Ճակատագրի դարպասներ
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Ագաթա Քրիստիի մտացածին տիեզերք |
Նախորդ | Փղերը կարողանում են հիշել |
Հաջորդ | Poems? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Collins Crime Club |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբեր 1973 |
Ճակատագրի դարպասներ (անգլ.՝ Postern of Fate), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որը լույս է տեսել 1973 թվականին Մեծ Բրիտանիայի «Collins Crime Club», ինչպես նաև ԱՄՆի «Dodd, Mead and Company» հրատարակչությունում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեց ամուսիններ Թոմի և Թափենս Բերեսֆորդները անգլիական խաղաղ գյուղում գնում են հին տուն։ Երբ նրանք հավաքում էին հին գրքերը, որոնք նախկին բնակիչներից մնացել էին, Թափենսը գրքերից մեկից գտնում է ծածկագրված նամակ։ Մեկը գրում է, որ ոմն Մերի Ջորդան «սեփական մահով չի մահացել»։ Թափենսը սկսում է հետաքրքրվել այդ ուղերձով։ Նրա խնդրանքով Թոմին սկսում է օգնել նրան, որ գտնի խորհդավոր Մերի Ջորդանի մասին տեղեկություն՝ դիմելով հատուկ ծառայությունների իր բարձրաստիճան ընկերներին։ Ընկերները զգուշացնում են ամուսիններին՝ անցյալը քրքրելու հնարավոր վտանգի մասին։ Միաժամանակ Թափենսը սկսում է ծանոթանալ գյուղի հին բնակիչների հետ՝ փորձելով իմանալ ինչ-որ բան այդ գաղտնիքի մասին։ Պարզվում է, որ այդ գյուղում շատ վաղուց՝ 20-րդ դարի սկզբին, տեղի է ունեցել զինվորական փաստաթղթերի առևտրի հետ կապված սկանդալային պատմություն։ Որպես գերմանական լրտես՝ կասկածվում էր երիտասարդ տնային դաստիարակչուհի Մերի Ջորդանը։ Շուտով նա թունավորվում է աղցանի մեջ ընկած մատնեծաղկի թունավոր տերևներից, ինչը բոլորի կողմից ընդունվել է որպես դժբախտ պատահար։ Հետո նույն գյուղի բնակիչ Ալեքսանդր անունով մի տղա, իմանում է ինչ-որ բաներ, որոնք իրեն ստիպում են թողնել գաղտնի գրություն։ Շուտով նա էլ է սպանվում։ Իրենց ուսումնասիրությունների արդյունքում ամուսինները հասկանում են, որ անցյալի այդ դեպքը ավելին է, քան մի գյուղական միջադեպ, և իրենց ընկերների զգուշացումը պատահական չէր։ Նույնիսկ այսքան տարի անցնելուց հետո էլ ինչ-որ մեկը չի ցանկանում, որ այս տվյալները հրապարակվեն։ Եվ այդ անձնավորությունը հանուն գաղտնիքը պահելու՝ հետ չի կանգնի նոր սպանություններից։
Գրքում նաև ներկայացվում է ամուսինների կատարած նախկին գործերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (unspecified title) — ISBN 972-38-1320-3
- ↑ [1]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճակատագրի դարպասները Ագաթա Քրիստիի պաշտոնական էջում(անգլ.)