Արաքսավան
Գյուղ | ||
---|---|---|
Արաքսավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ, Երևանի գավառ և Արտաշատի շրջան | |
Գյուղապետ | Ատոմ Թադևոսյան | |
Մակերես | 2,7 կմ² | |
ԲԾՄ | 827 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 732[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
| ||
Արաքսավան (նախկին անվանումը՝ Սաբունչի), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, մարզկենտրոնից 7-8 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 860 մ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում կոչվել է Սաբունչի, երբեմն էլ՝ Շահ զադե Ալի Սաբունչի։ Վերանվանվել է 1978 թվականի հունվարի 25-ին[2]։ Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 827 մ բարձրության վրա։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արաքսավանի մշտական բնակչությունը կազմել է 732, առկա բնակչությունը՝ 690 մարդ[1]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ[3]։ Ներկայումս բնակեցված է հայերով, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ. եկել է Խոյի և Սալմաստի գավառներից։
Արաքսավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 474 | 1000 | 303 | 297 | 138 | 502 | 637 | 714[5] | 819 | 748 | 732[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 221 տնտեսություն։ Գյուղում գործում են դպրոց, կապի հանգույց, բուժկետ, մանկապարտեզ, մշակույթի տուն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 377 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 50 %։ Համայնքի հողերը օգտագործվում են գլխավորապես վարելահողեր զբաղեցնելով 234 հա։ Պտղատու և խաղողի այգիները փոքր տարածք են զբաղեցնում՝ 3,5 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 401
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 29» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 569
- Արաքսավան Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine