Ղոմ
Քաղաք | ||
---|---|---|
Ղոմ | ||
قم | ||
Երկիր | Իրան | |
Օստան | Ղոմ | |
Համայնք | Central District? | |
Հիմնադրված է | 805[1] թ. | |
Մակերես | 123,073 կմ² | |
ԲԾՄ | 935 մետր | |
Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
Բնակչություն | 1 201 158 մարդ (2016)[2] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0251 | |
Փոստային դասիչ | 37100 | |
Պաշտոնական կայք | qom.ir(պարս.) | |
| ||
Ղոմ, (պարս.՝ قم, ɢom), քաղաք Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական մասում, Ղոմ օսթանի վարչական կենտրոնը, շիա մուսուլմանների սուրբ քաղաքներից մեկը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 1 201 158 մարդ (2016)[2]։ Ղոմի կրոնագիտական դպրոցը շիաների համար Էն Նաջաֆի դպրոցից հետո երկրորդն է իր նշանակությամբ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղոմ քաղաքը տեղակայված է Թեհրանից 150 կմ դեպի հարավ` գետի վրա։ Ղոմով է անցնում Թեհրանից Սպահան քաղաք տանող ճանապարհը։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 975 մ։ Քաղաքից ոչ հեռու կան գազի և նավթի հանքավայրեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 1 201 158 մարդ, որոնք կազմում էին 356 976 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Ղոմ օսթանի ամենախոշոր[3] և Իրանի յոթերորդ ամենախոշոր[4] քաղաքն է։ Ղոմի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 96 499[5] | 134 292[6] | 681 253[4] | 777 677[4] | 957 496[7] | 1 074 036[8] | 1 201 158[9] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված կարծիք կա, որ Ղոմը գոյություն է ունեցել դեռևս նախաիսլամական շրջանում, սակայն քաղաքի հնագույն պատմության մասին հստակ տվյալներ չկան։ Արաբների կողմից քաղաքի գրավումից հետո այստեղ հավաքվել է խալիֆայության ողջ ընդդիմադիր կազմը` քաղաքական փախստականներ և աքսորյալներ, տարբեր աղանդավորներ։ Սեֆյանների շրջանում քաղաքը սկսեց արագ կերպով զարգանալ։ 16-րդ դարում այն դարձավ շիականության ամենախոշոր կենտրոնը։ Ավելի ուշ, աֆղանների հարձակումների ժամանակ, Ղոմը մեծ վնասներ կրեց։ Սակայն 19-րդ դարում, սկսած Ֆաթհ Ալի շահի ժամանակներից, քաղաքը վերականգնվեց և նույնիսկ առաջադրվեց որպես մայրաքաղաքի թեկնածու։ Այդ ժամանակաշրջանից քաղաքում պահպանվել են մեծ թվով կրոնական կառուցներ` մզկիթներ, իմամների ու շահերի ընտանիքների անդամների դամբարաններ և կրոնագիտական դպրոցներ։ Ղոմում տեղակայված կրոնագիտական կենտրոնը համատեղում է մեծ թվով ուսումնական հաստատություններ, որտեղ սովորում են ինչպես իրանցիներ, այնպես էլ արտասահմանցիներ։ Կրոնական կրթական հաստատությունների գործունեությունը ղեկավարվում է Ալ Մուսթաֆա միջազգային համալսարանի կողմից։
Ֆաթիմայի դամբարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղոմի ամենահայտնի ճարտարապետական հուշարձանը սուրբ Ֆաթիմայի դամբարանն է։ Ֆաթիմայի մահվանից հետո, նրա հայրը` իմամ Մուսան, գերեզմանի վրա կառուցեց փոքրիկ ծղոտե ծածկ։ Սակայն հետագայում դամբարանն այնքան հայտնի դարձավ, որ դրա վրա կառուցվեց աշատարկ։ Դրանից հետո դամբարանում թաղվում էին իմամ Մուսայի և նրա ժառանգների ընտանիքների բոլոր կանայք։ Հետագայում դամբարանն ավելի ընդարձակվեց։ Այս հուշարձանի կենտրոնը ութանկյուն տաճարն է։ Տաճարի պատերը զարդարված են 19-րդ դարի կեսերին պատկանող գրություններով։ Շինության վերևում բարձրանում է 16 մետրանոց գմբեթը, որը կառուցվել է Ֆաթհ Ալի շահի օրոք։ Դամբարաններից մեկի տապանաքարի վրա արված գրությունները պատկանում են 14-րդ դարին։ Տաճարից դեպի հարավ տեղակայված շինությունը կոչվում է «Կանանց բակ», որտեղ ներկայումս տեղակայված է դամբարանի թանգարանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://ketabnak.com/book/55971/راهنمای-قم#desc_start
- ↑ 2,0 2,1 https://www.amar.org.ir/english
- ↑ «Ղոմ օսթանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ 4,0 4,1 4,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). էջ 25. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wettstreit Nadschaf — Qom
- Qom’s Cultural Heritage Organization Արխիվացված 2008-12-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղոմ» հոդվածին։ |
|