Jump to content

Դրվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրվար (այլ կիրառումներ)
Քաղաք
Դրվար
բոս․՝ Дрвар
255px
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՀամայնքԴրվար (համայնք)
ՔաղաքապետԱնկա Պապակ-Դոդիգ
Մակերես589,3 կմ²
ԲԾՄ163 մետր
Բնակչություն7․506 մարդ (2013)
Խտություն12,7 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+387 (34)
Փոստային դասիչ80260
Պաշտոնական կայքdrvar.info
Դրվար (Բոսնիա և Հերցեգովինա)##
Դրվար (Բոսնիա և Հերցեգովինա)

Դրվար (բոս․՝  и խորվ.՝ Drvar, սերբ.՝ Дрвар), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի արևմուտքում[1]։ Տեղակայված է Խորվաթիայի հետ սահմանի մոտ, Ունաց գետի ափին։

1991 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 8 053 մարդ, իսկ 2007 թվականի դրությամբ՝ 6 806 մարդ։

Սերբիայի ուղղափառ եկեղեցի

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դրվարը 1944 թվականի մայիսին դարձել է գերմանական զորքերի կողմից «Քայլ ձիով» ռազմագործողության անցկացման վայր։ Այն իրենից ներկայացնում էր պարաշյուտիստ-դիվերսանտների զանգվածային իջեցում՝ Հարավսլավիայի Ժողովրդաազատագրական բանակի գերագույն ղեկավարության՝ այդ թվում նաև Իոսիպ Տիտոյի գերեվարման կամ ոչնչացման նպատակով։

Դրվարի արվարձաններում, Կուպրեշկովո Պոլե անտառապատ ձորում, որի միջով անցնում էր ջրանցույց կամուրջը՝ պատերազմելով Հարավսլավիայի Ժողովրդաազատագրական բանակի շարքերում, 1944 թվականին հերոսաբար զոհվել է Վալենտին Պիկուլի «Պատիվ ունեմ» վեպի հերոսը։

Հարավսլավիայի կազմալուծումից հետո Դրվարը հայտնվեց Բոսնիա և Հերցեգովինայից իրեն անկախ հռչակած Սերբիայի Հանրապետության վերահոսկողության տակ։ 1995 թվականին, 1990-ական թվականների Հարավսլավական պատերազմների ժամանակ, քաղաքը գրավվել է խորվաթական բանակի կողմից։ Սերբական բնակչությունը՝ չուզենալով մնալ հակառակորդի իշխանության տակ, լքել է այն։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին քաղաքում բնակվում էր 8 053 մարդ, որոնցից 7 693-ը սերբեր էին, 259-ը՝ հարավսլավներ։ ՄԱԿ-ի գնահատմամբ Դրվարի բնակչությունը 2007 թվականին կազմել է 6806 մարդ, որոնցից 6 759 (99,31 %) սերբեր էին[2]։ 2013 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 7 506 մարդ։ Բնակչության խտությունը՝ 13 մարդ/կմ²։

Մարդահամարի տարին Ընդհանուր Սերբեր Մուսուլմաններ Խորվաթներ Հարավսլավներ այլ
1991 17,126 16,608 (96.97%) 33 (0.19%) 33 (0.19%) 384 (2.24%) 68 (0.39%)
1981 17,983 15,896 (88.39%) 26 (0.14%) 62 (0.34%) 1,842 (10.24%) 157 (0.89%)
1971 20,064 19,496 (97.16%) 213 (1.06%) 141 (0.70%) 259 (3.21%) 140 (0.72%)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]