Jump to content

Մանուել Գոմես-Մորենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Գոմես-Մորենո
Ծնվել էփետրվարի 21, 1870(1870-02-21)[1][2][3]
Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա
Մահացել էհունիսի 7, 1970(1970-06-07)[1][2][4][…] (100 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա
ԳերեզմանՍան Խուստո գերեզմանատուն
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունհնագետ, նախապատմության ուսումնասիրող, արվեստագետ, համալսարանի դասախոս, գրող և պատմաբան
Հաստատություն(ներ)Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Գործունեության ոլորտհնագիտություն[5], Վիմագրություն[5] և արվեստագիտություն[5]
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա, Պատմության արքայական ակադեմիա և Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Ալմա մատերԳրանադայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[6][5]
Հայտնի աշակերտներAntonio Tovar Llorente?, Անտոնիո Գարսիա ի Բեյիդո, Կայետանո դե Մերգելինա ի Լունա, Juan de Mata Carriazo y Arroquia? և José María de Azcárate?
Պարգևներ
Երեխա(ներ)María Elena Gómez Moreno?
ՀայրManuel Gómez-Moreno González?
 Manuel Gómez-Moreno Martínez Վիքիպահեստում

Մանուել Գոմես-Մորենո (իսպ.՝ Manuel Gómez-Moreno, (փետրվարի 21, 1870(1870-02-21)[1][2][3], Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա - հունիսի 7, 1970(1970-06-07)[1][2][4][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի հնագետ, վիմագետ, պատմաբան, լեզվաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նկարիչ Մանուել Գոմես-Մորենո Գոնսալեսի ընտանիքում։ Հայրը եղել է Թագավորական գեղարվեստի ակադեմիայի անդամ, զբաղեցրել է հուշարձանների պահպանման խորհրդի քարտուղարի պաշտոնը և զբաղվել է Գրանադա քաղաքի հնագիտական հարցերով։ 1879-1880 թվականներին հայրը Իսպաներեն լեզվի թագավորական ակադեմիայի կողմից կրթաթոշակով մեկնել է Հռոմ, իսկ Մանուելն ուղեկցել է նրան։ Հռոմում Մանուելը սովորել է իտալերեն, ուրվագծել է հնագիտական հուշարձաններ։ Այցելել է Պոմպեյ, Հերկուլանում և Նեապոլ, ծանոթացել վիմագիր Ջովաննա Բատիստ դե Ռոսսի հետ։

Վերադառնալով Գրանադա՝ սովորել է Գրանադայի համալսարանի փիլիսոփայության և գրականության բաժնում։ 1890-1905 թվականներին Գրանադայում դասավանդել է բիբլիական հնագիտություն։ 1895-1897 թվականներին արշավախմբեր է տարել Ալմերիա, Մալագա, Կորդովա, Սևիլյա, Խաեն՝ ուսումնասիրելու հնագիտական հուշարձաններ։ 1900 թվականին նրան հանձնարարվել է կազմել Ավիլայի, Սեգովիայի, Սալմանկայի,Լեոնի հուշարձանների կատալոգները։ Նա հատուկ ուշադրություն է դարձնում կելտական բնակավայրերին ու հռոմեական եկեղեցիներին։ Դոկտորական ա տենախոսությունը, որը նվիրված էր Պիրենեյան թերակղզու մոսարաբյան եկեղեցիներին, պաշտպանում է 1919 թվականին։

1909 թվականին տեղափոխվում է Մադրիդ։ 1913-1934 թվականներին Մադրիդի համալսարանում ղեկավարում է արաբական հնագիտության ամբիոնը։ 1910 թվականին նշանակվել է նորաբաց պատմական հետազոտությունների կենտրոնի հնագիտական և միջնադարյան արվեստի բաժինների տնօրենը։ 1925 թվականին ստեղծում է Archivo Español de Arte y Arqueología ամսագիրը։

1920-ական թվականներին արշավախմբերով լինում է Ֆրանսիայում, Արգենտինայում, Ուրուգվայում և Մարոկոյում, 1933 թվականին՝ Թունիսում, Եգիպտոսում, Երուսաղեմում, Զմյուռնիայում, Մալթայում, Հունաստանում։

Կոչումներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պատմության թագավորական ակադեմիայի անդամ, 1915
  • Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, 1931
  • Օքսֆորդի և Մոնտեվիդեոյի համալսարնների պատվավոր դոկտոր, 1941
  • Արժանացել է «Մեծ խաչ» շքանշանի, 1942
  • Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ, 1942
  • Գլասգոյի համալսարանի պատվավոր դոկտոր, 1951
  • Գրանադայի համալսարանի պատվավոր դոկտոր, 1970
  • Արվեստի և հնագիտության Դիեգո Վելասկես ինստիտուտի պատվավոր նախագահ

