Jump to content

Սաութ Լեյք Թահո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սաութ Լեյք Թահո
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքԷլ Դորադո շրջան
Մակերես42,994082 կմ², 43,002581 կմ²
ԲԾՄ1901±1 մետր
Բնակչություն21 330 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ530
Փոստային դասիչ96150
Պաշտոնական կայքcityofslt.us(անգլ.)
Սաութ Լեյք Թահո (ԱՄՆ)##
Սաութ Լեյք Թահո (ԱՄՆ)
Ձախից Սաութ Լեյք Թահո քաղաքն է, Էլ Դորադո նահանգի քարտեզին, աջից՝ Էլ Դորադո նահանգը Կալիֆոռնիայի քարտեզին

Սաութ Լեյք Թահո (անգլ.՝ South Lake Tahoe), Էլ Դորադո շրջանի ամենաբնակեցված քաղաքը (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք 8 կիլոմետր ձգվում է Թահո լճի հարավային ափով և 50 կմ՝ մայրուղու երկայնքով[2]։ Սաութ Լեյք Թահոն հյուսիս-արևելքում հասնում է Նևադա նահանգի սահմանին, որից հետո այն դառնում է Ստեյտլայն բնակավայրը։

Քաղաքի տարածքը 43 կմ² է, որից 17 կմ²-ին (38.8%) բաց ջրային տարածքներ են։ Քաղաքի կենտրոնը ծովի մակարդակից ունի 1901 մ բարձրություն։ Բնակչությունը (2019) կազմում է 22 197 մարդ, իսկ խտությունը՝ 854 մարդ/կմ²[3]։

Քաղաքում գրանցված օդի առավելագույն ջերմաստիճանը +37°С է, նվազագույնը՝ -34°С: Միջին հաշվով, տարեկան քաղաքի վրա տեղում է 418 մմ անձրև․ ամենաթաց ամիսը դեկտեմբերն է (97 մմ), իսկ ամենաչորը՝ սեպտեմբերը (4,3 մմ)։ Տարեկան 73,6 օր տեղումներ են, որոնց մեծ մասը դեկտեմբերին է (12,1 օր), ամենաքիչը՝ սեպտեմբերին (1,4 օր)[4]։

1965 թվականի նոյեմբերի 30-ին[5] Էլ Թահո, Բիջու, Բիջու Պուրակ, Ստեյտլայն, Թահո Վալի և Թալակ Վիլաջ բնակավայրերը «քաղաքի» կարգավիճակով միավորվել են Սաութ Լեյք Թահո անվամբ մեկ բնակավայրի մեջ՝ մոտ 10 000 բնակչությամբ։ 1967 թվականին քաղաքում բացվել է փոստային բաժանմունք։

1987 թվականի մայիսին ոստիկանությունը գործողություն էր իրականացրել, որի ընթացքում շարժական տանը ձերբակալվել էր երկու դեռահաս աղջիկների առևանգած և նրանց ուղեկցող երկու տարեց կանանց սպանած տղամարդը[6]։ Մեղադրյալը դատապարտվել է մահապատժի[7]։

1991 թվականի հունիսին ավտոբուսի կանգառից իր տան մոտ առևանգվել էր 11-ամյա Ջեյսի Լի Դյուգարդը։ 18 տարի նա անազատության մեջ է ապրել իր «խնամատար ծնողների» հետ և երկու դուստր է ունեցել «խորթ հորից»։ Ազատ է արձակվել 2009 թվականին[8][9][10][11][12]։

2007 թվականի հունիս-հուլիս ամիսներին քաղաքի մերձակայքում բռնկվել է հրդեհ, որը ընդգրկել է 13 կմ² տարածք։ Դրանից վնասը կազմել է մոտ 153 մլն դոլար։ Այրվել է 280 շինություն, իսկ այրվածքներ են ստացել 3 մարդ[13][14]։

1952 թվականից գործում է ավագ դպրոցը[15], իսկ 1975 թվականից՝ քոլեջը։ 2004 թվականին ֆինանսական պատճառներով փակվել են քաղաքի երկու տարրական դպրոցները, թեև դրանցից մեկը մեկ տարի անց բացվել է, բայց արդեն որպես «էկոլոգիական գիտությունների դպրոց»

1955 թվականից բացվել է Heavenly Mountain Resort[en] լեռնադահուկային հանգստավայրը, որն ունի 97 վայրէջք և 30 վերելք։

1959 թվականից գործում է Թահո լճի օդանավակայանը[16]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարի համաձայն՝ Սաութ Լեյք Թահո քաղաքում ապրում էր 21 403 մարդ։ Բնակիչների ռասայական կազմը հետևյալն է.

