Խոսե Մուխիկա
Խոսե Մուխիկա José Alberto Mujica Cordano | ||||
| ||||
---|---|---|---|---|
մարտի 1, 2010 թվական - մարտի 1, 2015 թվական | ||||
Նախորդող | Տաբարե Վասկես | |||
Հաջորդող | Տաբարե Վասկես | |||
| ||||
մարտի 1, 2005 թվական - մարտի 3, 2008 թվական | ||||
Կուսակցություն՝ | National Party?, Movement of Popular Participation?, Popular Union? և Լայն ճակատ | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ագարակապան, պարտիզան և մերկապարուհի | |||
Դավանանք | պանթեիզմ | |||
Ծննդյան օր | մայիսի 20, 1935[1][2] (89 տարեկան) | |||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | |||
Քաղաքացիություն | Ուրուգվայ | |||
Ի ծնե անուն | իսպ.՝ José Alberto Mujica Cordano | |||
Ամուսին | Lucía Topolansky? | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանո (իսպ.՝ José Alberto Mujica Cordano; ինչպես նաև հայտնի է որպես Էլ Պեպե, իսպաներեն El Pepe, մայիսի 20, 1935[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), քաղաքական գործիչ, 2010-2015 թվականներին՝ Ուրուգվայի նախագահը[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուխիկան ունի իտալական ծագում։ Նա եղել է ձախ արմատական Տուպամարոս պարտիզանական շարժման մասնակից, բանտերում է անցկացրել 14 տարի։ 1985 թվականին ազատ է արձակվել և 1994 թվականին ընտրվել պատգամավոր, ապա՝ սենատոր։ Ձախակողմյան Լայն ճակատ կոալիցիայի անդամ է։ 2005-2008 թվականներին եղել է Ուրուգվայի անասնաբուծության, գյուղատնտեսության և ձկնորսության նախարար, այնուհետև՝ սենատոր։ 2009 թվականին եղել է ընդարձակ ճակատի թեկնածու։ Ընտրությունների երկրորդ փուլում՝ նոյեմբերի 29-ին հաղթեց իր հիմնական հակառակորդին և ընտրվեց Ուրուգվայի նախագահ։ 2010 թվականի մարտի 1-ից պաշտոնապես դարձավ Ուրուգվայի նախագահ։ 2014 թվականին Մուխիկան առաջադրվեց Նոբելյան խաղաղության մրցանակի Ուրուգվայում մարիխուանայի օգտագործման թույլատվության օրենքի ստորագրման համար։ Պաշտոնավարել է մինչև 2015 թվականի մարտի 1-ը։ Նրան հայրենակիցներն անվանել են «el presidente mas pobre», որ նշանակում է «ամենաղքատ նախագահ»։ Պետությունից ստացած 12.500 դոլարից նա իրեն է պահել միայն 1.200 դոլար՝ ընթացիկ ծախսերի համար, իսկ մնացած 90 տոկոսը բարեգործություն է արել։
Այս գումարն ինձ լիովին բավարարում է, որովհետև շատ ուրուգվայցիներ ավելի ցածր աշխատավարձ են ստանում։ - Մուխիկա Կորդա
|
Հրաժարվելով շքեղ առանձնատանն ապրելուց՝ երկրի նախագահը բնակվում է գյուղական մի տնակում։ Նա ջուրը հանում է ջրհորից, ծաղիկներ ու բանջարեղեն է աճեցնում իր այգում։ Նախագահն աղքատ է համարում այն մարդկանց, ովքեր ողջ կյանքն ապրում ու աշխատում են հարստություն կուտակելու համար։
Մուխիկան չունի ոչ մի բանկային հաշվեհամար։ Միակ թանկարժեք իրը, որ ձեռք է բերել նա իր պաշտոնավարության ընթացքում, եղել է 1987 թվականի արտադրության 1945 դոլար արժողության Ֆոլկսվագեն ժուկ ավտոմեքենան։
Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն կյանքը նվիրել է իր երկրին[9]։
Ծնողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Դեմետրիո Մուխիկան՝ սերված իսպանական բասկերից, զբաղվել է ֆերմերական գործով, սակայն հատուկ հաջողությունների չի հասել։ Նրա ֆերման սնանկացավ, իսկ նա մահացավ, երբ Մուխիկան ընդամենը 5 տարեկան էր։ Մայրը՝ Լուսի Կորդանոն, իտալական աղքատ էմիգրանտների ընտանիքից է[10]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Մուխիկան ամուսնանում է Լուսի Տոպոլանսկիի հետ, ով Սենատում նրա կոլեգան էր և Ժողովրդական ներգրավվածության շարժման պատմական առաջնորդը։ Նա նույնպես իր եկամուտը նվիրատվություն է անում։
Դիվանագիտական սկանդալ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին իր մամուլի ասուլիսի ժամանակ Մուխիկան չնկատելով, որ բարձրախոսներն արդեն միացված են, իր օգնականին ասում է.
Այս պառավը ավելի վատն է, քան այն շեղաչքը |
(նկատի ունենալով Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին և նրա հանգուցյալ ամուսնուն)։
Այդ դեպքը դիվանագիտական սկանդալ առաջացրեց Արգենտինայի և Ուրուգվայի միջև։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշներ | Պարգևներ և մրցանակներ | Երկիր | Ամսաթիվ |
---|---|---|---|
Պարագվայի Ազգային արժանիքների Մեծ Խաչ շքանշան | Պարագվայ | 16 օգոստոսի 2010 | |
Պերուի Արևի Մեծ Խաչ շքանշան | Պերու | 25 հունվարի 2011 | |
Ացտեկների արծվի շքանշան | Մեքսիկա | 28 հունվարի 2014 | |
Սան Լորենցոյի ազգային շքանշան | Էկվադոր | 4 դեկտեմբերի 2014 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://cde.gestion2.e3.pe/doc/0/0/1/5/2/152563.pdf
- ↑ https://twitter.com/CancilleriaPma/status/934165004877778945
- ↑ http://noticias.ayuntamientolazubia.com/jose-mujica-defiende-en-la-zubia-la-cultura-como-el-verdadero-motor-de-cambio-de-la-humanidad/
- ↑ http://www.politika.rs/scc/clanak/358086/Hoseu-Muhiki-najvisi-orden-Republike-Srpske
- ↑ https://www.casarosada.gob.ar/slider-principal/48176-el-presidente-otorgo-la-condecoracion-del-collar-de-la-orden-del-libertador-san-martin-al-expresidente-de-uruguay-jose-pepe-mujica
- ↑ «Mujica inicia contactos en busca de acuerdos con la oposición en Uruguay». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Մեծատառով մարդ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Ծնողներ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոսե Մուխիկա. մարդը Արխիվացված 2020-02-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Մուխիկա» հոդվածին։ |
|