Առիգո Բոյտո
Առիգո Բոյտո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Arrigo Boito |
Նաև հայտնի է որպես | Tobia Gorrio[1] և Almaviva[1] |
Ծնվել է | փետրվարի 24, 1842[2][3][4][…] Պադովա, Ավստրիական կայսրություն[5][6][7][…] |
Երկիր | Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 10, 1918[5][2][3][…] (76 տարեկան) Միլան, Իտալիայի թագավորություն[5][8] |
Գերեզման | Միլանի մոնումենտալ գերեզմանատուն[9] |
Ժանրեր | օպերա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պոետ |
Կրթություն | Միլանի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Arrigo Boito Վիքիպահեստում |
Առիգո Բոյտո (իտալ.՝ Arrigo Boito, փետրվարի 24, 1842[2][3][4][…], Պադովա, Ավստրիական կայսրություն[5][6][7][…] - հունիսի 10, 1918[5][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[5][8]), իտալացի կոմպոզիտոր և բանաստեղծ, ով համբավվել է որպես Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» և «Ֆալստաֆ» օպերաների լիբրետոների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հայրը մանրանկարիչ Սիլվեստրո Բոյտոն էր, իսկ մայրը՝ լեհ ազնվականուհի Յուզեֆա Կարսնիցկան։
1854 թվականին ընդունվել է Միլանի կոնսերվատորիա, որտեղ նրա ղեկավարն էր Ալբերտո Մացուկատոն։
Կոնսերվատորիայում բացի երաժշտական ուսումից ստացել է լայն հումանիտար կրթություն։ Կոնսերվատորիան ավարտելուն պես 1861 Բոյտոն և իր ընկեր Ֆրանկո Ֆաչչոն ստացան պետական կրթաթոշակ արտասահմանում կատարելագործվելու նպատակով։ Ֆրանիսայում կոմպոզիտորը ծանոթացավ Ջ․ Ռոսսինի հետ։ Մեկնելով Գերմանիա ծանոթացավ Ռիխարդ Վագների երաժշտության հետ, որը մեծ տպավորություն թողեց նրա վրա։
1860 թվականին Բոյտոն գրեց իր առաջին խոշոր ստեղծագործությունը «Հուլիսի 4», իսկ 1862 թվականին Ֆաչչոյի հետ միասին գրեց «Իտալիայի քույրերը»։
1868 թվականին կոմպոզիտորը գրում է իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ օպերա «Մեֆիստոֆելը»։ Այն գրվեց սեփական լիբրետոյով, Գյոթեի Ֆաուստի սյուժեով։ Օպերայի պրեմիերան կայացավ Միլանի Լա Սկալայում և ընդունվեց անհաջողությամբ։
1875 թվականին Բոլոնյայում Մեֆիստոֆել օպերան բեմադրվեց փոփոխված ձևով և մեծ համբավ ձեռք բերեց։ Այն արագ տարածվեց Իտալիայի սահմաններից դուրս, բեմադրվեց Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Բոյտոյի 2-րդ օպերա Ներոնը մնաց կիսատ, չնայած կոմպոզիտորը նվիրեց օպերայի գրմանը 48 տարի։ Այն ավարտվեց Ա․ Տոսկանինիի և Վ․ Տոմմազինիի կողմից և 1924 թվականի մայիսի 1-ին բեմադրվեց Լա Սկալայում։ Չնայած մեծ հաջողությանը օպերան երկար չմնաց երգացանկում։ Ներոնի լիբրետոն հրատարակվեց որպես բանաստեղծական դրամա և 1901 թվականին արժանացավ քննադատների բարձր գնահատականին։
Բոյտոն նաև հայտնի պոետ էր (խմբագրում էր իր ստեղծագործությունները Տոբիա Գորրիո մականուն-անագրամայով)։ Չնայած որ դրանք թվով քիչ էին, Իտալիայում մեծ համբավ ունեին։ Հայտնի է նրա «Բանաստեղծությունների գիրք» ժողովածուն, որտեղ տեղ է գտել 16 ստեղծագործություն։ Բոյտոյի պոետական արվեստում հատուկ տեղ է զբաղեցնում պոեմ-հեքիաթ «Re Orso-ն»։ Այստեղ հեղինակը ցուցաբերեց բանաստեղծական ոճի բազմազանություն, մեծ վարպետություն, չափսեր և ռիթմեր։ Բոյտոն իր սեփական օպերաների և կանտատների հեղինակն է։ Ինչպես նաև նա «Սիմոն Բոկանեգրա» օպերայի լիբրետոյի հեղինակն է (մշակեց Պիավեի սկզբնական լիբրետոն)։ Վերդիի «Օթելլոն», «Ֆալստաֆը», Պոնկիելլի Ամիլկարեի «Ջոկոնդան»,Կատալանիի «Սերպը» նույնպես գրված են Բոյտոյի լիբրետոներով։ Նա նաև իտալերեն թարգմանել է մի շարք արտասահմանյան օպերաների լիբրետոներ, ինչպիսիք են Վագների «Ռիենցին», «Տրիստան և Իզոլդան», Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլան»։ Բացի դրանից թարգմանել է Ռուբինշտեյնի 57 ռոմանս, որոնք գրված էին գերմաներեն լեզվով։
Հտեաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոյտոն նաև հայտնի է որպես մի քանի նովելի հեղինակ։ Դրանցից է «Սև փիղը»։
- Բոյտոն հայտնի է որպես սկապիլյատուրա շարժման անդամ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1948 թվականին Լա Սկալայում, Տոսկանինիի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Էլեգիա Արիգո Բոյտոյի հիշատակին» խորագրով հուշ-երեկո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Frattarolo R. Dizionario degli scrittori italiani contemporanei pseudonimi: 1900-1975 (իտալ.): con un repertorio delle bibliografie nazionali di opere anonime e pseudonime — Ravenna: Angelo Longo Editore, 1975. — P. 153.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Бойто Арриго // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.operanews.com/Opera_News_Magazine/2012/10/Departments/Live_in_HD_Otello.html
- ↑ 7,0 7,1 7,2 http://sfopera.com/SanFranciscoOpera/media/Education-Resource-Materials/Falstaff/Falstaff-bios---Boito.pdf
- ↑ 8,0 8,1 8,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Find A Grave — 1996.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Morelli G. Arrigo Boito. — Venice, 1994.
- «Бойто, Арриго». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Сапелкин А. А. Поэтическое творчество Арриго Бойто. Дуализм личности. — LAP LAMBERT Academic Publising, 2011.
- Сапёлкин А. А. Драма против музыки. («Нерон» Арриго Бойто) // Музыкальная жизнь. — 2010. — N 9/10. — С. 60-64.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առիգո Բոյտո» հոդվածին։ |
|
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1842 ծնունդներ
- Հունիսի 10 մահեր
- 1918 մահեր
- Միլան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Իտալացի կոմպոզիտորներ
- Իտալացի բանաստեղծներ
- Իտալացի լրագրողներ
- Օպերային կոմպոզիտորներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Իտալացի գրողներ
- Իտալացի երաժիշտներ
- Իտալացի վիպասաններ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով