Jump to content

Պանչետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանչետա
Ծխահարած պանչետա
Կապիկոլայով և պանչետայի կտորներով պիցցա՝ պանչետա կոպատա

Պանչետան (Իտալերեն արտասանություն՝ [panˈt͡ʃetːta]) իտալական բեկոն է՝ պատրաստված խոզի ճարպոտ, աղ դրած և սև պղպեղով համեմված փափկամսից։ Երբեմն պանչետան համեմվում է այլ համեմունքներով նույնպես։ Իտալիայում պանչետան սպառվում է սովորաբար հում վիճակով[1]։

Գործածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եփելու համար պանչետան կտրտում և վերածում են խորանարդիկների։ Իտալիայում պանչետան մատուցվում է որպես սառը նախուտեստ՝ բարակ շերտերով կտրտված։ Այն նաև կարելի է օգտագործել կարբոնարա կամ բուկատինի մակարոնի հետ, թեև գուանչիալեն ընդհանուր առմամբ համարվում է ավելի ավանդական[2]։

Պանչետայի երկու հիմնական տեսակներն են արոտալատան (փաթաթված) և ստեսան (հարթ)։ Աղ դրած արոտալատան ուտում են հում վիճակում. այն կտրտվում է բարակ շերտերով և մատուցվում որպես անտիպաստո, կամ պարզապես օգտագործվում որպես սենդվիչի բաղադրիչ։ Ստեսան կտրտում և օգտագործում են այլ ուտեստներ պատրաստելիս, կամ հաստ շերտերով կտրտում և տապակում ջեռոցում։ Կա նաև արոտալատայի մեկ այլ տեսակ՝ որի մեջ, ռուլետի կենտրոնական մասում ավելացնում են կապիկոլա (պանչետա կոպատա)։ Փաթաթված պանչետան բնորոշ է հատկապես հյուսիսային Իտալիային[3], մինչդեռ հարթ պանչետան առավել տարածված է կենտրոնական և հարավային Իտալիային[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Andrea Tibaldi. «Bacon (pancetta affumicata. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին. (in Italian).
  2. Carnacina, Luigi; Veronelli, Luigi (1977). «Vol. 2, Italia Centrale». La cucina Rustica Regionale. Rizzoli. OCLC 797623404. republication of La Buona Vera Cucina Italiana, 1966.
  3. «DOP – Pancetta Piacentina». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին. (in Italian).
  4. «DOP – Pancetta di Calabria». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին. (in Italian).