Տեստերեպ (կղզի)
Տեստերեպ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Բելգիա |
Տեղադրություն | Հյուսիսային ծով |
50.5° հս․. լ. 4.55° ավ. ե. |
Տեստերեպ (Տեր Ստրեպ), (հոլ.՝ Testerep, Ter Streep), Հյուսիսային ծովի ձկնորսական կղզի, ժամանակին ողողել է ներկայիս Բելգիայի ափերը։ Կղզին առաջին անգամ հիշատակվել է 992 թվականին[1]։ Կղզու անունը առաջացել է tehstera raipa-ից, ինչը նշանակում է «Հյուսիսային հողի գիծ»[1]։ Տեստերեպը մայրցամաքից բաժանված էր Տեստերեպերգյոլ փոքր նեղուցով ( հոլ.՝ Testerepergeul), որը 12-րդ դարից սկեց աստիճանաբար չորանալ։ Հյուսիսային ծովի մակարդակի իջեցման պատճառով Տեստերեպը ամբողջովին միացավ մայրցամաքին։
Տեստերեպը բնակեցված է եղել 7-ից 8-րդ դարերում[2]։ Համեմատաբար ավելի շատ բնակեցված են եղել Օստանդեն՝ Արևելյան արվարձանում (հոլ.՝ oost, արևելք + հոլ.՝ einde, եզր), Վեստենդեն՝ Արևմտյան արվարձանում (հոլ.՝ west, արևմուտք+ հոլ.՝ einde, եզր, վերջ) և Միդդելկերկեն՝ կղզու կենտրոնում (հոլ.՝ west, կենտրոն + հոլ.՝ einde, եկեղեցի)։
Կղզին հանդիսացել է Ֆլանդրայի կոմսերի սեփականությունը, և տրամադրված է եղել սուրբ Պյոտրի աբբայության օգտագործմանը՝ Գենտեում։ Հիմնական եկամտի աղբյուրները են հանդիսացել ոչխարաբուծությունը[3]։