Քարաջ
Քաղաք | ||
---|---|---|
Քարաջ | ||
کرج | ||
Երկիր | Իրան | |
Օստան | Ալբորզ | |
Համայնք | Կենտրոնական բախշ | |
Մակերես | 162 կմ² | |
ԲԾՄ | 1341 մետր | |
Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
Բնակչություն | 1 592 492 մարդ (2016)[1][2] | |
Ազգային կազմ | պարսիկներ, ազարիներ, քրդեր, գիլանցիներ, մազանդարանցիներ, լոռեր | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 26 | |
Պաշտոնական կայք | karaj.ir(պարս.) | |
| ||
Քարաջ (պարս.՝ کرج), քաղաք Իրանում։ Քարաջը Ալբորզ օսթանի (նահանգի) վարչական կենտրոնն է, միաժամանակ հանդիսանում է Քարաջ շահրեստանի (գավառի) և համանուն շրջանի կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 1 592 492 մարդ (2016)[1][2]. ըստ 2016 թվականի մարդահամարի արդյունքների՝ բնակչության թվով չորրորդ քաղաքն է Իրանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղակայված է երկրի հյուսիսում՝ Ալբորզի լեռների հարավային ստորոտին։ Մայրաքաղաք Թեհրանից գտնվում է 20 կմ հեռավորության վրա՝ արևմտյան ուղղությամբ։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1 312 մ։
Կլիման չորային է, կլիմայի վրա ազդեցություն են թողնում լեռները, որոնք գտնվում են քաղաքի մերձակայքում։ Ամռանը շոգ է, խիստ սակավաթիվ անձրևներով, ջերմաստիճանն առանձնապես բարձր է լինում հուլիսին և օգոստոսին։ Ձմեռը շատ ցուրտ չէ, բայց կարող են լինել ջերմաստիճանի կտրուկ անկումներ և սառնամանիքներ[3]։ Տեղումնառատ են նոյեմբեր-մարտ ամիսները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 1 592 492 մարդ, որոնք կազմում էին 508 420 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Ալբորզ օսթանի ամենախոշոր[4] և Իրանի չորրոդ ամենախոշոր (Թեհրանից, Մաշհադից և Սպահանից հետո)[5] քաղաքն է։ Քարաջի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1976 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 14 526[6] | 44 243[7] | 137 926[6] | 275 100[6] | 442 387[5] | 940 968[5] | 1 377 450[8] | 1 614 626[9] | 1 592 492[10] |
Բնակչության ճնշող մեծամասնությունը պարսիկներ (53%) և ազարիներ (30%) են, ապրում են նաև քրդեր, գիլանցիներ, մազանդարանցիներ, լոռեր և այլ ազգեր.
Քարաջի բնակչության ազգային կազմը[11] | ||||
---|---|---|---|---|
Ազգային խումբ | Տոկոս | |||
Պարսիկներ | 53% | |||
Ազարիներ | 30% | |||
Քրդեր | 7.2% | |||
Գիլանցիներ և մազանդարանցիներ | 5% | |||
Լոռեր | 4.1% | |||
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարաջի տարածքում գտնվող առաջին բնակավայրերը թվագրվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի[12]։ Քաղաքի Խուրվին վարչական շրջանը բնակեցված է եղել բրոնզե դարից, իսկ եւ Քելաքի շրջանը՝ երկաթե դարից ի վեր։ Շահրիար գավառի արևմտյան մասում՝ լեռան վրա, գտնվել է Թահթե Ռոստամ հնավայրը, որը կառուցվել էր Պարթևական դարաշրջանում որպես զրադաշտական ատրուշան։
Քաղաքը Թեհրանի հետ կապ էր հաստատում Սեֆյանների ժամանակ կառուցած կամուրջի միջոցով, որը գործել է մինչև նախորդ դարի վերջ։ Նույն դարաշրջանում է կառուցվել նաև Շահ Աբբասի քարվանսարան։ Ղաջարիների տիրապետության ժամանակ՝ 1810-ական թվականներին, այստեղ կառուցվում է Սոլեյմանիեի պալատը՝ որպես պարսից թագաժառանգի ամառանոց[13] (այժմ՝ Թեհրանի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետ)։ Առանձնապես հայտնի է Մորվարիդ (մարգարտե) պալատը, որը թվագրվում է 20-րդ դարի՝ Փահլավիների շրջանին։
20-րդ դարում քաղաքի ինտենսիվ զարգացումը հնարավորություն տվեց քաղաքին՝ դառնալու Իրանի[3] արդյունաբերական ամենախոշոր կենտրոններից մեկը։ Այժմ այստեղով անցնում են Կասպից ծովից Թեհրան ուղարկվող բեռները։ Քարաջը մայրաքաղաքի հետ կապված է ավտոխճուղով, երկաթգծով և մետրոյի գծով։ Այստեղ է գտնվում «Փայամ» օդանավակայանը[3]։ Այստեղ բացվել են Խարազմի համալսարանը (1919), Գոլշահր մետրոկայանը (1998), Էնղելաբ մարզադաշտը (2001), Ալբորզի բժշկական համալսարանը (2010), քիմիական արդյունաբերության գործարաններ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարգարտե դղյակ (պարս.՝ کاخ مروارید` քախե մորավարիդ). կառուցվել է 1966-1968 թվականներին, Մոհամեդ-Ռեզա Փեհլևիի քրոջ՝ Շամս Փեհլևիի պատվերով, Ուեսլի Փիթերսի և Ֆրենկ Լլոյդ Ռայթի նախագծով։ Դղյակի մակերեսը 111 հեկտար է։ Դղյակի ներսում գտնվող բոլոր տարածքները նման են մարգարտահատիկների, ինչն էլ անվան ծագման հիմնական պատճառն է[14]։
- Բացվող այգի (պարս.՝ فاتح՝ ֆաթեհ). գտնվում է Ջահանշահր թաղամասում, անմիջապես այգուն հարող տարածքում կան ավանդական և ժամանակակից[15] ռեստորաններ։
- Չամրան պարտեզ (պարս.՝ چمران). այն մասամբ կազմված է բնական աճող ծառերից, մասամբ՝ արհեստական տնկված[16]։
Դեմավենդ լեռան վրա՝ քաղաքից ոչ շատ հեռու, գործում են լեռնադահուկային հանգստյան գոտիներ, այդ թվում՝ Դիզինը, որը համարվում է լավագույնն Իրանում։ Նաև աչքի են ընկնում Շեմշաքը (իրանական ամենահին հանգստյան գոտին) և Թոշալը[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քարաջի ջրամբար
-
Կակաչների փառատոն
-
Ալբորզի լեռներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
- ↑ 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Города Ирана. Кередж | Статья на awaytravel.ru
- ↑ «Ալբորզ օսթանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ 5,0 5,1 5,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ 6,0 6,1 6,2 «KARAJ ii. Population». Encyclopædia Iranica (անգլ.).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). էջ 23. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Pars». Pars. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ L. van den Berghe, La nécropole de Khūrvīn, Istanbul, Nederlands Historisch-Archaeologisch Instituut in het Nabije Oosten, 1964.
- ↑ Iranica, KARAJ i. Modern City
- ↑ معرفی مکان های دیدنی کرج
- ↑ باغ فاتح کرج
- ↑ پارک چمران کرج
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարաջ» հոդվածին։ |
|