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Medina Elvira. Mit Manuel Gómez-Moreno González. Imprenta de la Lealtad, Granada 1888
  • Monumentos romanos y visigóticos de Granada. Imprenta de la Lealtad, Granada 1889
  • Guía de Granada. Mit Manuel Gómez-Moreno González, Madrid 1892
  • El arte de grabar en Granada. Madrid 1900
  • Arquitectura tartesia. La Necrópolis de Antequera. 1905
  • Granada y su provincia. In der Reihe Monumentos arquitectónicos de España. Madrid 1907
  • Alhambra. Mit 48 Illustrationen von Manuel Gómez-Moreno Martínez. In der Reihe El arte en España. Hrsg. Comisaría Regia del Turismo y Cultura Artística, Barcelona 1911
  • Iglesias Mozárabes. Arte español de los siglos IX a XI. Madrid 1919
  • De Epigrafia ibérica: El plomo de Alcoy. In: Revista de Filología Española. Band 9, Madrid 1922
  • Cerámica Medieval española. Fidel Giró, Barcelona 1924
  • Sobre los iberos y su lengua. In: Homenaje a Menéndez Pidal. Band III. Imprenta de la Libreria y Casa Editorial Hernando, Madrid 1925
  • Provincia de León (1906-1908). In der Reihe Catálogo Monumental de España. Hrsg. Ministerio de Instrucción Pública y Bellas Artes, Madrid 1925
  • Alonso Cano, escultor. In: Archivo Español de Arte y Arqueologia. Nr. VI, Madrid 1926
  • Provincia de Zamora (1903-1905). In der Reihe Catálogo Monumental de España. Hrsg. Ministerio de Instrucción Pública y Bellas Artes, Madrid 1927
  • Obras de Miguel Angel en España. Madrid 1930
  • La escultura del Renacimiento en España. Editorial Firenze, Barcelona 1931
  • A propósito de Simón de Colonia en Valladolid. In: Archivo Español de Arte y Arqueologia. Madrid 1934
  • El arte románico español: Esquema de un libro. Madrid 1934
  • Valladolid. Mit 48 Illustrationen. In der Reihe El arte en España. Band 18. Hrsg. Patronato Nacional del Turismo, Barcelona 1940
  • Las águilas del Renacimiento Español: Bartolomé Ordóñez. Diego Silóee. Pedro Machuca. Alonso Berruguete. 1517-1558. Madrid 1941
  • El Greco, (Dominico Theotocopuli). Barcelona 1943
  • La mezquita mayor de Tudela. Hrsg. Institución Príncipe de Viana, Pamplona 1945
  • Historia y arte en el Panteón de las Huelgas de Burgos. Hrsg. Instituto Diego Velázquez. Consejo Superior de Investigaciones Científicas, Madrid 1947
  • La escritura ibérica y su lenguaje. Madrid 1948
  • Misceláneas. Historia, arte, arqueología.... Silverio Aguirre, Madrid 1949
  • Diego de Pesquera, escultor. Madrid 1955
  • El barroco granadino. Hrsg. Real Academia de Bellas Artes de San Fernando, Madrid 1956
  • Adán y la Prehistoria. Madrid 1958
  • La escritura bástulo-turdetana (primitiva hispánica). Artes Gráficas Clavileño, Madrid 1962
  • Diego Siloe: Homenaje en el IV centenario de su muerte. In der Reihe Cuadernos de arte y literatura der Universität Granada, Granada 1963
  • Documentación goda en pizarra. Madrid 1966
  • Provincia de Salamanca. In der Reihe Catálogo Monumental de España. Hrsg. Servicio Nacional de Información Artística, Madrid 1967

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jesús Bermúdez Pareja, María Elena Gómez-Moreno: Bibliografía de don Manuel Gómez Moreno. Homenaje el centenario de su nacimiento. Madrid 1970 (nicht ausgewertet)
  • María Elena Gómez-Moreno: Manuel Gómez-Moreno Martínez. Hrsg. Fundación Ramón Areces, Madrid 1995, ISBN 84-8004-154-4 (nicht ausgewertet)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
Ֆրանցիսկո Մարտին Առուե

Պատմության արքայական ակադեմիա, մեդալ 26

1915 - 1970
Հաջորդող
Լուիս Պերիկոտ Գարսիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Գոմես-Մորենո» հոդվածին։