Մժնկերտ
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մժնկերտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Մժնկերտ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Խնուսի գավառ |
Այլ անվանումներ | Բայջան քուրդ, Բժնկերտ, Բջնկերտ, Մեջինկերտ, Պժնկերտ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Մժնկերտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից մի քանի կմ հյուսիս, Մժնկերտի ջուր գետակի ձախ ափին, Բյուրակն լեռան լանջին, Խնուս-Կարին ճանապարհի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մժնկերտի տարածքում գտնվել է հնում հիշատկավող Մժնկերտ դաստակերտը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1885 թվականին ուներ 15 տուն հայ, իսկ 1915 թվականին՝ 5 տուն հայ և 40 տուն թուրք բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մժնկերտն ուներ Ս. Աստվածածին անունով քարաշեն եկեղեցի։ Գյուղի դիմաց, կանաչապատ բարձունքի վրա գտնվում էր Մժնկերտու Ս. Կարապետ վանք[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 814
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն