Քյուլլու
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քյուլլու (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Քյուլլու | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Կյուլա, Կյուլլի, Կուլլի, Քյուլլի, Քյույու, Քյուլլյու, Քուլլու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Քյուլլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 30 կմ հյուսի, Արաքս գետի ակունքների տարածքում, Արաքսի ափից 1.5 կմ հեռու, լեռնալանջի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1828-1829 թվականներին Ռուս-թուրքական պատերազմի պատճառով շատ հայ ընտանիքներ գաղթել և բնակություն են հաստատել Վրաստանի Բոգդանովկայի (այժմ Նինոծմինդայի) շրջանի Հեշտիա գյուղում և Շիրակի բնակավայրերում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի սկզբին ուներ 300 տուն հայ բնակիչ։ Հայտնի է եղել խիզախ տղամարդկանցով։ 1900-ական թվականներին ուներ 100 տուն քուրդ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մոտ, Արաքս գետի վրա, կար քարաշեն կամուրջ։ Գյուղում պահպանվում էր հայկական գերեզմանատունը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 413
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն