1962 թվականին ավարտել է ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ Երկու տարի որպես ուսուցիչ աշխատել է Հոկտեմբերյանի շրջանիՆալբանդյան գյուղում։ 1964-1967 թվականներին աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի խմբագրությունում որպես ֆիզմաթ գիտությունների բաժնի վարիչ։ Կարճ ժամանակով վարել է «Գարուն» ամսագրի գիտության բաժինը։ 1967-1970 թվականներին եղել է «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հանդեսի խմբագիրը, միաժամանակ սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինատիտուտի ասպիրանտուրայում (տեսական ֆիզիկայի գծով)։ 1970-1974 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի ֆիզմաթ և քիմիայի գիտաճյուղային խմբագրության վարիչ, 1974-1979 թվականներին՝ գլխավոր խմբագրի տեղակալ, 1976 թվականի հունիսից մինչև դեկտեմբերը եղել է ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրենը[2]։ 1977 թվականի օգոստոսի 19-ից վերստին նշանակվել է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1979 թվականի հունիսից աշխատում է «Սովետական գրող» հրատարակչությունում որպես մանկապատանեկան գրականության բաժնի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1990 թվականից՝ «Անահիտ», 2006 թվականից՝ «Օքրո Օքրոյան» հրատարակչությունների տնօրեն, միաժամանակ՝ 1998-2001 թվականներին՝ «Աստվածաշնչային լիգա» քրիստոնեական կազմակերպության փոխտնօրեն, 2003 թվականից՝ Օքրո Օքրոյանի անվան գրական հիմնադրամի նախագահ։
Լույս է ընծայել «Կաթն ծիր» (1967), «Կարճ միացում» (1980), «Կարոտի կայծ» (1985), «Ընտրանի » (2006) ժողովածուները, «Աշխարհի արարումը» (1998), «Սև գույնը» (2003) պոեմները, «Թզուկը» (2003), «Գույների հեղեղը» (2003, երկուսն էլ՝ մանկական բանաստեղծությունների ժողովածու), «Երկնային Թումանյանը» (2006, ընտրությունը, առաջաբանը և վերլուծությունները՝ Ոսկանյանի), «Ռիչարդն ընդդեմ Ռիչարդի» (2006, թատերագիտական Էսսե) գործերը։ Կատարել է թարգմանություններ վրացերենից և ռուսերենից[3]։
Բուխովցև Բորիս։ Ֆիզիկա։ Ուսումնական ձեռնարկ միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի համար /Բ. Բ. Բուխովցև, Յու. Լ. Կլիմոնտովիչ, Գ. Յա. Մյակիշև.- Երևան։ Լույս, 1978.- 335 էջ։ Վերատպությունը տե՛ս Ֆիզիկա.- Երևան։ Լույս, 1986.- 271 էջ; Ֆիզիկա.- Երևան։ Լույս, 1984.- 322 էջ; Ֆիզիկա.- Երևան։ Լույս, 1987.- 272 էջ; Ֆիզիկա.- Երևան։ Լույս, 1989.- 271 էջ։
Դուշինա Իրաիդա։ Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն։ Միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի դասագրքի ներդիր / Ի. Վ. Դուշինա, Վ. Ա. Կորինսկայա, Վ. Ա. Շչենև.- Երևան։ Լույս, 1988.- 38 էջ։
Ժամանակակից կաթնային խոհանոց /Մ. Տեպլի, Ռ. Պլավցովա, Վ. Ռումլովա, Յա. Վինշ.- Երևան։ Հայաստան, 1988.- 240 էջ։
Լուկաշիկ Վլադիմիր։ Ֆիզիկայի խնդիրների և հարցերի ժողովածու։ Միջնակարգ դպրոցի 6-7-րդ դասարանների համար։ Ձեռնարկ աշակերտների համար.- Երևան։ Լույս, 1988.- 183 էջ։ Վերատպությունը տե՛ս Ֆիզիկայի խնդիրների և հարցերի ժողովածու.- Երևան։ Լույս, 1996.- 184 էջ։
Խաղաղ Դոնի բանաստեղծները.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 138 էջ.- Բովանդ-ից՝ Ա. Գրիցենկո; Գ. Սոխորուչենկո։
Ծիածան /Կազմ.՝ Հ. Սևան, Ս. Մուրադյան.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 184 էջ.- (ԽՍՀՄ գրողների բանաստեղծություններ).- Բովանդ-ից՝ Մարիջան; Նոդար Դումբաձե; Խուտա Բերուլավա։
Կիկոին Իսահակ։ Ֆիզիկա։ Դասագիրք միջնակարգ դպրոցների 8-րդ դասարանների համար։ 6-րդ վերամշ. հրատ.- Երևան։ Լույս, 1984.- 240 էջ։ Վերատպությունը տե՛ս 7-րդ վերամշակված հրատ. /Ի. Կ. Կիկոին, Ա. Կ. Կիկոին.- Երևան։ Լույս, 1987.- 238 էջ; 8-րդ հրատ.- Երևան։ Լույս, 1989.- 238 էջ։
Հինն Բենի։ Օծություն.- Երևան։ Անահիտ, 2005.- 160 էջ։
Մկնիկն ու կանթեղը.- Երևան։ Անահիտ, 2007.- 31 էջ։
Չարկվիանի Ջանսուղ։ Հավատի որմը.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 128 էջ։