Papers by Nerses Aghababyan
Հայկական իրավունքում տնօրենի կարգավիճակին անդրադառնալիս՝ ի հայտ են գալիս մի շարք հարցեր. (1) արդ... more Հայկական իրավունքում տնօրենի կարգավիճակին անդրադառնալիս՝ ի հայտ են գալիս մի շարք հարցեր. (1) արդյո՞ք կարելի է տնօրենին համարել աշխատող, և նրա նկատմամբ որքանո՞վ են կիրառելի աշխատանքային օրենսդրության նորմերը, (2) ինչպե՞ս մեկնաբանել կորպորատիվ ոլորտի օրենքների՝ տնօրենին վերաբերող դրույթները, (3) ի՞նչ հիմքերով կարելի է լուծել տնօրենի հետ կնքված պայմանագիրը: Այս հարցերի շուրջ առկա է վճռաբեկ դատարանի մի քանի որոշում, որոնք կարելի է որակել չափազանց հակասական և անարդյունավետ: Բանը հասել է նրան, որ վճռաբեկ դատարանի կատարած օրենքի մեկնաբանությունների արդյունքում անհասկանալի է դարձել, թե ինչ պատճառաբանությամբ և ինչ իրավական հիմքերով է ընդհանրապես հնարավոր լուծել ընկերության և դրա տնօրենի միջև կնքված պայմանագիրը:
ԱշխՕ 265-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման ժամանակ առաջանում է երկու հիմնական հարց՝ (1) ո՞ր դեպքերում... more ԱշխՕ 265-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման ժամանակ առաջանում է երկու հիմնական հարց՝ (1) ո՞ր դեպքերում կարելի է փաստել աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինությունը, և (2) ի՞նչ չափի պետք է լինի աշխատողին նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցումը:
... բոլոր խնդիրների արմատը գալիս է նրանից, որ հայ իրավաբանության մեջ ձևը գերակայում է բովանդակութ... more ... բոլոր խնդիրների արմատը գալիս է նրանից, որ հայ իրավաբանության մեջ ձևը գերակայում է բովանդակության նկատմամբ: Արդարության համար պետք է նշել, որ XXI-րդ դարում ձևի և բովանդակության պայքարում առաջինի գերակայությունը հատուկ չէ միայն իրավաբանությանը, այլ ուրույն է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին և հատկապես աչք է զարնում կրոնում և արվեստում: Սակայն իրավաբանությունը, լինելով գիտություն մարդու վարքագծի կանոնների մասին, հատկապես հակված է ընկնելու ձևապաշտության գիրկը: Բովանդակության և իմաստի հանդեպ իրավաբանների հանցանքները չեն սկսել XX-րդ կամ XXI-րդ դարերում: Ահա թե ինչ է գրել իրավաբանների մասին XV-XVI-րդ դարերի մտածող Էրազմ Ռոտերդամցին.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1099-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման դատական պրակտի... more ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1099-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման դատական պրակտիկան այնքան անհետևողական է և լի բազմաթիվ հակասություններով, որ իրապես կարելի է փաստել, որ Օրենսգրքի այս դրույթը կիրառելիս հայկական դատարանները սավառնում են անկշռության մեջ և հավասարակշռությունը պահպանելու համար չեն գտնում իրենց այդքան անհրաժեշտ հենարանը։
Դատական պրակտիկայում անհիմն հարստացման վերաբերյալ ամենահաճախ վկայակոչվող որոշումներից մեկն է Գասպ... more Դատական պրակտիկայում անհիմն հարստացման վերաբերյալ ամենահաճախ վկայակոչվող որոշումներից մեկն է Գասպարյան v Սիմոնյան թիվ ԵԱՔԴ/0455/02/08 գործով վճռաբեկ դատարանի 13.02.2009-ի որոշումը։ Դրա պատճառաբանական մասում առկա են մի շարք էական թերություններ, որոնք ոչ միայն խեղաթյուրում են անհիմն հարստացման ինստիտուտի էությունը, այլ նաև բազմաթիվ իրավիճակներում անհնարին դարձնում անհիմն հարստացմանը վերաբերող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների կիրառումը։
It would be right to describe the dilemma of granting an interim injunction as a battle between w... more It would be right to describe the dilemma of granting an interim injunction as a battle between wide judicial discretion and strict standards. As interim injunctions have been originally elaborated as equitable remedies, it is commonly said that courts enjoy wide discretion when deciding whether to grant such remedies or not. However, judge’s wide discretion in this issue is problematic, for even though one can theoretically argue that judicial discretion is inherently limited in a democratic society practice shows that legal certainty and predictability suffer when judges are required to consider a non-exhaustive set of factors for deciding an issue.
Books by Nerses Aghababyan
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ III-ՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, 2021
Այս գիրքն անգլիական «casebook»-երի ոճով գրված հայկական առաջին աշխատությունն է: Ընթերցողի դատին է ... more Այս գիրքն անգլիական «casebook»-երի ոճով գրված հայկական առաջին աշխատությունն է: Ընթերցողի դատին է հանձնվում գրքի երրորդ հրատարակությունը, որում շտկվել են որոշ անճշտություններ, իսկ տեքստը դարձել է ավելի պարզ և ընթեռնելի: Գրքում ներկայացվել են ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների՝ աշխատանքային վեճերով մինչ 05.11.2020-ը ընդունած բոլոր որոշումների սեղմագրերը և մեկնաբանությունները:
Գիրքը նախատեսված է ուսանողների, դասախոսների, դատավորների, փաստաբանների, իրավաբանների, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների և գործատու—աշխատող հարաբերությունների օրենսդրական կարգավորմամբ հետաքրքրվող անձանց համար:
Drafts by Nerses Aghababyan
Հայկական իրավունքում տնօրենի կարգավիճակին անդրադառնալիս՝ ի հայտ են գալիս մի շարք հարցեր. (1) արդ... more Հայկական իրավունքում տնօրենի կարգավիճակին անդրադառնալիս՝ ի հայտ են գալիս մի շարք հարցեր. (1) արդյո՞ք կարելի է տնօրենին համարել աշխատող, և նրա նկատմամբ որքանո՞վ են կիրառելի աշխատանքային օրենսդրության նորմերը, (2) ինչպե՞ս մեկնաբանել կորպորատիվ ոլորտի օրենքների՝ տնօրենին վերաբերող դրույթները, (3) ի՞նչ հիմքերով կարելի է լուծել տնօրենի հետ կնքված պայմանագիրը: Այս հարցերի շուրջ առկա է վճռաբեկ դատարանի մի քանի որոշում, որոնք կարելի է որակել չափազանց հակասական և անարդյունավետ:
Uploads
Papers by Nerses Aghababyan
Books by Nerses Aghababyan
Գիրքը նախատեսված է ուսանողների, դասախոսների, դատավորների, փաստաբանների, իրավաբանների, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների և գործատու—աշխատող հարաբերությունների օրենսդրական կարգավորմամբ հետաքրքրվող անձանց համար:
Drafts by Nerses Aghababyan
Գիրքը նախատեսված է ուսանողների, դասախոսների, դատավորների, փաստաբանների, իրավաբանների, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների և գործատու—աշխատող հարաբերությունների օրենսդրական կարգավորմամբ հետաքրքրվող անձանց համար: