Նասերայթ (գերմ.՝ Nassereith), համայնք և գյուղ Ավստրիայի Իմստ շրջանում։ Ընկած է շրջկենտրոնից՝ Իմստ քաղաքից 11 կմ դեպի հյուսիս, Գուրգլ գետի վերին հոսանքի շրջանում, լեռներով շրջապատված գետահովտում։ Գյուղի մերձակայքով են անցնում համապետական B 179 և B 189 ավտոմայրուղիները[2]։ Գյուղը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1150 թվականին[3], սակայն, ինչպես վկայում են հնագիտական պեղումների արդյունքները, մարդիկ այս վայրերում բնակություն են հաստատել դեռևս մ.թ.ա. 200-300 թվականներին։ Բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է, սակայն Նասերայթը գրավում է նաև ձիով, հեծանիվով և հետիոտն արշավների սիրահարներին ու հովեկներին:։
Համայնքն զբաղեցնում է 72,43 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 2.156[4]:
↑Citace monografie
| titul = Lechtaler Alpen, Hornbachkette : Wander-, Rad- und Skitourenkarte ; Kompass Lexikon.
| oclc = 315359786
| místo = Rum/Innsbruck
| isbn = 3854910258
| isbn2 = 9783854910251
↑Citace monografie
| příjmení = Bitschnau
| jméno = Martin
| příjmení2 = Obermair
| jméno2 = Hannes
| titul = Tiroler Urkundenbuch / Abt. 2. Die Urkunden zur Geschichte des Inn-, Eisack- und Pustertals Bd. 1. Bis zum Jahr 1140.
| url = https://www.worldcat.org/oclc/501323164
| vydavatel = Universitätsverl. Wagner
| místo = Innsbruck
| rok vydání = 2009
| počet stran = 399
| strany = 246
| isbn = 978-3-7030-0469-8
| isbn2 = 3-7030-0469-X
| oclc = 501323164
↑Einwohnerzahl 1.1.2021 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2021, položka 1734 v excel tabulce