Jump to content

Սանտորինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտորինի (այլ կիրառումներ)
Սանտորինի
Տեսակկղզի և տուրիստական վայր
Երկիր Հունաստան[1]
Վարչատարածքային միավորThira Municipality?
ՎայրԵգեյան ծով
Մասն էԿիկլադներ և Santorini archipelago?
Մակերես79,194 կմ²
Բնակչություն17 430 մարդ (2011)
Քարտեզ
Քարտեզ

Սանտորինի (հուն․՝ Σαντορίνη, Հունարեն արտասանությունը` [sandoˈrini]), դասական անվանումը՝ Թիրա (հուն․՝ Θήρα [ˈθira]), հունական կղզի Եգեյան ծովի հարավային հատվածում, Հունաստանի մայրցամաքային տարածքից մոտ 200 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևելք։

Համանուն շրջանաձև կղզիախմբի ամենամեծ կղզին է, հրաբխայի ձագման կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք է։ Սանտորինին համարվում է Կիկլադյան կղզիների ամենահարավային կղզին և զբաղեցնում է մոտ 73 կմ քառակուսի տարածք։

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 15,550 մարդ։ 2011 թվականի վարչատարածքային բաժանման վերաբերյալ «Կալիկրատիս» բարեփոխումներից հետո Սանտորինի կղզին և հարակից մի քանի փոքրիկ կղզիները միասին կազմում են Սանտորինիի կամ Թիրայի տարածաշրջանային միավորը կամ նոմոսը[2]։ Վարչատարածքային միավորը ներառում է բնակեցված Սանտորինի և Թերասիա կղզիները, ինչպես նաև մի շարք անմարդաբնակ կղզիներ՝ Ասպրոնիսի, Խրիստիանա, Պալայա Կամենի, Նեա Կամենի։

Այստեղ է տեղի ունեցել Թիրայի հրաբխաժայթումը, որը տեղի է ունեցել 3600 տարի առաջ։ Կղզու վրա գտնվող գլխավոր քաղաքը Օյան է։ Ներկայումս Սանտորինին Հունաստանի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Վարչատարածքային բաժանման վերաբերյալ Կալիկրատիս բարեփոխումներ Արխիվացված 2017-04-27 Wayback Machine Հունաստանի արտաքին գործերի նախարարություն (հուն.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտորինի» հոդվածին։