  • Սպիտակամորթներ՝ 73,5 %
  • Աֆրոամերիկացիներ՝ 0,9 %
  • Բնիկ ամերիկացիներ՝ 1,1 %
  • Ասիացիներ՝ 5,5 %
  • Խաղաղօվկիանոսյան կղզիաբնակներ՝ 0,2 %
  • Այլ ռասաներ՝ 15,1 %
  • Խառը ռասաներ՝ 3,7 %
  • Լատինոամերիկացիներ (ցանկացած ռասայի)՝ 31,1 %

Եղել է 4677 ընտանիք, 8918 տնային տնտեսություն, որոնց 27,1 %-ում ապրում են 18 տարեկանից փոքր երեխաներ, իսկ 7,3 %-ում՝ 65 տարեկանից բարձր թոշակառուներ։ Տնային տնտեսությունների 34,8 %-ը ամուսնացած են տարբեր սեռի զույգերի հետ, 11 %-ում ընտանիքի գլուխը կինն է՝ առանց ամուսնու, 6,7 %-ում տղամարդն է՝ առանց կնոջ, տնային տնտեսությունների 9,6 %-ը իրենցից ներկայացնում էին տարբեր սեռի զույգեր, որոնք պաշտոնապես ամուսնացած չեն, 0,8 %-ը նույն սեռի զույգեր են, 32,7 %-ը ապրում են միայնակ։ Միջին տնային տնտեսությունը կազմել է 2,36 մարդ, միջին ընտանիքը՝ 3,06 մարդ։ Բնակչության տարիքային կազմը․

  • 18 տարեկանից ցածր՝ 20,6 % բնակիչ
  • 18-24՝ 11,6 %
  • 25-44՝ 30 %
  • 45-64՝ 28,1 %
  • 65 տարեկանից բարձր՝ 9,8 %

Քաղաքացիների միջին տարիքը 35,6 է։ 100 կանանց բաժին է ընկնում 113,6 տղամարդ, 18 տարեկանից բարձր 100 կանանց բաժին է ընկնում համապատասխան տարիքի 115,7 տղամարդ[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Подробнее см. US 50 в Калифорнии[en].
  3. Плотность населения указана только с учётом площади суши города.
  4. South Lake Tahoe — Airport, California(անգլ.) на сайте weatherbase.com
  5. «California Cities by Incorporation Date». California Association of Local Agency Formation Commissions. Արխիվացված է օրիգինալից (Word) 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 29 июня 2020-ին.
  6. 2 Girls Rescued; Chaperones Slain(անգլ.) на сайте latimes.com, 20 мая 1987
  7. Билл Уоллес. Death Penalty Upheld for Tahoe Man / He killed 2 women, raped 2 teens in 1987(անգլ.) на сайте sfgate.com, 4 июля 2000
  8. «The People of the State of California vs. Phillip Greg Garrido, Nancy Garrido» (PDF). The Sacramento Bee. Верховные суды Калифорнии[en]. 28 августа 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  9. «Inside Jaycee's Secret Kidnap Compound». Sky News. 5 сентября 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. "Timeline and map: Jaycee Dugard case" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Contra Costa Times[en]
  11. Photo slide show of Dugard case. San Jose Mercury News[en]
  12. Voices Revealed: Phillip Garrido's blogԱրխիվացված Հունիս 5, 2016 Wayback Machine
  13. Firefighter Blog Coverage(անգլ.) Архивировано из первоисточника 29 июня 2007
  14. Мариса Лагос. South Lake Tahoe fire fully contained(անգլ.) на сайте sfgate.com, 2 июля 2007
  15. Старшая школа Саут-Лейк-Тахо(անգլ.) на сайте nces.ed.gov
  16. Схема аэропорта
  17. 2010 Census Interactive Population Search — CA, South Lake Tahoe city(անգլ.) на сайте census.gov Архивировано из первоисточника 15 июля 2014

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաութ Լեյք Թահո» հոդվածին։