Jump to content

Արտակ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտակ Ոսկանյան
Ծնվել էապրիլի 30, 1938(1938-04-30)
ԾննդավայրՂզլքիլիսա, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան
Վախճանվել էօգոստոսի 14, 2019(2019-08-14)[1] (81 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԳիտություն և տեխնիկա
Արտակ Ոսկանյան Վիքիդարանում
 Artak Voskanyan Վիքիպահեստում

Արտակ (Էռնեստ) Սուրենի Ոսկանյան (ապրիլի 30, 1938(1938-04-30), Ղզլքիլիսա, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան - օգոստոսի 14, 2019(2019-08-14)[1]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1969

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ Երկու տարի որպես ուսուցիչ աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Նալբանդյան գյուղում։ 1964-1967 թվականներին աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի խմբագրությունում որպես ֆիզմաթ գիտությունների բաժնի վարիչ։ Կարճ ժամանակով վարել է «Գարուն» ամսագրի գիտության բաժինը։ 1967-1970 թվականներին եղել է «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հանդեսի խմբագիրը, միաժամանակ սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինատիտուտի ասպիրանտուրայում (տեսական ֆիզիկայի գծով)։ 1970-1974 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի ֆիզմաթ և քիմիայի գիտաճյուղային խմբագրության վարիչ, 1974-1979 թվականներին՝ գլխավոր խմբագրի տեղակալ, 1976 թվականի հունիսից մինչև դեկտեմբերը եղել է ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրենը[2]։ 1977 թվականի օգոստոսի 19-ից վերստին նշանակվել է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1979 թվականի հունիսից աշխատում է «Սովետական գրող» հրատարակչությունում որպես մանկապատանեկան գրականության բաժնի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1990 թվականից՝ «Անահիտ», 2006 թվականից՝ «Օքրո Օքրոյան» հրատարակչությունների տնօրեն, միաժամանակ՝ 1998-2001 թվականներին՝ «Աստվածաշնչային լիգա» քրիստոնեական կազմակերպության փոխտնօրեն, 2003 թվականից՝ Օքրո Օքրոյանի անվան գրական հիմնադրամի նախագահ։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է ընծայել «Կաթն ծիր» (1967), «Կարճ միացում» (1980), «Կարոտի կայծ» (1985), «Ընտրանի » (2006) ժողովածուները, «Աշխարհի արարումը» (1998), «Սև գույնը» (2003) պոեմները, «Թզուկը» (2003), «Գույների հեղեղը» (2003, երկուսն էլ՝ մանկական բանաստեղծությունների ժողովածու), «Երկնային Թումանյանը» (2006, ընտրությունը, առաջաբանը և վերլուծությունները՝ Ոսկանյանի), «Ռիչարդն ընդդեմ Ռիչարդի» (2006, թատերագիտական Էսսե) գործերը։ Կատարել է թարգմանություններ վրացերենից և ռուսերենից[3]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կաթն-ծիր (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1967, 66 էջ։
  • Կարճ միացում, Երևան, «Սովետական գրող», 1980, 267 էջ։
  • Սև գույնը։ Ամրոց գրուպ, 2003, 14 էջ[4]։
  • Պատմություններ ֆիզիկայի մասին։ Դպրոցական միջին տարիքի երեխաների համար։ Ամրոց գրուպ, 2003, 80 էջ[5]։
  • Բանաստեղծություններ («Երեկոյացավ...», Իրերս, Իմ գլուխը, Իմ ոտքերը, «Ամաղուի երկնահարկի եկեղեցի...», «Մայթերի լայնքով, երկայնքով մայթերի...»): «Գարուն», 1967, № 2, էջ 43-44։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բուխովցև Բորիս։ Ֆիզիկա։ Ուսումնական ձեռնարկ միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի համար /Բ. Բ. Բուխովցև, Յու. Լ. Կլիմոնտովիչ, Գ. Յա. Մյակիշև.- Երևան։ Լույս, 1978.- 335 էջ։ Վերատպությունը տե՛ս Ֆիզիկա.- Երևան։ Լույս, 1986.- 271 էջ; Ֆիզիկա.- Երևան։ Լույս, 1984.- 322 էջ; Ֆիզիկա.- Երևան։ Լույս, 1987.- 272 էջ; Ֆիզիկա.- Երևան։ Լույս, 1989.- 271 էջ։
  • Դուշինա Իրաիդա։ Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն։ Միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի դասագրքի ներդիր / Ի. Վ. Դուշինա, Վ. Ա. Կորինսկայա, Վ. Ա. Շչենև.- Երևան։ Լույս, 1988.- 38 էջ։
  • Ժամանակակից կաթնային խոհանոց /Մ. Տեպլի, Ռ. Պլավցովա, Վ. Ռումլովա, Յա. Վինշ.- Երևան։ Հայաստան, 1988.- 240 էջ։
  • Լուկաշիկ Վլադիմիր։ Ֆիզիկայի խնդիրների և հարցերի ժողովածու։ Միջնակարգ դպրոցի 6-7-րդ դասարանների համար։ Ձեռնարկ աշակերտների համար.- Երևան։ Լույս, 1988.- 183 էջ։ Վերատպությունը տե՛ս Ֆիզիկայի խնդիրների և հարցերի ժողովածու.- Երևան։ Լույս, 1996.- 184 էջ։
  • Խաղաղ Դոնի բանաստեղծները.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 138 էջ.- Բովանդ-ից՝ Ա. Գրիցենկո; Գ. Սոխորուչենկո։
  • Ծիածան /Կազմ.՝ Հ. Սևան, Ս. Մուրադյան.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 184 էջ.- (ԽՍՀՄ գրողների բանաստեղծություններ).- Բովանդ-ից՝ Մարիջան; Նոդար Դումբաձե; Խուտա Բերուլավա։
  • Կիկոին Իսահակ։ Ֆիզիկա։ Դասագիրք միջնակարգ դպրոցների 8-րդ դասարանների համար։ 6-րդ վերամշ. հրատ.- Երևան։ Լույս, 1984.- 240 էջ։ Վերատպությունը տե՛ս 7-րդ վերամշակված հրատ. /Ի. Կ. Կիկոին, Ա. Կ. Կիկոին.- Երևան։ Լույս, 1987.- 238 էջ; 8-րդ հրատ.- Երևան։ Լույս, 1989.- 238 էջ։
  • Հինն Բենի։ Օծություն.- Երևան։ Անահիտ, 2005.- 160 էջ։
  • Մկնիկն ու կանթեղը.- Երևան։ Անահիտ, 2007.- 31 էջ։
  • Չարկվիանի Ջանսուղ։ Հավատի որմը.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 128 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Կյանքի 81-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Արտակ Ոսկանյանը — 2019.
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Ոսկանյան, Արտակ Սուրենի (2003 թ․ հունվարի 1). Սեւ գույնը. Ամրոց գրուպ. ISBN 9789993095163.
  5. Ոսկանյան, Արտակ Սուրենի (2003). Պատմություններ ֆիզիկայի մասին։ Դպրոցական միջին տարիքի երեխաների համար. Ամրոց գրուպ. ISBN 9789994131051.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտակ Ոսկանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտակ Ոսկանյան» հոդվածին։