Jump to content

Կերբերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերբերոս
ՏեսակԴժոխային շուն և Հին հունական դիցաբանության կերպար
Սեռարական
Երևի համընկնում էGarmr?
ՀայրՏիփոն[1][2]
ՄայրԷքիդնա[1][3]
Քույր/ԵղբայրOrthrus?, Լերնեյան հիդրա, Նեմեյան առյուծ և Քիմեռ
 Cerberus (mythology) Վիքիպահեստում

Կերբերոս, Ցերբեր (հին հունարեն՝ Κέρβερος), երեքգլխանի կատաղած շուն, որը պահպանում էր Աիդի ելքը. Տիփոնի և Եքիդնայի որդին։ Կերբերոսը բոլորին թույլ էր տալիս մտնել Աիդ, բայց ոչ ոքի թույլ չէր տալիս դուրս գալ այնտեղից։ Միայն Օրփեոսին հաջողվել է երգելով քնեցնել Կերբերոսին և դուրս գալ Աիդից։ Կերբերոսին սիրաշահելու համար հույները գերեզմանի մեջ դնում էին մեղրաբլիթ, որը մահացածը պետք է տար Կերբերոսին։ Հերակլեսը կապել է Կերբերոսին և նրան բերել Եվրիսթևսի մոտ հերոսի տանսերկուերորդ սխրանքը։ Հետագայում Կերբերոսը վերադարձվում է Աիդի թագավորություն։ Փոխաբերաբար Կերբերոս նշանակում է՝ չար, կատաղած պահակ[4]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կերբերուս» բառի ստուգաբանությունը հստակեցված չէ։ Բառերի ծագման մասին կան մի քանի վարկածներ։ Նրանցից մեկի համաձայն, դա կապ ունի սանսկր. ՝ सर्वरा sarvarā- ի ՝ Յամա աստծո շներից մեկի էպիտետի հետ, որը, ըստ պրոտո-հնդեվրոպական * spoterberos- ի, նշանակում է «կետավոր»[5]։ Մեկ այլ ստուգաբանություն է ներկայացնում Բրյուս Լինքոլնը։ Նա Կերբերուսի անունը նմանեցնում է Garm (հին նորվ. ՝ Garmr) պահապան շան անվան հետ, որը հայտնի է սկանդինավյան դիցաբանությունից:Երկու անուններն է սկիզբ են առել պրոտո-հնդեվրոպական * ger- «մռնչյուն» արմատից (հնարավոր է ՝ * մ / * բ և - * ռ ածանցներով)[6]. Հին գրողները բառի ծագումը գտել են «կրեոբորոս» -ում (միս ուտող)[7], «Ker berethrou» (չար փոս)[8],Κῆρες (մեռածների հոգիներ) и βιβρώσκω (կուլ տալ), որը հոմանիշ է «վտանգ» բառին[9] և այլ զուգորդումներ, որոնք ժամանակակից լեզվաբանները չեն հաստատում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Любкер Ф. Inferi (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 661—663.
  2. Любкер Ф. Typhoeus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1429.
  3. Любкер Ф. Echidna (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 448.
  4. Դիցաբանական բառարան,Լույս հրատարակչություն, Երևան1985,էջ 120
  5. Mallory, 2006, էջ 439
  6. Lincoln, 1991, էջ 96—97
  7. Ogden, 2013, էջ 190
  8. Room, 2003, էջ 88
  9. Николай Петрович Обнорский (1890–1907). «Цербер, в мифологии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերբերոս» հոդվածին։