ իր երկու քեռիներու եւ ընտանիքի եկեղեցւոյ նոր հոգեւոր հովիւի կողմէ։
Ես կը վերցնէի կիթառը, կը նայէի մարդկանց եւ կը սորվէի ամէն ինչ նուագել: Սակայն ես երբէք չէի երգեր մարդկանց առջեւ: Ես շատ ամչկոտ էի ատոր համար[26]: |
1946 թուականին Փրեսլին տեղափոխուեցաւ վեցերորդ դասարան նոր դպրոցին մէջ։ Այնտեղ անոր մենակեաց կը համարէին։ Յաջորդ տարին ան ամէն օր սկսաւ բերել կիթառը իր հետ։ Ան կը նուագէր եւ կ'երգէր մեծ դասամիջոցին, սակայն անոր յաճախ կը ծաղրէին իր ՛անլուրջ՛ երաժշտութեան համար։ Ընտանիքը այդ ժամանակ կ'ապրէր մեծ մասամբ սեւամորթներով բնակուած թաղամասին մէջ[27]: Փրեսլին կ'երգրպակէր Թուփելօ քաղաքի WELO ռատիօ կայանի Միսիսիփի Սլիմ անունով հաղորդավարին։ Սլիմի փոքր եղբայրը՝ Փրեսլիի դասընկերը, յաճախ կը տանէր իրեն ռատիօկայան եւ կը նկարագրէր Փրեսլիին որպէս երաժշտութեան խելագար։ Սլիմը սորվեցուց Էլվիսին եւս մի քանի ակորդ[28]: Երբ Փրեսլին 12 տարեկան էր, Սլիմը կազմակերպեց անոր երկու ելոյթը ուղիղ եթերով։ Առաջին ելոյթի ժամանակ անոր պատած էր բեմի վախը, սակայն յաջորդ շաբաթ ան յաջողութիւն ունեցաւ[29]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.elvis.com/about/bio
- ↑ 4,0 4,1 https://www.nytimes.com/learning/general/onthisday/big/0816.html
- ↑ 5,0 5,1 (unspecified title) — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ 6,0 6,1 Большая российская энциклопедия — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 7,0 7,1 Marsh D. Encyclopædia Britannica
- ↑ Reaves, 2002
- ↑ Victor, 2008, էջեր 438–39
- ↑ Semon, Jorgensen
- ↑ Collins, 2002
- ↑ Kyriazis Stefan (հունվարի 8, 2015)։ «Elvis would be 80 today: Watch ten of his most sensational performances here»։ Daily Express։ արտագրուած է՝ հունվարի 28, 2015
- ↑ «The Top-Earning Dead Celebrities»։ Forbes։ արտագրուած է՝ հունվարի 27, 2015
- ↑ Property (8th հրտրկթն․)։ Aspen Casebook Series։ էջ 90
- ↑ Guralnick, Jorgensen, էջ 3
- ↑ The Chase
- ↑ Guralnick, 1994, էջեր 13–14
- ↑ Dundy, 2004, էջ 60
- ↑ Kamphoefner, 2009, էջ 33
- ↑ «Southern Genealogy Yields Surprises»։ VOA
- ↑ Guralnick, 1994, էջեր 12–14
- ↑ Guralnick, 1994, էջեր 15–16
- ↑ Guralnick, 1994, էջեր 17–18
- ↑ Guralnick, 1994, էջ 19
- ↑ Dundy, 2004, էջ 101
- ↑ Guralnick, 1994, էջ 23
- ↑ Guralnick, 1994, էջեր 23–26
- ↑ Guralnick, 1994, էջեր 19–21
- ↑ Dundy, 2004, էջեր 95–96
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Էլվիս Փրեսլի IMDb էջ
- Elvis Presley Enterprises «Էլվիս Փրեսլի» ապրանքանիշի պաշտօնական կայքէջը
- Elvis Resources - Հարցազրոյցներ եւ նիւթեր Էլվիս Փրեսլիի մասին
|