Jump to content

Շամանկա ժայռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ
A shaman in front of Shaman Rock, a Buryat. Olkhon Island
Շամանը Շամանկա ժայռի առջև

Շամանկա ժայռ (Скала́ Шама́нка[1] (նաև՝ Բուրխան հրվանդան/мыс Бурха́н[2], Շամանի հրվանդան/Шама́нский мыс[2][3], Քարանձավային հրվանդան/Пеще́рный мыс[2][4])), ժայռ Ռուսաստանի Դաշնության ասիական մասում՝ Բայկալ լճի Օլխոն կղզում, այդ կղզու ամենամեծ բնակավայրի՝ Խուժուր ավանի մերձակայքում։ Ընկած է Մերձբայկալյան ազգային պարկի տարածքում[5], ունի բնության և պատմության հուշարձանի կարգավիճակ, համարվում է Ասիայի ինը սրբավայրերից մեկը[6]։ Օլխոն կղզու մասն է համարվում, թեև հեռանկարում կարող է կարող է դիտարկվել որպես առանձին կղզի. ափի հետ միացած է մի նեղլիկ ու ցածրադիր պարանոցով։

Ժայռը երկգագաթ է, կազմված է կվարցի երակներ կրող բյուրեղային կրաքարերից, մարմարներից[3][7], նրան հարող ափը բաղկացած է գրանիտի ապարներից, իսկ պարանոցը՝ բերուկներից[4]։

Հրվանդանի «Բուրխան» անվանումն ի հայտ է եկել 17-րդ դարի վերջերին Մերձբայկալյան տարածաշրջան տիբեթական բուդդայականության մուտք գործելուց հետո, որը մասամբ փոխարինել է շամանությանը[4]. բուդդայական բուրյաթները «Բուրխան» են անվանել Բայկալի աստվածությանը, հրվանդանն ու միջանցիկ քարանձավն էլ համարել են այդ դիցի կեցավայրը[3]։

Շամանկա ժայռը, որ նախկինում անվանվել է Քար-տաճար, հաճախ է հայտնվում Բայկալին նվիրված ֆիլմերում, լուսա}}</ref>:

Ժայռի երկու գագաթներից մեկի բարձրությունը 30 մետր է, մյուսինը՝ 42 մետր[8]։ Ժայռի ափամերձ մասում է գտնվում Շամանի քարանձավը, որի երկարությունը մոտավորապես 12 մետր է, լայնությունը՝ 4,5 մետր, բարձրությունը՝ 1-ից մինչև 6,5 մետր[8]։ Հնում այդ քարանձավում զոհաբերություններ և շամանական այլ ծեսեր են կատարվել, իսկ բուրյաթների շրջանում բուդդայականության տարածվելուց հետո այնտեղ եղել է նաև Բուդդայի զոհասեղան-խորանը։ Ժայռի արտաքին մակերեսին՝ արևմտյան կողմում, դարչնագույն ապարներից բնական ճանապարհով հյուսվել է մի պատկեր, որը վիշապի նմանություն ունի[9][10]։ Առատ զոհաբերություններ և պաշտամունքային ճոխ ծեսեր են կատարվել նաև անմիջականորեն հենց ժայռի մոտ։

The image resembles a dragon
Վիշապանման պատկերը
The image resembles a dragon
Վիշապանման պատկերը
Commemorative coin
Հուշամետաղադրամ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. карта|N-48-107
  2. 2,0 2,1 2,2 «Мыс Бурхан». www.magicbaikal.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 Галазий Г. И. Байкал в вопросах и ответах. — 1989. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 Гусев О. К. Вокруг Байкала. Фотоальбом. — М: Советская Россия, 1979. — 240 с. — 50 000 экз. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
  5. ООПТ|Мыс-Бурхан-Скала-Шаманка|Мыс Бурхан (Скала Шаманка)|2022-02-13
  6. «ШАМАН-СКАЛА (ШАМАНСКАЯ ПЕЩЕРА)». ШАМАН-СКАЛА (ШАМАНСКАЯ ПЕЩЕРА). 2018 թ․ մարտի 7. (in Russian)
  7. Хороших П. П. По пещерам Прибайкалья. — Иркутск: Иркутское книжное издательство, 1955. — С. 30—32. — 77 с. — 5000 экз.
  8. 8,0 8,1 «Пещеры Прибайкалья». (in Russian)
  9. Байкал: туристический путеводитель. — М.: VIZA, 2011 — стр. 182
  10. «Olkhon Island in Lake Baikal».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Волков С. Н. Вокруг Байкала: Мини-энциклопедия: Путеводитель. — 4-е изд. — Иркутск, 201. — 432 с. — ISBN 5-94521-002-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիիքպահեստ