Ջեյմս Կեգնի
Ջեյմս Կեգնի անգլ.՝ James Francis Cagney, Jr. | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | մարտի 30, 1986[5][1][2][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Stanford, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Գեյթ օֆ հևն գերեզմանատուն |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Սթայվեսանթի անվան ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, արհմիութենական գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, պարող, երգիչ և ռեժիսոր |
Աշխատավայր | Warner Bros. |
Ակտիվ շրջան | 1919-1984 |
Ժանրեր | վեստեռն, գանգստերային ֆիլմ և քրեական ֆիլմ |
Ամուսին(ներ) | Ֆրենսիս Վերնոն (1922-1986) |
Երեխա(ներ) | Ջեյմս Կեգնի կրտսեր, Քեթլին Կեգնի |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջեյմս Կեգնի (անգլ.՝ James Cagney, հուլիսի 17, 1899[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մարտի 30, 1986[5][1][2][…], Stanford, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 8-րդն է, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա երկու բացասական հերոս՝
- Կոդի Ջարեթ «Ճերմակ շիկացում» ֆիլմում - 26-րդ տեղ
- Թոմ Պաուերս «Հասարակության թշնամին» ֆիլմում - 42-րդ տեղ
3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար «Յանկի Դուդլ Դենդի» ֆիլմի համար։ Օսկարից բացի ստացել է ևս 6 կինոմրցանակ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեգնին ծնվել է Նյու Յորքի Մանհեթենի Ցածրադիր Արևելյան մասում։ Ըստ որոշ կենսագիրների՝ նրա ծննդավայրը կա՛մ 8-րդ փողոցի Դ պողոտայում է, կա՛մ Արևմտյան 8-րդ փողոցի[6] 391 շենքի՝ բարձր հարկում[7]։ Նրա հայրը՝ Ջեյմս Ֆրենսիս Կեգնին, իռլանդական ծագում ուներ։ Որդու ծնվելու ժամանակ նա բուֆետապան էր[8], թեև Կեգնիի ծննդյան վկայականում գրված է հեռագրավար[7] Մոր անունը Քերոլայն էր, ում հայրը նորվեգական նավի կապիտան էր[9],։ իսկ մայրը կրկին իռլանդական ծագում ուներ[10]։
Կեգնին 2-րդն էր 7 երեխաներից, որոնցից երկուսը մահացան ծնվելու ընթացքում. Նա ինքն էլ մանկուց այնքան թույլ երեխա է եղել, որ մայրը վախեցել է, որ մինչ մկրտվելը նա էլ կմահանա։ Ավելի ուշ, նա իր թույլ և նվաղ վիճակը վերագրել է աղքատությանը, որում և մեծացել է[8][11]։ Վաղ տարիքում ընտանիքը երկու անգամ տեղափոխվել է, նախ՝ 79-րդ, իսկ այնուհետև՝ 96-րդ արևելյան փողոցներ[12]։
Կարմրամազ, կապուտաչյա Կեգնին 1918 թվականին ավարտել է Նյու Յորքի Սթայվեսթն ավագ դպրոցը և հաճախել Կոլումբիայի համալսարանի Կոլումբիա քոլեջը[13], որտեղ ստանում է արվեստի բակալավրի կոչում[14]։ Նա նաև ուսումնասիրել է գերմաներեն և միացել զինվորական վարժանքների ուսանողական կորպուսին[15], բայց թողել է այն՝ վերադառնալով տուն հոր մահվան գույժից հետո, 1918 թվականի գրիպի համաճարակի տարիներին[14]։
Վաղ տարիքում նա բազմազան աշխատանքներ է կատարել՝ ամբողջ վաստակածը ընտանիքին տալով. կրտսեր ճարտարապետ, տպագրիչ Նյու Յորք Սանի համար, Նյու Յորքի քաղաքային գրադարանի վարիչ, տեղեկատու, գծագրիչ և գիշերային դռնապան[16]։ Նյու Յորքի քաղաքային գրադարանում աշխատելիս էր, որ հանդիպեց Ֆլորենս Ջեյմսին, ով նրան օգնեց դերասանության կարիերայի ճանապարհին[17]։ Կեգնին հավատում էր աշխատասիրությանը՝ ասելով. «Ցավում եմ, այն երեխայի համար, ով չափազանց շատ վայելքի ժամանակ ունի։ Օրրից մի օր նա կբախվի իրական կյանքին, առանց մայրիկի և հայրիկի, ովքեր կմտածեն իր փոխարեն»[16]։
Նա սկսել է ստեպ պարել՝ (հմտություն, որը հարթեց նրա ուղին դեպի Ակադեմիական մրցանակ) «Նկուղային Կեգնի» անվամբ․ այդպես էր կոչվել իր՝ թեք նկուղային դռների վրա ստեպ պարելու սովորության[16]։
Նա նաև լավ փողոցային մարտիկ էր․ պաշտպանում էր իր ավագ եղբայր Հարիին բոլորից, երբ անհրաժեշտ էր[8][18]։ Նա տարվում է սիրողական բռնցքամարտով և Նյու Յորք նահանգի թեթև-քաշայինների հաղթողի տիտղոսակիրն է դառնում։ Նրա մարզիչները քաջալերում էին նրան զբաղվել նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտով՝ չնայած մոր արգելքին[19]։ Նա նաև կիսապրոֆեսիոնալ խաղացել է բեյսբոլի տեղական թիմում[16] և նույնիսկ գլխավոր լիգաներում խաղալու երազանք է ունեցել[20]։
Նրա մուտքը ֆիլմ հանկարծակի էր, երբ այցելում էր մորաքրոջը Բրուքլինում, Վիթագրաֆ Ստուդիային հակառակ, Կեգնին մագլցում էր ցանկապատը՝ դիտելու Ջոն Բանիի ֆիլմերի նկարահանումները[16] Նա սկսեց տարվել սիրողական դրամատիկ արվեստով՝ սկսելով էպիզոտիկ դերով՝ չինական մնջախաղում Լենուքս Հիլ Առանձնատանը, վերջինս գաղութաբնակների առաջին տներից մեկն է, որտեղ նրա եղբայր Հարրին դերակատարում ուներ և իր ապագա ընկեր՝ Ֆլորնես Ջեյմսը ռեժիսորն էր[17]։ Ի սկզբանե մասնակցություն ուներ ետնաբեմի աշխատանքներին և ոչ մի հետաքրքրություն չուներ դերակատարման մեջ։ Մի գիշեր, ինչևէ, Հարրին հիվանդանում է, և չնայած Կեգնին փոխարինող չէր, իր թատերական փորձերի հիշողություններն օգնեցին փոխարինել եղբորը՝ առանց նույնիսկ թեթևակի սխալների[21]։ Այնուամենայնիվ, Ֆլորենս Ջեյմսը եզակի հնարավորություն ուներ լինելու առաջին ռեժիսորը, ով նրան բեմ բարձրացրեց[17] Այնուհետև նա սկսեց համագործակցել մի շարք ընկերությունների հետ՝ տարբեր դերակատարումներով[22]։
Մրցանակներ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թ.-ին Կեգնին ստացավ Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի Կյանքի նվաճումներ մրցանակը։ Երբ հայտարարում էին, որ մրցանակը նրան պետք է տան, Չարլտոն Հեսթոնը Կեգնինին անվանեց «Այն սերնդի ամենանշանակալի մարդկանցից մեկը, որտեղ Ամերիկյան ֆիլմերը մեծամասնությունն են կազմում, Կեգնին, այն ամերիկյան դերասաններից է, ով ինչ-որ ձևով հաղորդակցվում է ամբողջ աշխարհի հանրության հետ...և դերասանների հետ նույնպես[23]։
Նա ստացել է Քենեդիի անվան Կատարողական արվեստի կենտրոնի գլխավոր շքանշանը 1980 թ.-ին։ 1984 թ.-ին Ռոնալդ Ռեյգանը նրան է շնորհել Ազատության նախագահական շքանշանը։
1999 թ.-ին ԱՄՆ-ի փոստային ծառայությունը 33 ցենտ արժողությամբ դրոշմանիշ է թողարկել՝ Կեգնիի պատվին[24]։
Կեգնին Ստենլի Կուբրիկի և Մառլոն Բրանդոյի[25] ամենասիրած դերասաններից է և Օրսոն Ուելսը նրան դիտել է որպես «հնարավոր ամենահմուտ դերասաններից մեկը, ով երբևէ հայտնվել է ֆոտոխցիկի առջև»։ Warner Brothers կինոընկերությունը Կեգնիի ֆիլմերից հատուկ առանձին կինոցուցադրություններ էր կազմակերպում Ուինսթոն Չերչիլի համար[26]։
Ֆիլմացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է ընդհանուր թվով մոտ 65 ֆիլմում, որոնցից առավել նշանավոր են՝
տարի | ֆիլմ | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|
1931 | «Հասարակության թշնամին» | Ուիլյամ Ուելման | Ջին Հառլոու |
1935 | «Ամառային գիշերվա երազ» | Ուիլյամ Դիտերլի Մաքս Ռեյհարդտ |
Միկկի Ռունի Օլիվիա դե Հևիլլենդ |
1938 | «Կեղտոտ երեսներով հրեշտակներ» | Մայքլ Քերթիս | Փիթ Օ'Բրայեն Համֆրի Բոգարտ |
1939 | «Լացող քսանականներ» | Ռաուլ Ուոլշ | Համֆրի Բոգարտ |
1941 | «Ելակային շիկահերը» | Ռաուլ Ուոլշ | Օլիվիա դե Հևիլլենդ Ռիտա Հեյուորթ |
1942 | «Յանկի Դուդլ Դենդի» | Մայքլ Քերթիս | |
1949 | «Ճերմակ շիկացում» | Ռաուլ Ուոլշ | |
1955 | «Սիրիր ինձ կամ լքիր ինձ» | Չառլզ Վիդոր | |
1961 | «Մեկ, երկու, երեք» | Բիլլի Ուայլդեր | |
1981 | «Ռեգթայմ» | Միլոշ Ֆորման | Ջեք Նիկոլսոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118518313 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ McGilligan, page 14
- ↑ 7,0 7,1 McCabe, page 5
- ↑ 8,0 8,1 8,2 Warren, page 4
- ↑ Speck, Gregory (1986 թ․ հունիս). «From Tough Guy to Dandy: James Cagney». The World and I. Vol. 1. էջ 319. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ McCabe, John. Cagney. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 1-ին.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ Cagney, page 2
- ↑ Cagney, page 3
- ↑ Flint, Peter (1986 թ․ մարտի 31). «James Cagney Is Dead at 86; Master of Pugnacious Grace». New York Times. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ 14,0 14,1 McGilligan, page 16
- ↑ Cagney, page 23
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 McGilligan, page 15
- ↑ 17,0 17,1 17,2 James, pg. 45
- ↑ Cagney, page 8
- ↑ Warren, pages 23–24
- ↑ Warren, page 22
- ↑ Warrens, pg. 45
- ↑ McGilligan, page 18
- ↑ Heston, Charleton (1974). «James Cagney: Life Achievement Award 74 Tribute Address». AFI. Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.(անգլերեն)
- ↑ «Stamp Series». United States Postal Service. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.(անգլերեն)
- ↑ Lobrutto, Vincent (1999 թ․ ապրիլ). Stanley Kubrick: A Biography. New York: Da Capo Press. ISBN 978-0-306-80906-4. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 1-ին.(չաշխատող հղում)(անգլերեն)
- ↑ French, Phillip (2008 թ․ հունիսի 1). «No 18: James Cagney 1899–1986». Philip French's screen legends. UK. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Կեգնի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 17 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մարտի 30 մահեր
- 1986 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