Jump to content

Դալոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դալոա
Պատկեր:Daloa Montage (1).jpg
ԵրկիրԿոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
ՀամայնքDaloa Department?[1]
Մակերես5305 կմ²
ԲԾՄ299 մետր
Բնակչություն421 879 մարդ (2021)
Ժամային գոտիECG
Դալոա (Կոտ դ'Իվուար)##
Դալոա (Կոտ դ'Իվուար)

Դալոա (ֆր.՝ Daloa), քաղաք Կոտ դ'Իվուարում, Օ-Սասանդրա շրջանի, ինչպես նաև Դալոայի դեպարտամենտի վարչական կենտրոնը[2]։ Բնակչությունը՝ 215 100 մարդ (2005 թվականի մարդահամարի տվյալներով)[3]։ Գտնվում է երկրի ամենամեծ քաղաքից՝ Աբիջանից, 318 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 299 մ բարձրության վրա[4]։ Դալոայի Հռոմեական կաթոլիկ թեմի կենտրոնն է։

Մինչ եվրոպացիների ժամանումը այն մի փոքրիկ քաղաք էր, որտեղ ապրել են դալո (գուրո) և բետա ժողովուրդների ներկայացուցիչներ։ 1903 թվականին ֆրանսիացի գաղութարարները բնակավայրը դարձրել են ռազմական ամրոց։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղի ստանդարտներով խոշոր առևտրի կենտրոն է, ապահովում է տարածաշրջանում արտադրված յամսայի, բրնձի, բանանի, կասավայի և բամբակի շուկան։ Դալոան ծառայում է նաև որպես փոխադրման կետ արտահանվող կակաոյի, սուրճի և կոլայի ընկույզների համար։ Քաղաքում կան նաև փայտի վերամշակման կենտրոններ։ Գոյություն ունի գյուղատնտեսական ինստիտուտ։ Դալոան ունի 4000 տեղանոց ֆուտբոլային մարզադաշտ և օդանավակայան, նաև իր ֆուտբոլային ակումբը[5]։

2002 թվականին քաղաքում տեղի են ունեցել զինվորականների կողմից մարդկանց (հիմնականում մուսուլմանների կամ հարևան երկրներից ներգաղթյալների) վրա հարձակման դեպքեր։ Amnesty International–ը մասնակցել է դեպքերի հետաքննությանը[6]։

Դալոայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 33
(91)
34
(93)
34
(93)
32
(90)
32
(90)
30
(86)
29
(84)
29
(84)
30
(86)
31
(88)
31
(88)
31
(88)
31.3
(88.4)
Միջին օրական °C (°F) 26
(79)
27
(81)
28
(82)
27
(81)
27
(81)
26
(79)
25
(77)
24
(75)
25
(77)
25
(77)
26
(79)
25
(77)
25.9
(78.8)
Միջին ցածր °C (°F) 20
(68)
21
(70)
22
(72)
22
(72)
21
(70)
21
(70)
21
(70)
21
(70)
21
(70)
21
(70)
21
(70)
20
(68)
21
(70)
աղբյուր: http://www.geographyiq.com/countries/iv/Cote_d_Ivoire_climate_c.htm

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ivoirepolitique.org/presentation-de-haut-sassandra/
  2. ДАЛОА // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  3. «City (town): Daloa: map, population, location» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. «Daloa, Cote D'Ivoire (Ivory Coast) Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  5. «Stade Municipal de Daloa» (անգլերեն). Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  6. «Côte D'Ivoire : A Succession of Unpunished Crimes: From the massacre of gendarmes at Bouaké to the mass graves of Daloa, Monoko-Zohi and Man» (անգլերեն). Amnesty International. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  7. «Coopérations et jumelages». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  8. Города-побратимы Кампинаса (պորտ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալոա» հոդվածին։