Նյուարկ (Դելավեր)
Բնակավայր | ||
---|---|---|
Նյուարկ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Նյու Քասլ շրջան | |
Հիմնադրված է | 1694 թ. | |
Մակերես | 23,79464 կմ², 23,789772 կմ² | |
ԲԾՄ | 38 մետր | |
Բնակչություն | ▼30 601 մարդ (2020)[1][2] | |
Հեռախոսային կոդ | 302 | |
Փոստային դասիչ | 19713 | |
Պաշտոնական կայք | newarkde.gov(անգլ.) | |
| ||
Նյուարկ (անգլ.՝ Newark), քաղաք, որը գտնվում է ԱՄՆ-ի Դելավեր նահանգի Նյու Քասլ շրջանում` ՈՒիլմինգտոն քաղաքից 19 կիլոմետր հեռավորության վրա։ Նյուարկում տեղակայված է Կամպուս քաղաքի Դելավեր համալսարանի հիմնական մասնաշենքը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյուարկը գտնվում է Դելավերի հյուսիս-արևմուտքում, նրա արևմտյան սահմանը սերտորեն հարում է Մերիլենդ նահանգին, Փենսիլվանիա նահանգը գտնվում է քաղաքից մոտ 4 կիլոմետր հյուսիս-արևմուտքում։ Նյուարկը գտնվում է Չեսապիկսկի և Դելավերի միջև, այս և մյուս քաղաքներից բաժանվում է 12-14 կիլոմետր հեռավորությունով։ Քաղաքի մակերեսը կազմում է 23կմ2, բաց ջրային տարածքներ գրեթե չկան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյուարկը հիմնադրվել է շոտլանդա-իռլանդական և Ուելսի բնակիչների կողմից, 1964 թվականին։ Քաղաքի կարգավիճակ նշանակվել է 1758 թվականին։
1777 թվականի սեպտեմբերի 3-ին անկախության պատերազմ սկսվեց Հյուսիսային Ամերիկայում Կուչես կամրջի մոտ, հենց այստեղ առաջին անգամ ծավալվեց ԱՄՆ դրոշը՝ 13 աստղերով։
1798 թվականին կառուցվեց քաղաքի առաջին խոշոր արդյունաբերական ձեռնարկությունը՝ թղթի արտադրության ֆաբրիկան, որը կոչվում էր «Կյորտիս»։ դա ԱՄՆ-ում թղթի ամենահին ֆաբրիկան էր, որը փակվեց միայն 1997 թվականին[3]։ 1812 թվականին կառուցվել է առաջին մեթոդիստական եկեղեցին, որից դեպի քաղաք տանող երկաթուղին կառուցվել է 1837 թվականին։
1951 թվականին քաղաքում կառուցվել է «Chrysler Newark Assembly» անվանումով խոշոր գործարանը, որն ի սկզբանե տանկեր էր թողարկում բանակի կարիքների համար, իսկ հետո՝ քաղաքացիական ավտոմեքենաներ։ 2005 թվականին 2115 աշխատատեղ է տրամադրել; սակայն 2008 թվականին փակվեց[4][5]։ Այս գործարանում 1966 թվականին աշխատել է ռեգգի երաժշտության ապագա աստղ Բոբ Մառլին[6]։ 2009 թվականի հունվարին, այստեղ աշխարհում առաջին անգամ սկսվել են էլեկտրատրանսպորտի լիցքավորման կայանների ազդեցության փորձարկումները էլեկտրական ցանցերի կոմունալների վրա (անգլ.՝ vehicle-to-grid (V2G))[7]:
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1743 թվականին Նյու Լոնդոնում (Փենսիլվանիա հաստիք) բացվեց գրագիտության դպրոց, 1765 թվականին այն տեղափոխվեց Նյուարկ, և շուտով վերանվանվեց Նյուարկի ակադեմիա․ առաջին շրջանավարտներից էին քաղաքական գործիչներ Ջորջ Ռիտը, Թոմաս Մակկինը և Ջեյմս Սմիթը[8]։
1833 թվականին քաղաքում բացվեց առաջին քոլեջը, հաջորդ տարի այն միավորվեց գոյություն ունեցող ակադեմիայի հետ, նորաստեղծ ուսումնական հաստատությունը կոչվեց Դելավերի քոլեջ։ 1859 թվականին ուսումնական հաստատությունը փակվեց, 1870 թվականին այն կրկին իր դռներն է բացում և 1921 թվականին դարձավ Դելավերի համալսարան[9]։
1893 թվականին բացվեց Նյուարկի առաջին բարձրագույն դպրոցը, իսկ 1914 թվականին՝ կանանց քոլեջը[10]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնակչություն
- 1890՝ 1191 մարդ
- 1900՝ 1213
- 1910՝ 1913
- 1920՝ 2183
- 1930՝ 3899
- 1940՝ 4502
- 1950՝ 6731
- 1960՝ 11 404
- 1970՝ 20 757
- 1980՝ 25 247
- 1990՝ 25 098
- 2000՝ 28 547
- 2010՝ 31 454
- 2011՝ 31 479
- Ռասայական կազմ
- Սպիտակամորթներ՝ 87,3%
- աֆրոամերիկացիներ՝ 6,0%
- բնիկ ամերիկացիներ՝ 0,2%
- ասիացիներ՝ 4,0%
- հավայացիներ և խաղաղ օվկիանոսյան կղզիներից բնիկներ՝ 0,1%
- այլ ցեղեր՝ 0,9%
- խառը ցեղեր՝ 1,5%
- լատինոամերիկացիներ (ցանկացած ռասա)՝ 2,5%
- Նախնիների ծագում
- իռլանդացիներ՝ 16,8%
- իտալացիներ՝ 13,5%
- գերմանացիներ՝ 13,4%
- անգլիացիներ՝ 10,2%
- լեհեր՝ 5,1%
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դելավերի համալսարան (հիմնադրվել է 1743 թվականին)
- Դելավերի համալսարանի գեղասահքի ակումբ (բացվել է 1986 թվականին)
- Նյուարկի ավագ դպրոց (բացվել է 1893 թվականին
- «Deer Park Tavern» (հյուրանոց, որը կառուցվել է 1851 թվականին)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Øyvind Haugen The Curtis Paper Mill Արխիվացված 2007-05-05 Wayback Machine на сайте paperindustryweb.com
- ↑ Chrysler’s Newark Plant (Delaware), 1951—2008: Tanks to Aspens на сайте allpar.com
- ↑ Chrysler plant history на сайте udel.edu
- ↑ «Marley worked 'Night Shift' in Delaware». The News Journal. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Newark, Delaware Tests Vehicle-to-Grid Technology Արխիվացված 2013-09-14 Wayback Machine на сайте renewableenergyworld.com, 30 января 2009
- ↑ Ньюарк Արխիվացված 2011-11-06 Wayback Machine на сайте visitwilmingtonde.com
- ↑ История Делавэрского университета на официальном сайте вуза
- ↑ История Делавэра Արխիվացված 2015-04-23 Wayback Machine на сайте visitdelaware.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայքը
- Նյուարկի պատմությունը
- Նյուարկ. ժողովրդագրություն, տնտեսագիտություն, հանցագործություն, առողջապահություն և այլն
- Վիրտուալ զբոսանք Նյուարկով(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուարկ (Դելավեր)» հոդվածին։ |
|
|