Հովհաննես Օհանյան
Հովհաննես Օհանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1896 |
Ծննդավայր | Մաշհադ, Խորասան, Իրան |
Մահացել է | 1960 |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Թուրքմենստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, գիտնական և գյուտարար |
IMDb | ID ID 0644928 |
Հովհաննես Գրիգորի Օհանյան (պարս.՝ اوانس اوهانیانس, հոկտեմբերի 8, 1896, Մաշհադ, Խորասան, Իրան - 1960, Թեհրան, Իրան), իրանահայ ռեժիսոր, սցենարիստ, գյուտարար և բժիշկ։ Իրանի կինեմատոգրաֆիայի հիմնադիրն է և պարսկական առաջին լիամետրաժ կինոնկարի ստեղծողը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես (Ավանես) Օհանյանը ծնվել է 1896 թվականին (այլ տվյալներով` 1900 թվականին), Իրանի Մաշհադ քաղաքում (այլ տվյալներով` Աշխաբադում)։ Մանկության տարիներին տեղափոխվել է Ռուսաստան։ 1919 թվականին ուսանել է առևտրային գործ` Տաշքենդում գտնվող կոմերցիոն քոլեջում, իսկ Աշխաբադում` իրավաբանություն։ Այնուհետև, 1920 թվականին, Մոսկվայում հաճախել է կինոարվեստի դասընթացների։
1925 թվականին վերադարձել է Իրան և 1930 թվականին, Թեհրանում հիմնել կինոդերասանի դպրոց[1]։ Նույն թվականին նկարահանել է իրանական առաջին լիամետրաժ «Աբին և Ռաբին» կինոնկարը` Պատ և Պատաշոն զույգի օրինակով։ Նա հանդես էր եկել որպես` սցենարիստ, ռեժիսոր և դերասան։ Կինոնկարը քննադատների և հանդիսատեսի կողմից ստացել է դրական արձագանք։ Դժբախտաբար ֆիլմը չի պահպանվել։ Նրա միակ օրինակը, թողարկվելուց երկու տարի անց, հրդեհի ժամանակ այրվել է Թեհրանի առաջին կինոթատրոններից մեկում։
1934 թվականին նկարահանել է իր երկրորդ` «Հաջի աղան` կինոդերասան» կինոնկարը, որտեղ հանդես է եկել որպես` սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Սակայն ֆիլմը հաջողություն չի ունեցել, որից հետո Հովհաննես Օհանյանը չկարողացավ հետագա գործունեության համար որևէ աջակցություն գտնել։ 1937 թվականին նա մեկնել է Հնդկաստան և Կալկաթայում հիմնել է դերասանական դպրոց։
1947 թվականին վերադարձել է Իրան, սակայն կինոյում աշխատելու նրա ջանքերն ապարդյուն են անցել։ Հովհաննես Օհանյանը հեղինակ է բազմաթիվ գրական ստեղծագործությունների` սցենարների և թատերական դրամաների։ Տիրապետում էր յոթ լեզուների։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Օհանյանը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը Զեմմա Կատչաուրն էր, իսկ երկրորդը` Աշրաֆ Քարիմզադեն։ Ուներ երեք երեխա։
Հովհաննես Օհանյանը մահացել է 61 տարեկանում, Թեհրանում, թշվառության մեջ և բոլորից մոռացված։ Թաղված է Թեհրանի հայկական գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Iranian Movie DataBase اوهانيان - سوره». Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Օհանյան» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Իրանում ծնվածներ
- 1960 մահեր
- Թեհրան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Իրանահայ կինոռեժիսորներ
- Իրանահայ բժիշկներ
- Իրանահայ գյուտարարներ
- Իրանահայ դերասաններ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Հայ սցենարիստներ
- Իրանահայ գիտնականներ
- Իրանահայ պրոդյուսերներ