Շամանկա ժայռ
Շամանկա ժայռ (Скала́ Шама́нка[1] (նաև՝ Բուրխան հրվանդան/мыс Бурха́н[2], Շամանի հրվանդան/Шама́нский мыс[2][3], Քարանձավային հրվանդան/Пеще́рный мыс[2][4])), ժայռ Ռուսաստանի Դաշնության ասիական մասում՝ Բայկալ լճի Օլխոն կղզում, այդ կղզու ամենամեծ բնակավայրի՝ Խուժուր ավանի մերձակայքում։ Ընկած է Մերձբայկալյան ազգային պարկի տարածքում[5], ունի բնության և պատմության հուշարձանի կարգավիճակ, համարվում է Ասիայի ինը սրբավայրերից մեկը[6]։ Օլխոն կղզու մասն է համարվում, թեև հեռանկարում կարող է կարող է դիտարկվել որպես առանձին կղզի. ափի հետ միացած է մի նեղլիկ ու ցածրադիր պարանոցով։
Ժայռը երկգագաթ է, կազմված է կվարցի երակներ կրող բյուրեղային կրաքարերից, մարմարներից[3][7], նրան հարող ափը բաղկացած է գրանիտի ապարներից, իսկ պարանոցը՝ բերուկներից[4]։
Հրվանդանի «Բուրխան» անվանումն ի հայտ է եկել 17-րդ դարի վերջերին Մերձբայկալյան տարածաշրջան տիբեթական բուդդայականության մուտք գործելուց հետո, որը մասամբ փոխարինել է շամանությանը[4]. բուդդայական բուրյաթները «Բուրխան» են անվանել Բայկալի աստվածությանը, հրվանդանն ու միջանցիկ քարանձավն էլ համարել են այդ դիցի կեցավայրը[3]։
Շամանկա ժայռը, որ նախկինում անվանվել է Քար-տաճար, հաճախ է հայտնվում Բայկալին նվիրված ֆիլմերում, լուսա}}</ref>:
Ժայռի երկու գագաթներից մեկի բարձրությունը 30 մետր է, մյուսինը՝ 42 մետր[8]։ Ժայռի ափամերձ մասում է գտնվում Շամանի քարանձավը, որի երկարությունը մոտավորապես 12 մետր է, լայնությունը՝ 4,5 մետր, բարձրությունը՝ 1-ից մինչև 6,5 մետր[8]։ Հնում այդ քարանձավում զոհաբերություններ և շամանական այլ ծեսեր են կատարվել, իսկ բուրյաթների շրջանում բուդդայականության տարածվելուց հետո այնտեղ եղել է նաև Բուդդայի զոհասեղան-խորանը։ Ժայռի արտաքին մակերեսին՝ արևմտյան կողմում, դարչնագույն ապարներից բնական ճանապարհով հյուսվել է մի պատկեր, որը վիշապի նմանություն ունի[9][10]։ Առատ զոհաբերություններ և պաշտամունքային ճոխ ծեսեր են կատարվել նաև անմիջականորեն հենց ժայռի մոտ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ карта|N-48-107
- ↑ 2,0 2,1 2,2 «Мыс Бурхан». www.magicbaikal.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Галазий Г. И. Байкал в вопросах и ответах. — 1989. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Гусев О. К. Вокруг Байкала. Фотоальбом. — М: Советская Россия, 1979. — 240 с. — 50 000 экз. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
- ↑ ООПТ|Мыс-Бурхан-Скала-Шаманка|Мыс Бурхан (Скала Шаманка)|2022-02-13
- ↑ «ШАМАН-СКАЛА (ШАМАНСКАЯ ПЕЩЕРА)». ШАМАН-СКАЛА (ШАМАНСКАЯ ПЕЩЕРА). 2018 թ․ մարտի 7. (in Russian)
- ↑ Хороших П. П. По пещерам Прибайкалья. — Иркутск: Иркутское книжное издательство, 1955. — С. 30—32. — 77 с. — 5000 экз.
- ↑ 8,0 8,1 «Пещеры Прибайкалья». (in Russian)
- ↑ Байкал: туристический путеводитель. — М.: VIZA, 2011 — стр. 182
- ↑ «Olkhon Island in Lake Baikal».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волков С. Н. Вокруг Байкала: Мини-энциклопедия: Путеводитель. — 4-е изд. — Иркутск, 201. — 432 с. — ISBN 5-94521-002-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շամանկա ժայռ կատեգորիայում։ |
- «Сферическая панорама 360°». www.worldpics.pro. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին. Мыс Бурхан — WorldPics.pro — фотограф Дмитрий Вертешин
- «Мыс Бурхан». nature.baikal.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) — Природа Байкала (фотографии) - «Легенды о Байкале: Хозяин Ольхона». www.obaykale.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին. (по материалам сборника В. П. Стародумова «Омулёвая бочка»)
- «Эжин Эжимея — дух великого шамана (о переселении хозяина Ольхона с горы Жима в пещеру на Шаман-скале)». baikal.land (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.